Խորհուրդ է տվել ամերիկացի զինվորներին հեռանալ
Thu, 11 Jun 2026 17:30:08 +0400
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին կոչ է արել ամերիկացի զինվորներին հեռանալ Մերձավոր Արեւելքից։ Իր սոցկայքի էջում նա հորդորել է Միացյալ Նահանգներին դուրս բերել իր զորքերը Մերձավոր Արեւելքի երկրներից։ «Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի եւ ոչ մի հարձակման սպառնալիք։ Հեռացեք մեր ռեգիոնից, եթե ցանկանում եք գտնվել անվտանգության մեջ»,- ասել է Արաղչին։