Հայերը պետք է հետևություն անեն` այդ ի՞նչ ենք արել, որ մեր թշնամի երկիրը մեզնից գոհ է

Հայերը պետք է հետևություն անեն` այդ ի՞նչ ենք արել, որ մեր թշնամի երկիրը մեզնից գոհ է

Wed, 10 Jun 2026 20:45:23 +0400


Ալիևն ու ադրբեջանական կողմը Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո անընդհատ մեսիջներ են հղում այն մասին, որ այս ընտրությունների արդյունքներով Հայաստանն այլևս հետդարձի ճանապարհ չունի` պետք է կատարի Ադրբեջանի առջև ստանձնած պարտավորությունները: Մենք զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

– Խորհրդարանական ընտրություններից հետո Ալիևի հայտարարությունները, Բայրամովի հայտարարությունն այն մասին է, որ ՔՊ-ի հաղթանակն իրենց ռազմավարական հաղթանակն է: Ի՞նչ է դա նշանակում:

-Դա նշանակում է, որ իրենց կարծիքով իրենք մեր հասարակությանը բուժել են: Իրենք միշտ ասել են, որ մեր հասարակությունը հիվանդ է, դե հիմա էլ հրճվել են ընտրության արդյունքներից, փաստորեն, բուժվել է մեր հասարակությունը, որովհետև այս ընտրությունները լիովին համապատասխանում են իրենց շահերին: Կարծում եմ, Հայաստանի քաղաքական դաշտն ու հասարակությունը հետևություններ կանեն, թե այդ ինչ ենք մենք արել, որ մեր թշնամի երկիրը մեզնից գոհ է:

-Ադրբեջանական լրատվամիջոցները մեսիջներ են հղում, որ Հայաստանն այս ընտրություններից հետո հետդարձի ճանապարհ չունի, որ պետք է կատարի ստանձնած պարտավորությունները՝ Սահմանադրության փոփոխություն, Արցախի ներկայացուցչությունների փակում աշխարհի տարբեր ծայրերում, Արցախի հիմնահարցի, Արցախ վերադարձի ու փոխկապակցված հարցերով ամենափոքր ակտիվություն դրսևորող կառույցների, կազմակերպությունների, ինստիտուտների ու էլեմենտների լիկվիդացում:

-Եթե Ադրբեջանը, իսկապես, խաղաղություն հաստատելու մտադրություն ունենար այդ պահանջներին զուգահեռ, ինքը կաներ այդ նույն քայլերը: Այսինքն, Ադրբեջանը նույնպես իր սահմանադրությունը կփոխեր, այնտեղից կհաներ նախաբանը, ըստ որի իրենք Հայաստանի նկատմամբ հստակ տարածքային պահանջներ ունեն: Արդբեջանը նույնպես կփակեր իր բազմաթիվ կազմակերպությունները, օրինակ «Արևմտյան Ադրբեջանի» կազմակերպությունը, այդ վերադառնալու ծրագրերը, կոնֆերանսները և այլն: Եթե իրենք այնտեղ դա չեն անում, բայց պահանջում են, որ Հայաստանն անի, դա նշանակում է, որ իրենք ուզում են ոչ թե խաղաղություն, այլ՝ կապիտուլյացիա, որը պիտի ամրագրվի արդեն խաղաղության համաձայնագրով: Դա այդ մասին է վկայում, ոչ թե խաղաղության մասին:

-Իսկ երբ իրենք ասում են, որ Արցախի թեկուզ ամեն մի էլեմենտ, Արցախը հիշեցնող ամեն ինչ պիտի լիկվիդացվի, ի՞նչ նկատի ունեն:

-Ենթադրում եմ, որ իրենք նկատի ունեն, օրինակ, Արցախի ներկայացուցչությունները ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում, ֆրանսիայում փակելը: Բայց նորից եմ ասում, իրենք զուգահեռաբար ոչ միայն Արևմտյան Ադրբեջան խոսույթն են առաջ մղում, այլև իրենք այնտեղ ունեն Զանգեզուրի Հանրապետություն կոչվող կառույց, որը գրասենյակներ ունի ոչ միայն Թուրքիայում, այլև մի շարք այլ երկրներում: Եթե դրանք զուգահեռաբար չեն արվում, փոխադարձ չեն այդ քայլերը, նշանակում է՝ խոսքը խաղաղության մասին չէ, խոսքը խաղաղության անվան տակ և խաղաղության համաձայնագրի տարբեր կետերը տարբեր մեկնաբանություններով Հայաստանի տարածքի որոշ հատվածները օկուպացնելու մասին է: Ավելի կոնկրետ Սյունիքի մասին է, Սևանի ավազանի արևելյան հատվածի մասին է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Սրա՛ն հանեք, մարդ չմեռնի է՛լ․․․»

«Սրա՛ն հանեք, մարդ չմեռնի է՛լ․․․» Tue, 10 Nov 2026 14:15:24 +0400 Ամեն մի նոր ողբերգություն,…

14 րոպե ago

Արսեն Գևորգյանի մահը քաղաքականացնելը մարդկային չէ. ՔՊ-ական պատգամավոր

Արսեն Գևորգյանի մահը քաղաքականացնելը մարդկային չէ. ՔՊ-ական պատգամավոր Tue, 10 Nov 2026 14:11:40 +0400 Latest…

18 րոպե ago

«Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի»

«Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի» Tue, 10 Nov 2026 14:07:25 +0400 ԱԺ նախկին պատգամավոր…

22 րոպե ago

Կալանքը քննող դատավորը Փաշինյանի՝ իր մասին հայտարարություններից հետո «հետեւություններ» էր արել

Կալանքը քննող դատավորը Փաշինյանի՝ իր մասին հայտարարություններից հետո «հետեւություններ» էր արել Tue, 10 Nov 2026…

24 րոպե ago

Ահա թե ինչ ծանր հետևանքներ կարող են ունենալ քաղաքական հաշվեհարդարները

Ահա թե ինչ ծանր հետևանքներ կարող են ունենալ քաղաքական հաշվեհարդարները Tue, 10 Nov 2026 13:48:00…

42 րոպե ago

Պիտի պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել

Պիտի պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել Tue, 10 Nov 2026 13:45:56 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան»…

44 րոպե ago