Սերմացու գողացող մկների դատը ե՞րբ է

Սերմացու գողացող մկների դատը ե՞րբ է

Thu, 11 Jun 2026 14:15:40 +0400


2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար էր, հայտարարում էր. «Սերմացու գողացող բոլոր մկներին բերելու ենք դատարան՝ հատ-հատ»։

Հիմա հենց այդ պահն է։ Եթե այդ խոսքերը կարգախոս չէին, այլ սկզբունք, ապա սերմացու գողացող բոլոր մկները պետք է հատ-հատ հայտնվեն դատարանում։

Այդ ժամանակ մեզ ասում էր, որ սերմացու գողացողները զգալու են պետության հակահարվածը։ Որ ոչ ոք պատասխանատվությունից չի խուսափելու։ Բայց այսօր հարց է առաջանում՝ ո՞ւր է այդ հակահարվածը։ Սերմացու գողացող մկների դատը ե՞րբ է։
Տարբեր ընտրատեղամասերից հաղորդումներ են ստացվում քվեների գողության, խախտումների, կասկածների մասին։ Սակայն դատարան տանելու մասին խոսակցություններ չենք լսում։ Փոխարենը լսում ենք, որ դատական սպառնալիքներ են հնչում լրագրողների և քաղաքացիների հասցեին, որոնք բարձրաձայնում են այդ խնդիրները։

Եվ այստեղ հանրության մոտ անխուսափելի հարց է առաջանում. եթե սերմացուն գողացած մկներին չեն փնտրում, բայց նրանց մասին բարձրաձայնողներին են հետապնդում, ապա որտե՞ղ է պետք փնտրել այդ մկների հավաքատեղին։

Հանրությունը, բնականաբար, սկսում է ամենաանհարմար եզրահանգումներն անել։ Որովհետև երբ գողության մասին ահազանգողն է հայտնվում մեղադրյալի աթոռին, իսկ գողության մասին լուրերը մնում են օդում կախված, կասկածները ոչ թե փարատվվում են, այլ բազմապատկվում։

Իսկ իրականում ամեն ինչ շատ պարզ է. նախ պետք է պարզել՝ եղել է գողությո՞ւն, թե՞ ոչ։ Եթե եղել է, ապա գտնել մեղավորներին։ Եթե չեն եղել խախտումներ, ապա դա ապացուցել փաստերով, ոչ թե սպառնալիքներով։

ԿԸՀ նախագահը, նախքան լրագրողներին և քաղաքացիներին դատարանով վախեցնելը, կարող է հիշել հենց Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքերը։ Դրանք դեռևս չեն կորցրել իրենց արժեքը։

Որովհետև քվե գողանալը սերմացու գողանալուց անհամեմատ ծանր հետևանքներ ունի։ Սերմացուի գողությունից կարող է տուժել մեկ գյուղացի։ Քվեի գողությունից կարող է տուժել ամբողջ հասարակությունը։

Սերմացու գողանալով՝ մարդը խլում է բերքը։ Քվե գողանալով՝ խլում է ապագան։ Եվ եթե «մկներին» պետք է դատարան տանել, ապա հերթականությունը չպետք է շփոթել։ Տանել գողացողներին ու գտնել հավաքատեղին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Նույն ձեռագիրն է` Ստեփանավանում, Սպիտակում, Նոր Հաճնում

«Հրապարակ»․ Նույն ձեռագիրն է` Ստեփանավանում, Սպիտակում, Նոր Հաճնում Sat, 14 Nov 2026 11:15:28 +0400 Կոտայքի…

8 րոպե ago

«Պատմական» հանդիպում է լինելու

«Պատմական» հանդիպում է լինելու Sat, 14 Nov 2026 11:00:33 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պատմական…

23 րոպե ago

Այս միջոցառումը կազմակերպվել է Արսեն Գևորգյանի հուղարկավորության օրը

Այս միջոցառումը կազմակերպվել է Արսեն Գևորգյանի հուղարկավորության օրը Sat, 14 Nov 2026 10:54:47 +0400 Մարդիկ…

29 րոպե ago

«Հրապարակ». Ինչպես են արձագանքել տնտեսվարողները եւ ՍԱՏՄ-ն Բաբկեն Պիպոյանի բացահայտումներին

«Հրապարակ». Ինչպես են արձագանքել տնտեսվարողները եւ ՍԱՏՄ-ն Բաբկեն Պիպոյանի բացահայտումներին Sat, 14 Nov 2026 10:45:24…

38 րոպե ago

Գազով հարուստ Իրանում գազի լուրջ ճգնաժամ է․ դիմել են ժողովրդին

Գազով հարուստ Իրանում գազի լուրջ ճգնաժամ է․ դիմել են ժողովրդին Sat, 14 Nov 2026 10:30:07…

53 րոպե ago

Մեր մայրաքաղաքին ասում է Էրևան, ինչպես ասում է Իլհամ Ալիևը

Մեր մայրաքաղաքին ասում է Էրևան, ինչպես ասում է Իլհամ Ալիևը Sat, 14 Nov 2026 10:29:04…

54 րոպե ago