Ընտրությունների արդյունքում Գյուլագարակում դեբոշ է եղել

Ընտրությունների արդյունքում Գյուլագարակում դեբոշ է եղել

Sat, 13 Jun 2026 13:45:52 +0400


Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական Խաչիկ Վարդանյանը խոստացել էր, որ ընտրություններին համայնքից 80 տոկոս քվե է ապահովելու ՔՊ-ին: Գյուլագարակ համայնքում 22/32 տեղամասում ՔՊ-ն ստացել էր՝ 437 քվե, «Ուժեղ Հայաստանը»՝ 500:

Ընտրություններում պարտված Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական ղեկավար Խաչիկ Վարդանյանը չի հաշտվել պարտության հետ եւ որոշել է հարց ու փորձ անել նաեւ համայնքապետարանի աշխատակիցներին, արդյո՞ք ընտրել են ՔՊ-ին, թե՞ ոչ: Մեզ պատմեցին, որ համայնքապետը կասկածել է և մի քանի անգամ համայնքապետարանում աշխատող Ժենյա Մատինյանին հարցրել է, իսկապե՞ս ՔՊ-ին են ընտրել: Խոսակցությանը խառնվել է նաեւ ամուսինը՝ Կարեն Մատինյանը: Լեզվակռվից՝ անցել են «մենամարտի»՝ համայնքապետարանի դռան ապակին են կոտրել, ու Կարենի քիթն է վնասվել:

Գոռգոռոցներից համայնքի բնակիչները հավաքվել են, մեզ ասացին անգամ ոստիկաններ են եղել, իսկ համայնքապետարանի աշխատակիցները, համայնքապետի հետ շենքի հետեւի դռնով փախուստի են դիմել: Բայց զավեշտը ոչ թե այս կռվի մեջ էր, այլ կռվից հետո՝ ծեծողները եւ ծեծված Կարենը, բարիշել են միմյանց հետ: Պայմանավորվել են, որ ծեծի մասին ո՛չ ոստիկանություն հայտնեն, ո՛չ էլ Բժշկական կենտրոն դիմեն:

Դեպքի հետ կապված փորձեցինք պարզաբանում ստանալ համայնքապետ Խաչիկ Վարդանյանից, սակայն նա հեռախոսազանգերին չպատախանեց: Համայնքապետի տեղակալ Արմեն Մարիկյանը մեր հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսը եւ այլեւս մեր զանգերին չպատասխանեց: Կարեն Մատինյանի կինը՝ Ժենյա Մատինյանը եւս մեր զանգերն անպատասխան թողեց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ. Օվերչուկ

Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ. Օվերչուկ Sun, 06 Sep 2026 19:28:54 +0400…

17 րոպե ago

Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում

Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում Sun, 06 Sep 2026 19:15:57 +0400 Ցանցահենները կոտրել են…

30 րոպե ago

Նախկին նախագահի որդին հնարավոր է մասնակցի առաջիկա ընտրություններին

Նախկին նախագահի որդին հնարավոր է մասնակցի առաջիկա ընտրություններին Sun, 06 Sep 2026 19:00:24 +0400 ԱՄՆ…

46 րոպե ago

Լոնդոնում գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել

Լոնդոնում գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել Sun, 06 Sep…

1 ժամ ago

Թույլատրել են վաճառել սանկցիաների տակ գտնվող գործարարի էլիտար անշարժ գույքը

Թույլատրել են վաճառել սանկցիաների տակ գտնվող գործարարի էլիտար անշարժ գույքը Sun, 06 Sep 2026 18:30:34…

1 ժամ ago

Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է

Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է Sun, 06 Sep 2026 18:15:49 +0400 «Հիդրոօդերևութաբանության…

2 ժամ ago