«Հրապարակ»․ ՀՀ-ում «փողերի լվացումով» ավելի շատ գործ է հարուցվել, քան ԵՄ-ում

«Հրապարակ»․ ՀՀ-ում «փողերի լվացումով» ավելի շատ գործ է հարուցվել, քան ԵՄ-ում

Wed, 10 Jun 2026 09:45:58 +0400


Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, ընտրությունների թեժ փուլում` հունիսի 6-ին, մեկ ամսով կալանավորեց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին՝ շուրջ 10 տարվա վաղեմության մի գործով, որի շրջանակներում երկար ժամանակ որեւէ քննչական գործողություն չի իրականացվել, իսկ վերջին հարցաքննությունը եղել է 2019-ի վերջին։ Նույն գործի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ՝ Արմեն Աշոտյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա որդու` Արտյոմ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, Արթուր Այվազյանի եւ Հարություն Թադեւոսյանի նկատմամբ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կազմակերպել են կոռուպցիոն սխեմա, որի արդյունքում Երեւանում գտնվող 451.1 քմ մակերեսը, որը դատախազությունը գնահատել է շուրջ 208 մլն դրամ, փոխանցվել է մասնավոր անձանց։ Հետագայում գույքը վաճառել են, ապա գրանցել Արտյոմ Խաչատրյանի անունով։

Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ 2019-ին իր պաշտպանյալը վկայի կարգավիճակով հարցաքննվել է․ «Մոռացել էինք այս գործի մասին, ոչինչ չկա, այսպիսի մի քանի գործ կար 19 թվականին, հիմնականում կարճվել էին: Այս գործով, որով կալանավորեցին եւ հիմա դատում են, ինձ թվացել էր` կարճել էին, մոռացել էինք, ամբողջությամբ քնած գործ է եղել, եւ, չգիտես ինչու, արթնացրել են»։ Աթանեսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչ է արել Աշոտյանը՝ ըստ իրավապահների, ասաց՝ ոչինչ գրված չէ գործում․ «Վճարվել է պետական գույքի համար, որը գնացել է պետական բյուջե, ես չեմ կարող ասել՝ ինչ է արել, կարեւորը՝ թուղթ լինի ու պեչատ, թղթի բովանդակությունը կարեւոր չէ։ Պետական գույք է, օտարվել է եւ օտարվել է ավելի թանկ, քան արժեքն է, Աշոտյանի որոշումով չի օտարվել, օտարվել է կառավարության որոշումով։ Քննիչին հարց ենք տալիս, ասում ենք՝ կարո՞ղ եք մատնացույց անել ապօրինի գույքը, որը «լվացվել» է, ասում է՝ ոչ։ Եթե նախկին գործով մի բան մոգոնել էին, ստեղ ոչինչ չեն մոգոնել, ու ոչինչ չկա»։ Ըստ փաստաբանի՝ նախկին պաշտոնյան որպես մեղադրյալ չի հարցաքննվել, բայց որպես վկա՝ նախկինում հարցաքննվել է, 6-7 էջանոց ցուցմունք է տվել․ «Ինքը սովորական գործարք է, ոչ մեկը ոչ մի կոպեկ չի վերցրել, գույքը վաճառվել է թանկ գնով, ինչի՞ մասին է խոսքը, ես չեմ հասկանում։ Սովորական վարչարարություն է, գոնե էժանով վաճառվեր, կասեինք՝ լավ, վնաս է պատճառվել։ 2 անգամ փորձաքննություն է նշանակվել, եւ ավելի էժան գին է տրվել, քան վաճառվել է»։
Խոսելով վաղեմության ժամկետի մասին՝ նշեց. «Քանի որ վաղեմությունն անցած է, դատախազությունն ի՞նչ է անում, որտեղ պետք է, պետք չէ, անիմաստ փողերի լվացում է կպցնում, որ ժամկետների մեջ մնա, բոլոր գործերով են դնում։ Ձեզ մի բան էլ ասեմ, որը ճշտված չէ, բայց վստահելի աղբյուրից է․ ուրեմն 2 տարվա մեջ Հայաստանում ավելի շատ գործ է հարուցվել «փողերի լվացումով», քան Եվրամիության բոլոր երկրներում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը Sat, 12 Sep 2026 03:30:54 +0400 Ռուսաստանում, Բորյաթիայի Բարգուզինսկի շրջանում…

38 րոպե ago

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն Sat, 12 Sep 2026 02:30:38 +0400 Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն…

2 ժամ ago

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի Sat, 12 Sep 2026 02:00:46 +0400 Իլոն Մասկի՝ պաշտոնապես…

2 ժամ ago

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն Sat, 12 Sep 2026 01:30:13 +0400 Մահացել է աշխարհահռչակ…

3 ժամ ago

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները Sat, 12 Sep 2026 01:00:19 +0400 Կանաչ տերեւավոր բանջարեղենների կանոնավոր…

3 ժամ ago

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի…

3 ժամ ago