Վաղն Իրանն ու ԱՄՆ-ն կարող են ստորագրել պատմական համաձայնագիրը

Վաղն Իրանն ու ԱՄՆ-ն կարող են ստորագրել պատմական համաձայնագիրը

Sat, 13 Jun 2026 17:30:18 +0400


ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն վաղը, հաղորդում է Reuters-ը:

Գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությունը կարող է տեղի ունենալ արդեն հունիսի 14-ին՝ Ժնևում։

Նախատեսվում է, որ փաստաթուղթը կստորագրեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Համաձայնագրի մանրամասները դեռևս պարզ չեն. լրատվամիջոցները նախկինում հրապարակել են համաձայնագրի մի քանի տարբերակ, սակայն բանակցությունների կողմերը մշտապես հերքել են դրանք։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը նմանատիպ հաղորդագրություն է հրապարակել սոցիալական ցանցերում. «Քանի որ վերջնական համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում, Պակիստանը պատրաստվում է անմիջապես դրանից հետո խաղաղության համաձայնագրի էլեկտրոնային ստորագրմանը, որին կհաջորդեն տեխնիկական մակարդակի բանակցություններ»։

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է ստորագրվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում․

«Եթե բանակցությունների եզրափակիչ փուլն անցկացվի, ապա համաձայնագիրը երկու կողմից էլ կստորագրվի հեռավար կարգով։ Հնարավոր է՝ դա տեղի ունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

TRIPP-ի հարցը հասավ խորհրդարան

TRIPP-ի հարցը հասավ խորհրդարան Wed, 21 Oct 2026 11:19:04 +0400 Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի…

8 րոպե ago

«Հրապարակ». Մեզ համար իսկական անակնկալ էին նախագահ Թրամփի այդ քայլերը

«Հրապարակ». Մեզ համար իսկական անակնկալ էին նախագահ Թրամփի այդ քայլերը Wed, 21 Oct 2026 11:15:21…

11 րոպե ago

Ինչ արգելքներ են կիրառվելու հայ խոպանչիների նկատմամբ, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը

Ինչ արգելքներ են կիրառվելու հայ խոպանչիների նկատմամբ, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը Wed, 21 Oct…

19 րոպե ago

ՉԼ․ Գոլային հրավառություն և դրամատիկ ելք՝ ՊՍԺ-«Բարսելոնան» խաղում

ՉԼ․ Գոլային հրավառություն և դրամատիկ ելք՝ ՊՍԺ-«Բարսելոնան» խաղում Wed, 21 Oct 2026 11:00:00 +0400 Նախօրեին…

27 րոպե ago

Անդրանիկ Թևանյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան

Անդրանիկ Թևանյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան Wed, 21 Oct 2026 10:56:33 +0400 «Մայր…

30 րոպե ago

Վախեցած իշխանությունը փորձում է ուժ ցուցադրել

Վախեցած իշխանությունը փորձում է ուժ ցուցադրել Wed, 21 Oct 2026 10:51:21 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան»…

35 րոպե ago