Պելեն եւ համաշխարհային կինոն

Պելեն եւ համաշխարհային կինոն

Sat, 13 Jun 2026 21:00:07 +0400


Որեւէ մեկի մոտ եթե խոսես ֆուտբոլի մասին, անշուշտ, առաջին հերթին անդրադարձ կլինի բրազիլացի ֆուտբոլի լեգենդ Պելեին։ Նրա անունը դարձել է մի տեսակ ֆուտբոլ սպորտաձեւի հոմանիշ կամ սիմվոլ։ Պելեն աշխարհի մասշտաբով ֆուտբոլային փառքի խորհրդանիշ է եւ մինչ այսօր ներշնչանքի աղբյուր՝ միլիոնավոր սկսնակ ֆուտբոլիստների համար։ Պելեն, լեգենդար ֆուտբոլիստ լինելուց զատ, նաեւ բավական ներկայացված է կինոյում։ Սպորտային փառքի տարիներին լեգենդը գրավել է բազմաթիվ պրոդյուսերների եւ ռեժիսորների ուշադրությունը։ Նրա անհավանական ճանաչվածությունը նրան զուտ մարզիկի շրջանակից դուրս է բերել, դարձրել մշակութային ֆենոմեն, Բրազիլիայի խորհրդանիշ, կատարված երազանքի, հաջողության պատմության հերոս։ Մեկը, որի բնատուր տաղանդը, համադրվելով աշխատասիրության հետ, բերել է գլխապտույտ հաջողությունների։ Ամենանշանակալի կինոնկարը, որտեղ Պելեն հանդես է եկել, «Հաղթանակն» (Victory) է։ Ֆիլմը թողարկվել է 1981 թվականին։ Ռեժիսորն էր Ջոն Հյուսթոնը։

Այն պատմում է դաշնակից երկրների ռազմագերիների եւ գերմանացի զինվորականների թիմերի միջեւ ֆուտբոլային հանդիպման մասին։ Դեպքերը կատարվում են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Ֆիլմն ունեցել է ահռելի հաջողություններ։ Նրա հետ նկարահանվել են նաեւ Սիլվեսթեր Ստալոնեն, Մայքլ Քեյնը, Մաքս ֆոն Սյուդովը։ Պելեին մարմնավորել է ֆուտբոլիստ Լուիս Ֆերնանդեսը։ Նրա կերպարն առանցքային նշանակություն չուներ, իհարկե, սակայն ֆուտբոլային դրվագները՝ նրա մասնակցությամբ, կինոնկարում ամենահիշվող տեսարաններից են դարձել։

Պելեի, այսպես ասած՝ ֆիլմագրության մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում վավերագրական նախագծերը։ Նրա կյանքի ուղին ինքնին մեծ էկրաններին վայել կինոնկարի սյուժե էր։ Այս առումով, հատկապես մեծ ճանաչում ունի Netflix-ի թողարկած վավերագրական ֆիլմը, որտեղ մանրամասն պատմվում է լեգենդար ֆուտբոլիստի անցած մարզական օղու, հաղթանակների, հասարակական գործունեության եւ բրազիլական հասարակության վրա ունեցած ահռելի ազդեցության մասին։ Կինոնկարում ոչ միայն նրա հաղթանակներն են, այլ նաեւ՝ կյանքի բարդ պահերը, որոնք թույլ են տալիս տեսնել եւ ճանաչել Պելեին՝ որպես մարդու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անում․ ինչ է հայտնի

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անում․ ինչ է հայտնի Wed, 08 Jul 2026 17:30:17 +0400 Ադրբեջանը…

7 րոպե ago

Դատարանում միացրին ձայնագրությունները

Դատարանում միացրին ձայնագրությունները Wed, 08 Jul 2026 17:22:54 +0400 Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ,…

14 րոպե ago

Ոխերիմ թշնամու դեմ անգամ էսպիսի բան անել չի կարելի․ Զոհրաբյան

Ոխերիմ թշնամու դեմ անգամ էսպիսի բան անել չի կարելի․ Զոհրաբյան Wed, 08 Jul 2026 17:18:51…

18 րոպե ago

Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նոր ռազմական դասավորումների մասին է

Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նոր ռազմական դասավորումների մասին է Wed, 08 Jul 2026 17:15:02 +0400…

22 րոպե ago

Երկու կարևոր հանգամանք․ դիվանագիտական սկանդալի նախանշաններ

Երկու կարևոր հանգամանք․ դիվանագիտական սկանդալի նախանշաններ Wed, 08 Jul 2026 17:14:02 +0400 Սա արդեն իսկապես…

23 րոպե ago

Կանադական առաջատար CTV News-ը ևս անդրադարձել է Ծառուկյանի «պատվիրված» կալանավորմանը

Կանադական առաջատար CTV News-ը ևս անդրադարձել է Ծառուկյանի «պատվիրված» կալանավորմանը Wed, 08 Jul 2026 17:11:41…

25 րոպե ago