«Facebook»-ը և «Messenger»-ը գլոբալ խափանումներով են աշխատում

«Facebook»-ը և «Messenger»-ը գլոբալ խափանումներով են աշխատում

Fri, 12 Jun 2026 18:46:12 +0400


Այսօր՝ հունիսի 12-ին, աշխարհի տարբեր երկրներում հազարավոր օգտատերեր բախվել են Facebook-ի և Messenger-ի աշխատանքի խափանումների։ Մոտ մեկ ժամ շարունակ շատերը չեն կարողացել մուտք գործել իրենց հաշիվներ, ուղարկել կամ ստանալ հաղորդագրություններ։ Խնդիրները որոշ օգտատերերի մոտ շարունակվում են նաև այս պահին։ Որոշ դեպքերում օգտահաշիվներից ավտոմատ դուրս է գալիս և օգտատերերը չեն կարողանում կրկին մուտք գործել։ Խափանումները չեն սահմանափակվել միայն Facebook-ով։ Խնդիրներ են արձանագրվել նաև Instagram-ում, իսկ որոշ օգտատերեր նշում են, որ ժամանակավորապես խաթարվել է նաև WhatsApp-ի աշխատանքը։ Արտակարգ իրավիճակների և առցանց ծառայությունների աշխատանքը հետևող հարթակներում կտրուկ աճել է բողոքների թիվը։ Որոշ տվյալներով՝ Facebook-ի վերաբերյալ գրանցվել է ավելի քան 100 հազար խափանման մասին հաղորդում, ինչը վկայում է խնդրի լայնածավալ բնույթի մասին։

Այս պահի դրությամբ Meta ընկերությունը պաշտոնական մանրամասն պարզաբանում չի ներկայացրել խափանման պատճառների վերաբերյալ և չի հայտնել, թե երբ ամբողջությամբ կվերականգնվի ծառայությունների բնականոն աշխատանքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

33 րոպե ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

43 րոպե ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

43 րոպե ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

53 րոպե ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

57 րոպե ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

1 ժամ ago