Անիծյալ աթոռ

Անիծյալ աթոռ

Wed, 10 Jun 2026 09:00:25 +0400


Հայ ժողովուրդը ոչ մի կերպ չի կարողանում ճեղքել անարդար, կեղծված ընտրությունների արատավոր շղթան եւ մեկ անգամ արդար ընտրությամբ իշխանափոխություն իրականացնել։

Այն, ինչ շատ ազգերի բազմիցս հաջողվել է, եւ ինչի արդյունքում պետությունները զարգանում են։ Եթե 1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանն իր մեջ ուժ գտներ եւ արդար ընտրություններ կազմակերպեր, թույլ չտար իր թիմակիցներին՝ կեղծիքներ անել։

Եթե Ռոբերտ Քոչարյանն իր մեջ ուժ գտներ եւ 1998-ին նախագահի պաշտոնում չառաջադրվեր՝ ենթարկվելով Սահմանադրության պահանջին։

Եթե Սերժ Սարգսյանը 2008-ի ընտրությունների արդյունքում խաղաղ զիջեր իր տեղը Տեր-Պետրոսյանին, իսկ 2015-ին Սահմանադրությունը չփոխեր կամ գոնե 2018-ին իշխանությունը հանձներ Կարեն Կարապետյանին, մենք այսօր չէինք ունենա Նիկոլ-վարչապետ եւ չէինք ունենա 2026-ի այս խայտառակ ընտրությունները։

Երկրի ղեկավարի աթոռը մեզանում, իհարկե, շատ արագ է մարդուն փչացնում։ Որքան էլ նա գիտական շրջանակներից սերված լինի, պատերազմի բովով անցած լինի, ժողովրդի կողմից ընտրված լինի, բազում խոստումներ ու երդումներ տված լինի, թե՝ ընտրությունները չեմ կեղծելու, երբ գալիս է ընտրվելու պահը, իշխանություն ունեցող անձը կորցնում է բարոյականությունն ու չափի զգացումը, պարկեշտությունն ու պետության հանդեպ հարգանքը։ Մնում է միայն մի անզուսպ ցանկություն՝ ամեն գնով վերընտրվելու։

Իշխանությունը կորցնելու վախը նրան մղում է ամենաստոր արարքների ու մեղքերի։ Այնպես, որ նրանից ազատվելու համար հանրությունը սկսում է պատեպատ խփվել, անօրինական ճանապարհներ փնտրել, անիծել ու Աստծո պատիժ երազել՝ աթոռից կառչած էակի համար։ Ինչպե՞ս անել, որ իշխանական աթոռից հրաժարվելը չլինի այդքան դժվար, ինչպես ներդնել ընտրությամբ հեռանալու ավանդույթը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Եթե իշխանությունն ասում է, որ ծախսերն արդարացված են, պետք է փաստերով ցույց տան

«Հրապարակ»․ Եթե իշխանությունն ասում է, որ ծախսերն արդարացված են, պետք է փաստերով ցույց տան Fri,…

11 րոպե ago

Ձեռքը` փրփուրներին

Ձեռքը` փրփուրներին Fri, 23 Oct 2026 09:00:05 +0400 Դեռ 5 ամիս էլ չի անցել համապետական…

27 րոպե ago

«Հրապարակ». Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք

«Հրապարակ». Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք Fri, 23 Oct 2026…

41 րոպե ago

«Հրապարակ»․ Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել

«Հրապարակ»․ Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել Fri, 23 Oct 2026 08:15:56 +0400 Հայ-ռուսական «եղբայրության»…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել Fri, 23 Oct 2026 08:10:24 +0400 Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ճնշում են բոլոր կողմերից

«Հրապարակ»․ Ճնշում են բոլոր կողմերից Fri, 23 Oct 2026 08:05:58 +0400 «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար…

1 ժամ ago