Տեսակետ․ Կոչ ընդդիմությանը

Տեսակետ․ Կոչ ընդդիմությանը

Thu, 11 Jun 2026 14:45:36 +0400


Տեսակետ

Հարգելի, արդեն իսկ պաշտոնապես «ՏԻՏՂՈՍԱԿԻՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ» հռչակված Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք և Բարգավաճ Հայաստան Կուսակցությունների առաջնորդներ:

Արդեն իսկ պատմություն դարձած հունիսի 7-ի ընտրությունները աշխատատեղի, էժան պոմիդորի, ցածր տոկոսով վարկերի կամ ճարահատյալ խաղաղասիրության համար չէին: Դա ազգային արժանապատվության վերականգնման, ինքնության իրավունքի պահպանման և արժանավայել խաղաղ գոյատևման համար պայքարի ընդամենը մի հանգրվան էր, որը ցավոք հաջողությամբ չպսակվեց: Եվ կես միլիոնից ավել մարդկանց ճնշող մեծամասնությունը իրենց ձայնը ձեզ տվեցին նպատակ ունենալով հենց դա:
Եթե մեկ-երկու օրվա ընթացքում հանդես չեք գալիս համատեղ հայտարարությամբ (որին ի դեպ, համոզված եմ կմիանան նաև անցողիկ շեմը չհատած և ընտրություններին չմասնակցած բազմաթիվ ուժեր ևս), որ հրաժարվում եք ճանաչել ընտրությունների արդյունքներն ու չեք հռչակում համաժողովրդական, ոչ բռնի շարժում սկսելու մասին, որը կունենա ընդամենը 1(մեկ) օրակարգ, այն է. «Իշխանությունից ՆՓ & ՔՊ-ի խաղաղ ճանապարհով հեռացում» և ժամանակավոր, համաձայնության կառավարության ձևավորմաբ նոր, օրինակարգ ընտրությունների անցկացում, ապա բոլորով միասին կնքում եք ձեր քաղաքական մահկանացուն: Որ դա կլինի ձեր կորուստներից ամենամեղմը և այն կվերածվի տոտալ աղետի, կասկած լինել չի կարող, զի դա են հուշում առ այսօր տեղի ունեցած իրադարձություններն ու արձանագրված փաստերը:

Եթե գնում եք որևէ ցանկացած այլ ճանապարհով, ապա մի քանի ամիս անց դուք անձամբ կամ միջնորդավորված, հայ ժողովրդին, նրա առանձին հատվածներին կամ անհատ գործիչներին կոչ չանեք ի աջակցություն հավաքվելու դատարանների բակերում, որտեղ ընթանալիս կլինեն ձեր առաջնորդների, ձեր թիմերի առանցքային դեմքերի և ընդհանրապես աչքի ընկած ակտիվիստների հարյուրավոր դատավարություններ: Բացի դատվողների ընտանիքների անդամներից, մերձավորագույն ազգականներից և մի քանի հարյուր այլ հավատարիմ մարդկանցից, ոչ-ոք այլևս չի արձագանքելու այդ կոչին: Եվ այդ ժամանակ «Ազգային ժողով» կոչվող հիմնարկում ձեր ունեցած մանդատները համարժեք կլինեն առավելագույնը «զուգարանի թղթի» և ոչինչ ավելիին:

Անվիճելի է, որ ՆՓ-ն հակված է ձեզ՝ առաջնորդներիդ «ամբողջովին ունեզրկել», «դարձնել բոմժ» և «երկարաժամկետ բանտային ռեժիմում պահել», որի մասին քանիցս հայտարարել է բաց տեքստով և ամեն ինչ անելու է, որ օր առաջ իր ասածները իրականություն դարձնի: Հայաստանի իրավական համակարգի որևէ օղակի կամ անհատի մտքի ծայրով իսկ չի անցնի հանդգնել և չկատարել այն ամենը, ինչ կհանձնարարի ՆՓ-ն, որովհետև սա այլևս 2021-26թթ. չեն և հիմա բոլորովին այլ իրավիճակ է… «եղբայրական» Ադրբեջանի և Թուրքիայի, «Ժողովրդավար Եվրոպայի» գործուն և առարկայական աջակցությունն էլ ձեզ փեշքեշ: Իսկ երբ ձեր՝ առաջնորդներիդ հարցերն իր ուզած ձևով լուծեց, ապա ձեզ, պատկան քաղաքական, տնտեսական և այլ բնույթի կառույցները ոչնչացնելը նրա համար կդառնա ընդամենը дело техники.

Ընտրությունն այլևս այն կես միլիոնից ավել մարդկանցը չէ, որոնք կանգնեցին ձեր կողքին և համոզված եմ շարունակելու են կանգնած լինել, եթե հայտարարեք պայքարի ակտիվ շարունակություն. «Իշխանությունից ՆՓ & ՔՊ-ի խաղաղ ճանապարհով հեռացում և ժամանակավոր, համաձայնության կառավարության ձևավորմաբ նոր, օրինակարգ ընտրությունների անցկացում» մեկ-միակ օրակարգով:
Ընտրությունը այլևս ձերն է, պարոնայք…

Արգամ Տեր-Պողոսյան, ՀՀ քաղաքացի

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

28 րոպե ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

29 րոպե ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

40 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026…

44 րոպե ago

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա…

54 րոպե ago

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք Wed, 11 Nov 2026…

1 ժամ ago