Ձեր լռությունը թե՛ գին ունի, թե՛անուն․․․երեսուն արծաթը վկա

Ձեր լռությունը թե՛ գին ունի, թե՛անուն․․․երեսուն արծաթը վկա

Fri, 12 Jun 2026 21:15:54 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է.

«Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/ արտասահմանյան գրականության ամբիոնը։ Դե, սրանք այնքան են վարպետացել, որ մի հիմնավորում կգտնեն․ օրինակ՝ փակվող 229 դպրոցները ներկայացվում է որպես որակյալ կրթական ծառայություն։ Այս ամբիոնի տասնյակ տարիների անուարանալի վաստակի՝ արտասահմանյան գրականության հանրահռչակման, ուսանողությանը ակադեմիական գիտելիքներ փոխանցելու և, առհասարակ, արևմտյան գրականության ու մտքի դարպասները բացելու, նաև դասախոսների փառահեղ փաղանգի մասին կարելի է էջեր գրել։

Բայց խնդիրը բոլորովին էլ ակադեմիական չէ, որ ես էլ փորձեմ հիմնավորել անառարկելին՝ այդ ամբիոնի անխուսափելի անհրաժեշտությունը։

Ո՞ւմ համար պարզ ու ակնհայտ չէ, որ այս քստմնելի քայլը հասցեական է․ ուղղված հենց այդ ամբիոնի վարիչ, ունիվերսալ գիտելիքների տեր, թարգմանական, գրականագիտական, քաղաքական ու փիլիսոփայական գիտելիքների տեր, խարիզմատիկ ու անթաքույց ընդդիմադիր, ես կասեի՝ չկաղապարվող, ինքնուրույն ու մեր օրերում խրախուսվող մոխրագույն հոտից շահեկանորեն առանձնացող Անուշ Սեդրակյանից ազատվելուն։

Այսօր պարզ է դառնում, որ իշխանությունների թիրախում ԵՊՀ մեկ այլ դասախոս էլ կա։ Այս ժամերին դատարանում վիճարկվում է ԵՊՀ դոցենտ՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խափանման միջոցը։ Քաղաքացիական առանձնացող դիրքորոշում, ընդդիմադիր հայացքներ ունեցող ու չլռող, մասնագիտական ու քաղաքացիական խղճի հետ գործարքի չգնացող Ալեն Ղևոնդյանին էլ, որքան հասկացա, ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար են պատժում, թե իբր՝ սահմանադրական կարգի դեմ կոչեր․․․

Դուք ողորմելի եք, պարոնայք իշխանապահներ․ ձեզ խժռում է չկառավարվող վախերի պարանոյան․․․ Բայց լռեցնելով, բերան փակելով, մութ փողոցներում կամ դատարանի դահլիճներում այլախոհ սպանելով, բանտերը լցնելով, ձայն գողանալով, 600000 ընտրողի «կաշառակեր» պիտակավորելով՝ չեք թաղի ընդդիմադիր ձայնը։

Չե՛ք լռեցնի…

Այսպես գրեթե մեկ տարի, ՔՊ-ականներդ ԱԺ ամբիոնից փրփրաբերան հայտարարում էիք Սրբազան պայքարի «հակասահմանադրական վարքի», «ահաբեկչական օպերացիայի» մասին։ Զրո ապացույց․․․․

Բայց դուք ամոթ չունենք, ձեզանից բարոյականություն, պրոֆեսիոնալիզմ կամ պետականության արժեքներ ակնկալելն անիմաստ է։

Բայց ես հարց ունեմ հազարավոր ուսանողներին, դասախոսներին, իրավապահ համակարգի աշխատակիցներին, բուհերի կառավարման խորհրդի անդամներին․․․ Դուք չեք տեսնո՞ւմ, որ ձեր լռությամբ, խլությամբ, կուրությամբ, հաշտվելով ու գործիք դառնալով, ստրկական հնազանդությամբ դավաճանում եք մարդկայնին խղճին, դավաճանում եք ինքերդ ձեզ․․․Էս ամենը մի օր վերջանալու է․․․Հաստատ․․․

Իսկ ձեր լռությունը թե՛ գին ունի, թե՛անուն․․․երեսուն արծաթը վկա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչո՞վ է ազգային պետականության գաղափարը խանգարում ՀՀ իշխանությանը

Ինչո՞վ է ազգային պետականության գաղափարը խանգարում ՀՀ իշխանությանը Mon, 28 Sep 2026 15:44:24 +0400 Հայաստանի…

12 րոպե ago

Դիխլոֆոսի առկայությունը հաստատվեց

Դիխլոֆոսի առկայությունը հաստատվեց Mon, 28 Sep 2026 15:37:19 +0400 Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն…

19 րոպե ago

Սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ

Սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ Mon, 28 Sep 2026 15:33:13…

24 րոպե ago

Թուրքիան ունի տարեկան 50 տոննա ոսկի արդյունահանելու ներուժ

Թուրքիան ունի տարեկան 50 տոննա ոսկի արդյունահանելու ներուժ Mon, 28 Sep 2026 15:30:43 +0400 «Թուրքիայի…

26 րոպե ago

Եվրախորհրդի դիտորդները ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը

Եվրախորհրդի դիտորդները ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը Mon, 28 Sep 2026 15:27:31 +0400…

29 րոպե ago

Պարզվել է միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է

Պարզվել է միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է Mon, 28 Sep 2026 15:22:07…

35 րոպե ago