«Հրապարակ». Անգամ Ռուանդայում` գենոցիդի ժամանակ այսպիսի ընտրություններ չեն անցկացվել

«Հրապարակ». Անգամ Ռուանդայում` գենոցիդի ժամանակ այսպիսի ընտրություններ չեն անցկացվել

Wed, 10 Jun 2026 11:15:21 +0400


Քննչական կոմիտեն հայտնել է, որ հունիսի 7-ին կատարված ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ, որից 43-ը՝ մարզային, 16-ը՝ Երեւանի քննչական ստորաբաժանումներում: Թե որ դեպքերն են դրանք, եւ արդյո՞ք դիտորդական առաքելությունների արձանագրած խախտումները վարույթների հիմք են դարձել, հայտնի չէ: ՔԿ-ն ընդամենը հոդվածների անուններն է տալիս․ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդված՝ ընտրական իրավունքի իրականացումը – 9 վարույթ: 214-րդ հոդված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը – 30 քրեական վարույթ, 215-րդ հոդված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելը – 17 վարույթ, 314-րդ հոդված՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը – 3 վարույթ: «Հրապարակի» հարցերին պատասխանում է «Հայաքվե» դիտորդական առաքելության անդամ Արամ Պետրոսյանը:

– Ձեզ հայտնի՞ է, թե ձեր արձանագրած խախտումներով քանի վարույթ կա նախաձեռնված:

– Ես մինչեւ լույս Շիրակի մարզում եմ եղել, չեմ կարող ասել, նոր եմ եկել գրասենյակ: Դեռ չեմ տիրապետում: Առավոտյան 5-ին եմ եկել, դե գիտեք՝ այնտեղ էլ էին ձերբակալություններ ընտրությունների ժամանակ: Տեսա՞ք, որ ԲՀԿ-ի ձայներն ընդամենը ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում ավելացան 120-ով: Այ, նման բաների վրա ուշադրություն դարձրեք: Սա, կարծում եմ, իրենք արհեստական են իջեցրել, որպեսզի այդ ուժը չանցնի, որովհետեւ նրա անցնելով ՔՊ-ն 3/5-ն է կորցնում, որն իրեն թույլ չի տալիս որոշ առանցքային պաշտոնների նշանակումներ անել՝ դատախազ, ԲԴԽ դատավոր, ՍԴ դատավոր: Այսպիսի պայմաններում, կարծում եմ, աշխարհի ոչ մի երկրում, անգամ Ռուանդայում` գենոցիդի ժամանակ այսպիսի ընտրություններ չեն անցկացվել:

– Իսկ թե, օրինակ, ձեր նկատած ակնառու դեպքերով կա՞ն վարույթներ:

– Ես կանգնած եմ եղել անձամբ, երբ որ Գյումրիում ռազմական ոստիկանությունը, ընտրատեղամասի դեմը շարված, սպաները բերում, զինվորներ էին մտցնում ներս: Ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ է սպան զինվորին ուղեկցում զորամասից մի քանի հարյուր մետրի վրա: Օրը ցերեկով ռազմական ոստիկանությունը կանգնած է, 200 մետր երեխեքին քայլացնում է սպան, ռազմականն էլ գլխներին կանգնում է: Ինձ կասե՞ք` դա ճնշո՞ւմ է, թե՞ ոչ: Էդ երեխան կարող է դուրս գալ զորամասից, հինգ կիլոմետր վազել սպաների հետ, բայց էդ ժամանակ իրենց չեն գալիս, չէ՞, ՌՈ-ից ուղեկցեն: Ինչո՞ւ ես եկել կանգնել ընտրատեղամասի մոտ, ռազմական ոստիկանություն ջան: Հանցագործությո՞ւն են անում երեխեքը, թե՞ սահմանադրության իրավունք են իրացնում:

– Քննչական կոմիտեի, դատախազության հաղորդագրությունները կարդալով, դուք ձեր արձանագրած խախտումները ճանաչո՞ւմ եք:

