Ա՜յս աստիճանի ցինիկ…

Ա՜յս աստիճանի ցինիկ…

Fri, 12 Jun 2026 17:15:34 +0400


Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ առաջ կործանվեց Հռոմեական կայսրության արևմտյան հատվածը: Այն կործանվեց ոչ թե բարբարոս կոչված ժողովուրդների ռազմական հարվածներից, այլ առաջին հերթին ներքին քայքայումից: Որովհետև մինչ այդ Հռոմը կարողանում էր իր վերահսկողության ներքո պահել նույն այդ ժողովուրդներին: Այսօր մենք ականատես ենք լինում նույնի կրկնությանն արևմտյան կամ քրիստոնեական քաղաքակրթության առումով: Դա սկսվել էր մեկ-երկու տասնամյակ առաջ՝ երբ սկիզբ առավ աշխարհաքաղաքական շահերին քաղաքակրթական արժեքների ստորադասման գործընթացը: Ինչն իր բարձունքին հասավ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով:

Ասվածի նորագույն վկայությունը Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերի շնորհավորական ուղերձն է ՀՀ «մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին»՝ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում ասվում է, որ «ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և ինստիտուտներին»։ Բարտ դե Վևերը ցանկացել է «գովեստի խոսքեր հղել Հայաստանի քաղաքացիներին ժողովրդավարական գործընթացներին իրենց լայն մասնակցության և իրենց երկրի ապագայի նկատմամբ հավատի համար։ Նրանց ընտրությունը վերահաստատում է Հայաստանի ժողովրդավարական ուղին այն ժամանակ, երբ ժողովրդավարությունը, կայունությունը և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ավելի կարևոր են, քան երբևէ»։

Կարդալով այս տողերը՝ աչքեր և ականջներ ունեցող որևէ ադեկվատ օտարական, ով ծանոթ էր նախընտրական ժամանակաշրջանում և քվեարկության և դրա հաջորդ օրերին տեղի ունեցածին, խիստ կզարմանար բռնապետին հղված գովեստի խոսքերի կապակցությամբ: Խոսքը գնում է ոչ միայն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ մեռելային դեմքերով կեսգիշերային հայտարարության, այլև գրչի մեկ հարվածով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հանցագործ եղանակով մանդատներից զրկելու մասին: Որպես ազնիվ և օրինավոր անձնավորություն՝ պարոն Բարտ դե Վևերը պետք է, նախ, սպասեր վերջնական արդյունքների ամփոփմանը: Իսկ եթե խիստ շտապում էր՝ երևի ինչ-որ անձի հետ հանդիպումից ուշանալով, կարող էր ընդամենը շնորհավորել ՀՀ գործող վարչապետին: Եվ ավելացներ, որ ակնկալում է արդյունավետ համագործակցության շարունակություն: Դա կլիներ քաղաքավարության շրջանակում՝ հատկապես որ Բելգիան աչքի չի ընկել Հայաստանի հետ քաղաքական փոխհարաբերությունում: Եվ ոչ էլ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է ինչ-ինչ հարցերով դիմել բելգիական կառավարությանը:

Նույնը կարելի է ասել նաև Բելգիայի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության առումով: Բելգիան հանդիսանում է Հայաստանի՝ Եվրամիության երկրների շարքում ընդամենը 5-րդ առևտրային գործընկերը: Անցնենք ցուցանիշներին: 2025-ին 21.4 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ ՀՀ տարեկան արտաքին առևտրաշրջանառության 15-18%-ը (մոտ 3.5-3.8 միլիարդ դոլար) կազմել է Եվրամիության երկրների մասնաբաժինը: Դրա շրջանակում Բելգիայի մասնաբաժինը կազմել է շուրջ 160-200 միլիոն ԱՄՆ դոլար կամ 4.57-5.26%։ Իսկ ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Բելգիայի բաժինը կազմել է 0.84%, ինչը խոսում է չափազանց աննշան ծավալի մասին: Որքան տեղյակ եմ, արևմտյան սուպերմարկետներում օրական կտրվածքով թույլատրելի կորստի չափը կազմում է շրջանառության 2%-ը կամ Բելգիայի մասնաբաժնից շուրջ 2.4 անգամ ավելի:

Ահա, նման գործընկեր պետության ղեկավարը կարող էր ավելի ադեկվատ ուղերձ հղել մի անձի, ով ողջ նախընտրական քարոզչությունը վերածեց օրենք խախտելու գործընթացի: «Ընտրական ամբողջ գործընթացը նշանավորվեց իշխանությունների կողմից իրականացված համակարգային և զանգվածային խախտումներով, որոնք լրջորեն կասկածի տակ են դնում հրապարակված արդյունքների արժանահավատությունն ու ընտրողների ազատ կամարտահայտության իրական արտացոլումը»,- ասված է, օրինակ, ընտրություններին մասնակից ՀԱԿ-ի հայտարարությունում: Ով, թքած ունենալով օրենքի և ժողովրդավարության վրա, ընտրությունների վերջնական ամփոփումից 3 օր առաջ իրեն ենթակա կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով ապօրինաբար մանդատներից զրկեց ընդդիմադիր կուսակցություններից «Բարգավաճ Հայաստան»-ին, որպեսզի ունենա խորհրդարանի պատգամավորական կազմի 3/5-րդը: Ինչը կատարվեց երկու ընտրատեղամասում, առանց որևէ հիմքի, քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու միջոցով: ԿԸՀ նախագահ Հովակիմյանին էլ հռչակելով ավելի նշանակալի թվանկարիչ, քան դրա նախորդն էր՝ Տիգրան Մուկուչյանը:

ՀԳ. Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր՝ «Ձեռքերս կկտրեմ, ձայն չեմ գողանա»: Մնում է, որ վերջինս կյանքի կոչի իր կյանքի գլխավոր խոստումը: Սպասում ենք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խստացրել են օտարերկրացիներին վերաբերող օրենքները

Խստացրել են օտարերկրացիներին վերաբերող օրենքները Sat, 03 Oct 2026 00:30:23 +0400 Ճապոնիան խստացրել է իր…

28 րոպե ago

ԱԲ-ագենտը փորձել է շրջանցել 100 ընկերության անվտանգության համակարգ

ԱԲ-ագենտը փորձել է շրջանցել 100 ընկերության անվտանգության համակարգ Sat, 03 Oct 2026 00:00:57 +0400 OpenAI…

57 րոպե ago

Ռոնալդուի քույրն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականից եղբոր հեռանալուն

Ռոնալդուի քույրն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականից եղբոր հեռանալուն Fri, 02 Oct 2026 23:45:32 +0400 Պորտուգալացի…

1 ժամ ago

Աղջիկը փողոցում մատանի է գտել եւ դարձել մեղադրյալ

Աղջիկը փողոցում մատանի է գտել եւ դարձել մեղադրյալ Fri, 02 Oct 2026 23:30:40 +0400 ՌԴ…

1 ժամ ago

Եթե դա ձախողել ես, ուրեմն պետությունն արդեն անիմաստ է պահում իր գոյությունը. Արա Պողոսյան

Եթե դա ձախողել ես, ուրեմն պետությունն արդեն անիմաստ է պահում իր գոյությունը. Արա Պողոսյան Fri,…

2 ժամ ago

Սա ասում է մի պաշտոնյա, ում բռնապետ ղեկավարը Հայաստանի տարածքը կոչում է զավթողական անունով․ Հայրապետյան

Սա ասում է մի պաշտոնյա, ում բռնապետ ղեկավարը Հայաստանի տարածքը կոչում է զավթողական անունով․ Հայրապետյան…

2 ժամ ago