«Հրապարակ»․ Ընդդիմությունը հաղթել է Ներքին Խնձորեսկում

«Հրապարակ»․ Ընդդիմությունը հաղթել է Ներքին Խնձորեսկում

Thu, 11 Jun 2026 10:25:39 +0400


Գորիսի քաղաքապետ՝ նախկին ընդդիմադիր Առուշ Առուշանյանը ընտրությունների հաջորդ օրը «վենդետա» է սկսել, քանի որ Գորիսում «Ուժեղ Հայաստանը» գրանցել է ավելի բարձր արդյունք՝ 5 հազար ձայն, քան ՔՊ-ն: Գրել էինք, որ Գորիսի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ են արդեն աշխատանքից ազատվել, օրինակ` համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը, նրա խորհրդականն ու օգնականը, ինչպես նաեւ՝ Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Արամ Արզանյանը։ Պարզվում է, որ Առուշանյանն իշխանություններին խոստացած է եղել 60-70 տոկոս ձայն բերել, սակայն չի ստացվել:

Օրինակ` Ներքին Խնձորեսկում ՔՊ-ն խայտառակ պարտություն է տարել, իսկ ընդդիմադիր ուժերը միասին բավականին շատ ձայներ են հավաքել, ՔՊ-ն ընդամենը 61 ձայն է ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 49, «Լուսավոր Հայաստան»-ը` 64, «Հայաստան» դաշինքը` 21, ԲՀԿ-ն՝ 8, «Միասնության թեւերը»` 3 ձայն: Խնձորեսկի վարչական ղեկավար Արամ Արզանյանը «Հրապարակի» հետ զրույցում պնդեց, որ իր կամքով է լքել զբաղեցրած պաշտոնը, պատճառը գյուղատնտեսական աշխատանքներով ծանրաբեռնվածությունն է։ «Դեռ մեկ ամիս առաջ էի որոշել ազատման դիմում գրել, գյուղատնտեսությամբ պիտի զբաղվեմ, չեմ հասցնում»,- ասաց նա: Իսկ ինչո՞ւ հենց այս օրերին` ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, երբ ազատման դիմումներ են գրել նաեւ Առուշանյանի օգնականը, խորհրդականն ու տեղակալը։ «Ուզել էի մեկ ամիս առաջ գրեմ, էն էլ հիմա գրեցի, ես հողեր ունեմ, չեմ հասցնում համատեղել»: Նա չգիտեր, թե ով է իրեն փոխարինելու: Պարզ է, որ Առուշ Առուշանյանն ում ուզի, կնշանակի, նա այլեւս ՔՊ-ից ազատ գործելու քարտ-բլանշ է ստացել: Կրկին հարցրինք` իսկ գուցե չե՞ք կարողացել Առուշանյանի հրահանգով ՔՊ-ի համար ձայներ ապահովել, դրա համար եք ազատվել, ասաց. «Չէ, ես ուղղակի ուզում էի հեռանալ իմ անձնական խնդիրների պատճառով, ես արդեն ազատման դիմում եմ գրել ու հեռացել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Sun, 04 Oct 2026 23:45:29 +0400 «Այլընտրանք Գերմանիայի…

1 ժամ ago

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր Sun, 04 Oct 2026…

1 ժամ ago

Զրկվել է ասպետական կոչումից

Զրկվել է ասպետական կոչումից Sun, 04 Oct 2026 23:30:06 +0400 Մեծ Բրիտանիայի Ռամզածովային ուժերի նախկին…

2 ժամ ago

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում Ծառուկյանին

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում…

2 ժամ ago

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը Sun, 04 Oct 2026 23:00:46 +0400 Անգլիական…

2 ժամ ago

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Sun, 04 Oct 2026 22:49:24 +0400 Ռուբեն եպիսկոպոս…

2 ժամ ago