– Մենք փաստերը դնում ենք: Օրինակ, Գեղարքունիքի մարզում իրենց վստահված անձը վրա է տալիս «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի վրա, բայց նա մինչ այս պահը ձերբակալված չէ: Բայց ես ու դու հիմա խոսում ենք, մեզ գաղտնալսում են ու իքս մարդու վրա քրեական գործ են հարուցում: Կամ՝ դուք տեսել եք Հ1-ի հրապարակած ձայնագրությունները, ամբողջ օրը գաղտնալսում են հեռարձակում, սա ազդեցություն չէ՞ ընտրությունների վրա: Երբ որ ցերեկը զգում եք, որ ՔՊ-ն կկրվի, երեկոյան Դանիել Իոաննիսյանին կանչում եք եթեր, ասում է՝ եթե գոնե մի դեպք ապացուցվի, դա ազդեցություն կունենա: Հիմա սա ունեցա՞վ, թե՞ չէ: Բա ո՞նց է, որ միայն մեկ արձանագրության մեջ 70 ձայն ԲՀԿ-ից գողացել են, ու ոչ մեկին ոչ մի բան: 3-4 տեղ զինվորներին սաղ գիշեր քվեարկել տվեցիք, դա ազդեցություն չէ՞, իսկ ինչ-որ մի մարդու խոսակցությունը մյուս մարդու հետ, որը երրորդ մարդու մասին է, դա համարում եք կաշառք ու ազդեցություն եւ ընտրության ամբողջ օրը դա եք պտտում՝ «կաշառք, կաշառք»: Սա գաղտնալսման երկի՞ր է: Ի՞նչ եք ուզում մարդկանցից: Ադրբեջանցիները գալիս, Ամասիայում վիդեո են անում, գնում են, ԱԱԾ-ն դա չի տեսնում, բայց հարյուրավոր մարդկանց ձայնագրում է, ո՞վ է թույլ տվել: Կա՞ն դատարանի սանկցիաներ: Ես իմ ամբողջ կյանքում էս կարգի խայտառակ ընտրություն չեմ տեսել: Մի ուժից 700 հոգի ձերբակալում եք տարբեր պատճառներով, կալանավորում եք: Հերիք եղավ: Ո՞վ է տեսել, որ երկրի ղեկավարը ձայների 10 տոկոսի ամփոփման դեպքում հայտարարի, որ ինքն է ընտրվել: Սա ճնշում է ԿԸՀ-ի վրա: Հիմա նա կարո՞ղ է հակառակ արդյունքը հայտարարել` իհարկե, ոչ: Դա սահմանադրական կարգի տապալում էր: Նա Տիգրան Արզաքանցյանը չէ, նա երկրի վարչապետն է, որն ուղիղ ազդեցություն է գործել ԿԸՀ-ի վրա, ու դրա համար ԿԸՀ-ն չգիտի, թե ինչ պարզաբանում տա:

– Ձեր արձանագրումներն ամփոփե՞լ եք արդեն:

– Դեռ ոչ, կամփոփենք, հայտարարությամբ հանդես կգանք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտի

Ի գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտի Fri, 20 Nov 2026 16:38:12 +0400…

6 րոպե ago

Ռուսաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Ռուսաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Fri, 20 Nov 2026 16:36:08 +0400 ՀՀ նախագահի հրամանագիրը…

8 րոպե ago

Վրաստանում սգո օր է հայտարարվել

Վրաստանում սգո օր է հայտարարվել Fri, 20 Nov 2026 16:30:42 +0400 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Պոնիճալա…

13 րոպե ago

Մեր ծնողներից մեկը մահացավ, մյուսը խելագարվեց, հոգեկանները շեղվեցին. Անհայտ կորածի մայր

Մեր ծնողներից մեկը մահացավ, մյուսը խելագարվեց, հոգեկանները շեղվեցին. Անհայտ կորածի մայր Fri, 20 Nov 2026…

17 րոպե ago

«Զգուշացեք ընծաներ բերող դանայացիներից»

«Զգուշացեք ընծաներ բերող դանայացիներից» Fri, 20 Nov 2026 16:21:59 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր…

22 րոպե ago

Նույն ԿԸՀ-ն, նույն համակարգը․ ընդդիմությունը չի վստահում Փաշինյանի առաջարկին

Նույն ԿԸՀ-ն, նույն համակարգը․ ընդդիմությունը չի վստահում Փաշինյանի առաջարկին Fri, 20 Nov 2026 16:15:35 +0400…

29 րոպե ago