«Հրապարակ»․ Սեդրակյանների գործերը դատարաններում «սառեցրել» են

«Հրապարակ»․ Սեդրակյանների գործերը դատարաններում «սառեցրել» են

Fri, 12 Jun 2026 11:45:02 +0400


ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Էրեբունու նախկին համայնքապետ Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի դեմ 2019-ին հարուցվել էր քրեական գործ՝ «Վարդավառ» զբոսայգու տարածքների օտարման եւ պաշտոնի չարաշահման առիթով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նա չէր կանխել որդու եւ եղբոր կողմից իրականացված ինքնակամ շինարարությունը, իսկ հետագայում համայնքային հողատարածքներ էր օտարել նրանց՝ դրանք դուրս բերելով համայնքի սեփականությունից։ 2020-ին գործի նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան։ Նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանի նկատմամբ էլ նախաձեռնվել էին քաղաքացիական վարույթներ։ 2025 թվականին Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով, որ դատարանը դադարեցնի հողամասի կառուցապատման իրավունքը։ Բացի այդ, Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում քննվում է նաեւ Մհեր Սեդրակյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը։ Ըստ դատախազության, վիճարկվում են Սեդրակյանների իրականացրած մի շարք գույքային գործարքներ։

Այսպիսով, Մհեր Սեդրակյանի անվան հետ վերջին տարիներին կապվել է ինչպես պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործ, այնպես էլ նրա եւ ընտանիքի գույքի ու բիզնես ակտիվների առնչությամբ քաղաքացիական եւ հակակոռուպցիոն դատավարություններ։ Թերեւս այս քրեական եւ քաղաքացիական վարույթներն են պատճառը, որ, ըստ որոշ տեղեկությունների, Մհեր Սեդրակյանն ու նրա որդին՝ Դավիթը, այս ընտրություններին ջանասիրաբար աշխատել են ՔՊ-ի համար։

Նախկին պատգամավորի 2019 թ. քրգործը, նրա ընտանիքին առնչվող ապօրինի ծագում ունեցող գույքի ու դրամական միջոցների բռնագանձման գործը դատարաններում «լռված» են: Տարիներով քննվում են առաջին ատյանում եւ վճիռներ չկան։ Ակնհայտորեն, սուրը նրանց գլխին պահում են, որ ընդդիմությանը չաջակցեն: Իսկ Դավիթ Սեդրակյանը, հիշեցնենք, 2021-ին «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու էր եւ կարող էր մանդատ վերցնել, սակայն հրաժարվեց ու սկսեց կառուցապատմամբ զբաղվել` բազմամիլիոն դրամաշնորհներ շահելով:

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, որտեղ քննվում է Սեդրակյանի ընտանիքի գույքերի ապօրինի ծագման հետ կապված հայցը, ինֆորմացիան «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում փակվել է։ Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը՝ հարցրինք հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Արմինե Նովրուզյանին. «Պատասխանող կողմի դիմումի համաձայն, փակվել է ինֆորմացիան Դատալեքսում»։ Իսկ Սեդրակյանների պաշտպան Ալեքսան Խաչատրյանն ասաց․ «Ներկայացրել ենք դիմում՝ Դատալեքսում տեղեկատվությունը սահմանափակելու հետ կապված, քանի որ դատաքննության ընթացքում ներկայացվում են տարբեր դիրքորոշումներ, որոնց վերաբերյալ կայացվող որոշումները տեղադրվում են Դատալեքսում, եւ որոնք կարող են վերաբերել մարդկանց անձնական կյանքին, ընթացիկ որոշումների մասին է խոսքը, դրանով զուտ Դատալեքսում տեղեկատվությունը սահմանափակելու հետ կապված դիմում ենք ներկայացրել, որոնք որ կատարված են, իմ իմանալով՝ շատ գործերով»։ Հետաքրքիր է` եթե որեւէ այլ անձ նման դիմում տա, նրա հետ կապված ինֆորմացիան ե՞ւս կփակեն Դատալեքսում:
Փաստաբանը նշեց նաեւ, որ բոլոր գործերն ընթացքի մեջ են, շարունակվում են։ Իսկ ինչո՞ւ է 6 տարի շարունակ քննվում քրեական գործը, սակայն դատավճիռ չկա։ Ասաց, որ իրեն էլ է այդ հարցը հետաքրքրում․ «Մենք էլ ենք շահագրգռված, որ որքան հնարավոր է, այդ գործը շուտ ավարտվի, մի ընթացք հետաձգվել էր, փորձաքննություն էր նշանակվել»։ Իսկ թե ինչ փորձաքննություն էր, ինչ եզրակացություններ են եղել, ասաց, որ կճշտի, կասի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժամանակն է, որ Nike-ը բաժանվի Քիմ Քարդաշյանից. Bloomberg

Ժամանակն է, որ Nike-ը բաժանվի Քիմ Քարդաշյանից. Bloomberg Wed, 18 Nov 2026 22:38:42 +0400 Nike-ին…

11 րոպե ago

Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին Wed, 18 Nov 2026…

17 րոպե ago

Հայտնի դերասանուհին երրորդ երեխան է ունեցել

Հայտնի դերասանուհին երրորդ երեխան է ունեցել Wed, 18 Nov 2026 22:30:42 +0400 Ամերիկացի հայտնի դերասանուհի…

19 րոպե ago

Պուտին–Թրամփ–Սի հանդիպման օրակարգը դեռ համաձայնեցված չէ․ Ուշակով

Պուտին–Թրամփ–Սի հանդիպման օրակարգը դեռ համաձայնեցված չէ․ Ուշակով Wed, 18 Nov 2026 22:19:00 +0400 Ռուսաստանի նախագահի…

31 րոպե ago

Բանակում զոհ ունենք

Բանակում զոհ ունենք Wed, 18 Nov 2026 22:10:54 +0400 Մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում, Սոթքի զորամասում…

39 րոպե ago

Բելլա և Ջիջի Հադիդների 78-ամյա հայրն ամուսնանում է 43-ամյա ռուս մոդելի հետ

Բելլա և Ջիջի Հադիդների 78-ամյա հայրն ամուսնանում է 43-ամյա ռուս մոդելի հետ Wed, 18 Nov…

41 րոպե ago