Քվեն հո Գագոյի բիզնե՞սը չի, որ աչք ես դրել ու խլում

Քվեն հո Գագոյի բիզնե՞սը չի, որ աչք ես դրել ու խլում

Fri, 12 Jun 2026 13:15:55 +0400


Ութ տարի Նիկոլ Փաշինյանը փաթաթվել է էս երկրի վզին ու բաց չի թողնում։ Ոչ թողնում է՝ շնչի, ոչ խոսի, ոչ էլ գոյապահպանության մի քայլ անի։ Ասում է՝ դու իմն ես, որովհետև թույլ ես տվել, որ վզովդ փաթաթվեմ, ուրեմն քեզնից կպոկվեմ այն ժամանակ, երբ քեզ էլ հետս պոկեմ։

Երկրի, պետության համար արդեն գոյապահպանության խնդիր է ստեղծվել։ Աշխարհում դժվար գտնվի մի ղեկավար, որը ներդրում անողին, բիզնես զարգացնողին, աշխատատեղ ստեղծողին ու երկիր ծաղկեցնողին «ասեղի ծակով անցկացնի»։ Նիկոլ Փաշինյանն այդ առումով եզակի է։ Նա քրեական գործերով, մշտական ճնշումներով ու սպառնալիքներով սահմանափակում է բոլոր նրանց, ովքեր տնտեսական կամ հանրային ազդեցություն ունեն, բացառությամբ նրանց, ովքեր համաձայնում են անցնել իր քաղաքական «թրի տակով»։

Սա էլ կարելի է մի կերպ տեղավորել էս տառապած ազգի գլխում։ Առանց մանրամասների մեջ խորանալու՝ ասեմ, որ Գագիկ Ծառուկյանի դեմ նախընտրական քրեական գործ է հարուցվել։ Փաշինյանական թիմը շտապում է վստահեցնել, թե սա նոր գործ չէ։ Բայց այդ բացատրությունն իրականում այլ բանի խոստովանություն է․ ստացվում է՝ Հայաստանում գործող գրեթե յուրաքանչյուր ազդեցիկ գործարարի վերաբերյալ իշխանության «պահոցներում» ինչ-որ նյութեր կան, որոնք հարմար պահին կարող են դրվել սեղանին։ Ծառուկյանը բացառություն չէ։ Հարմար պահը գալիս է, գործը հանվում է դարակից, և սկսվում է քաղաքական ահաբեկման հերթական փուլը։ Փաշինյանի օլիգարխները թող շատ չոգևորվեն ու վեր-վեր չթռնեն։ Քաղաքական այս համակարգում անձեռնմխելիներ չկան։ Այսօր ուրիշի գործն են հանում, վաղը կարող են իրենցը հանել։ Դրանք պատրաստի լրացված ձևեր են։

Ինչևէ, սեփականություն խլելը Փաշինյանի ամենասիրած զբաղմունքներից մեկն է։ Բայց թե դրանից ժողովուրդն ինչ է շահել ու շահում, թող ժողովուրդն ինքը պատասխանի։

Սակայն ընտրությունների շեմին Նիկոլ Փաշինյանը, կարծես, սկսել է խառնել սեփականությունն ու ժողովրդի քվեն։ Աչք է դրել ոչ միայն Գագիկ Ծառուկյանի բիզնեսի, այլ նաև նրա քաղաքական կապիտալի՝ մարդկանց վստահության վրա։ Բայց այդ քվեները ոչ մեկի սեփականությունը չեն։ Դրանք ժողովրդի ձայներն են, ժողովրդի կամքն ու ընտրությունը։ Քաղաքացին ոչ մեկի սեփականությունը չէ, հետևաբար նրա քվեն էլ ոչ մեկի գրպանի պարունակությունը չէ։ Ժողովրդի կամքը ոչ վաճառվում է, ոչ սեփականաշնորհվում, ոչ էլ ժառանգությամբ փոխանցվում։ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրությունը տպավորություն է ստեղծվում, որ քաղաքացին ոչ թե ինքնուրույն որոշում կայացնող անձ է, այլ գույք, որը կարելի է հաշվեկշռից հանել ու ուրիշ հաշվեկշիռ տեղափոխել։ Ու հենց այստեղ հարկ է հիշեցնել ամեն ինչ իրար խառնած ու համահարթեցրած Նիկոլ Փաշինյանին․

Քվեն հո Գագոյի բիզնե՞սը չի, որ աչք ես դրել ու խլում։

Դա ժողովրդինն է։ Ժողովուրդն է տալիս, ժողովուրդն է վերցնում։ Ոչ մի վարչապետ, ոչ մի իշխանություն և ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի իրեն վերագրելու այն, ինչ պատկանում է միայն քաղաքացուն։

Հիշեցնեմ, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) կորցրել է խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էջմիածնում դպրոցական աղջիկները դանակահարել են իրար

Էջմիածնում դպրոցական աղջիկները դանակահարել են իրար Tue, 10 Nov 2026 18:00:52 +0400 Մեզ պատմեցին, որ…

7 րոպե ago

Պահանջել է Ծոցի երկրները վճարեն Իրանի դեմ պատերազմի համար

Պահանջել է Ծոցի երկրները վճարեն Իրանի դեմ պատերազմի համար Tue, 10 Nov 2026 18:00:40 +0400…

7 րոպե ago

Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը․ Հովսեփյան

Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը․ Հովսեփյան Tue,…

22 րոպե ago

Հազար ափսոս այն բոլորը կյանքերը, որոնք հնարավոր էր փրկել, բայց չփրկեցին

Հազար ափսոս այն բոլորը կյանքերը, որոնք հնարավոր էր փրկել, բայց չփրկեցին Tue, 10 Nov 2026…

25 րոպե ago

Ունեցել եմ բարեկամներ, ովքեր այդ նույն ախտանշաններով մահացել են. Սիսակ Գաբիելյան

Ունեցել եմ բարեկամներ, ովքեր այդ նույն ախտանշաններով մահացել են. Սիսակ Գաբիելյան Tue, 10 Nov 2026…

28 րոպե ago

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը գոհ է Ուկրաինայի ներկայիս վիճակից

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը գոհ է Ուկրաինայի ներկայիս վիճակից Tue, 10 Nov 2026 17:30:44 +0400…

37 րոպե ago