Մոսկվայում համոզված են՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական գործընթացը

Մոսկվայում համոզված են՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական գործընթացը

Wed, 10 Jun 2026 16:53:44 +0400


Եվրոպական միությունը փորձում էր վերահսկել Հայաստանում ընտրական գործընթացը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի խոսքերը։

Ավելի վաղ Կալասը հայտարարել էր. «Հայաստանի ժողովուրդը, չնայած Ռուսաստանի կողմից ուժեղ ճնշմանը, ընտրեց եվրոպական ապագան»: Նա նաև պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը:

Զախարովայի խոսքով՝ տեղի ունեցածը կարող էին չնկատել միայն նրանք, ովքեր չէին հետևում իրադարձություններին, հեռուստացույց չէին դիտում, չէին օգտվում համացանցից և լուրեր չէին կարդում․ «Ցանկացած մեկը, ով գոնե մի փոքր հետևում էր օրակարգին, չէր կարող չնկատել, թե ինչպես է ԵՄ-ն փորձում վերահսկել ընտրական գործընթացը։ Այստեղ կան և՛ հիբրիդային սպառնալիքներին արագ արձագանքման առաքելություններ, և՛ նախընտրական քարոզչության թեժ շրջանում Երևանում քաղաքական շոուներ անցկացնելու համար ուղարկված դեսանտ, և՛ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի զանգը հունիսի 4-ին, երբ նա շտապ ֆինանսական աջակցություն էր հավաքել Հայաստանի համար։ Հավելյալ բոնուս էր քվեների հաշվարկից առաջ ԵՄ ներկայացուցչության ղեկավարի այցը ԿԸՀ»։

Նա նաև նշել է, որ անհրաժեշտ արդյունք ստանալու համար Բրյուսելում հեշտությամբ անտեսեցին այն ամենը, ինչը կապված է ժողովրդավարության, օրինականության և ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հետ։

Խոսելով քվեարկության արդյունքների մասին՝ Զախարովան ընդգծեց`այստեղ ևս ԵՄ-ն փորձում է իրավիճակը խեղաթյուրված ներկայացնել, նաև հիշեցրել Ռուսաստանի ԱԳՆ–ի` հունիսի 8-ի հայտարարությունը, որում նշվում էր, որ Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին` Եվրամիության միջամտության պայմաններում:

«Բրյուսելի կողմից խարդախության և մեքենայությունների մակարդակը դուրս է բոլոր սահմաններից։ Դեռ քվեարկությունից առաջ եվրոպական կառույցները կեղծ երկընտրանք էին պարտադրում հայ հասարակությանը՝ խորհրդարանական ընտրությունները ներկայացնելով գրեթե որպես ճակատագրական ընտրություն ԵՄ-ի և Ռուսաստանի միջև։ Սա ցինիկ մանիպուլյացիա է, որը ոչ մի ընդհանուր բան չունի հայ ժողովրդի իրական շահերի հետ», — ասել է ՌԴ ԱԳՆ Խոսնակը։

Բացի այդ, ըստ Զախարովայի, նման գործողությունների նպատակն է պառակտել հայ հասարակությունը, խարխլել Ռուսաստանի հետ սոցիալ-տնտեսական կապերը և ընդլայնել ԵՄ ազդեցությունը տարածաշրջանում:
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը նույնիսկ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ չունի, սակայն Բրյուսելում շարունակում են խոսել ՀՀ–ի եվրոպական ապագայի մասին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր հանդիպում է սպասվում․ Սթիվեն Վիթքոֆ

Նոր հանդիպում է սպասվում․ Սթիվեն Վիթքոֆ Fri, 13 Nov 2026 18:30:04 +0400 Ուկրաինական կարգավորման հարցով…

8 րոպե ago

Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին Fri, 13 Nov 2026 18:27:25 +0400…

11 րոպե ago

Արսեն Գևորգյանի մահից հետո հայտարարում են․ «Ուժեղները երբեք չեն ենթարկվում ճնշմանը»

Արսեն Գևորգյանի մահից հետո հայտարարում են․ «Ուժեղները երբեք չեն ենթարկվում ճնշմանը» Fri, 13 Nov 2026…

12 րոպե ago

Ինչու է մեկնում Կամբոջա

Ինչու է մեկնում Կամբոջա Fri, 13 Nov 2026 18:22:32 +0400 Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում Եվրոպական քաղաքական…

16 րոպե ago

Ուզում են օրինականացնել եւ հավերժացնել հրեշի գոյությունը

Ուզում են օրինականացնել եւ հավերժացնել հրեշի գոյությունը Fri, 13 Nov 2026 18:15:01 +0400 ՔՊ-ն հասարակության…

23 րոպե ago

42-ամյա Վենսը փոշմանե՞լ է, նախագահ չի՞ ուզում դառնալ

42-ամյա Վենսը փոշմանե՞լ է, նախագահ չի՞ ուզում դառնալ Fri, 13 Nov 2026 18:00:34 +0400 ԱՄՆ…

38 րոպե ago