Հայոց լեզվի դեմ էլ է արշավ սկսվել, ֆակուլտետները դասաժամեր են կրճատում

Հայոց լեզվի դեմ էլ է արշավ սկսվել, ֆակուլտետները դասաժամեր են կրճատում

Sat, 13 Jun 2026 21:15:45 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների դոցենտ Նարինե Դիլբարյանն է։

– Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը կարծում է, որ մայր բուհին հարկավոր չէ Արտասահմանյան գրականության ամբիոն, և այն պետք է լուծարել, իսկ դասախոսների և ամբիոնի մագիստրոսների ճակատագիրը հայտնի չէ։ Ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ այս որոշումը կապված է իր քաղաքական հայացքների և իշխանություններին ուղղված սուր քննադատական գրառումների և հարցազրույցների հետ։ Ի վերջո՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ որոշում է սա, և ո՞րն է նպատակը։

– Նպատակը շատ ավելի խորքային է։ Այս մարդիկ ցանկանում են բուհական կրթությունը դարձնել հնարավորինս մակերեսային ու պարզունակ։ Սա համակարգային իրողություն է։ Խորքային գիտելիքների ուղղությունները թերագնահատելու և կասեցնելու գործընթաց է։ Այս որոշմամբ ցանկանում են միաժամանակ երկու հարց լուծել։ Նախ՝ ամբիոնի վարիչին պատժել, ապա ամբիոնը լուծարել։ Ամբիոններ լուծարելու մեծ փորձ ունեն այս որոշումը կայացնողները, սա առաջին դեպքը չէ, մեր ֆակուլտետում էլ եղավ նման նախադեպ։ Ֆակուլտետներին տվել են իրավունք, որպեսզի նրանք որոշեն, թե ինչ առարկաներ են ցանկանում յուրացնել, խոսքը թե ներֆակուլտետային ուղղվածության առարկաների մասին է, թե այլ ֆակուլտետների։ Արտասահմանյան գրականությունը միավորում էր բանասիրական և հարբանասիրական ֆալուլտետներին։ Եթե ինձ մնար, ապա ես կարծում եմ, որ անգամ մաթեմատիկոսները, քիմիկոսները և ֆիզիկոսները նույնպես պետք է գոնե ծանոթ լինեն հայ և արտասահմանյան գրականությանը, սակայն այն պահից, երբ ֆակուլտետների խորհուրդները ստացան իրավունք որոշելու, թե ինչ առարկաներ պետք է դասավանդվեն, սկսվեց մի զարհուրելի գործընաց։ Համատարած սկսեցին հրաժարվել գիտակարգային և հիմնարար առարկաներից, ինչի արդյունքում արտասահմանյան գրականություն առարկայի դասաժամերը զգալիորեն նվազեցին։ 2025-ի սեպտեմբերին ես զարհուրեցի, երբ իմացա, որ Հայ բանասիրության ֆակուլտետում մի կիսամյակի ընթացքում միավորել են ռուս և հայ գրականությունը։ Մեկուկես ամիս հատկացրել են հայ գրականությանը, մեկուկես ամիս՝ ռուս գրականությանը, պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ սարսափ է։ Մենք երեք տարի և ավելի անցել ենք արտասահմանյան գրականություն, երկու տարի՝ ռուս գրականություն։ Ես, տեսնելով այդ ամենը, ուզում էի լաց լինել։ Ի դեպ՝ շատ ուսանողներ ևս ծանր են տանում այդ իրողությունը։ Ուսանողները ուզում են սովորել, այնպես չէ, որ չեն ուզում։ Ասեմ ավելին՝ Հայոց լեզվի դեմ էլ է արշավ սկսվել։ Քիմիայի ֆակուլտետը արդեն հայտարարել է, որ հայերենը պետք է դասավանդվի մեկ կիսամյակ, երկուսի փոխարեն։ Սա զարհուրելի ուղեղային մթագնում է։ Սա արհավիրք է։ Հայ գրականության ժամերը, ընդհանուր լեզվաբանության ժամերը ևս նվազեցրել են։ Եվրոպական լեզուների ֆակուլտետը՝ նախկինում Ռոմանագերմանական բանասիրության, հրաժարվել է լատիներենից, գրաբարից, իսկ առաջ դրանք պարտադիր առարկաներ էին։ Համալսարանական կրթությունը պետք է տարբերվի խորությամբ, ակադեմիական ընդգրկման մեծությամբ։ Ջախջախում են ամբիոնները, ֆակուլտետները չպետք է իրենք որոշեն՝ իրենց ինչ է պետք, քանի որ դա հանգեցնում է ներտեղային շահերով առաջնորդվելուն, արդյունքում տուժում է կրթության որակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տեղի է ունեցել «Ատելության խոսքն ընտրական գործընթացներում. նույնականացում, իրավական գնահատում և արձագանք» խորագրով քննարկում-հանդիպումը՝ պետական մարմինների մամուլի քարտուղարների մասնակցությամբ

Տեղի է ունեցել «Ատելության խոսքն ընտրական գործընթացներում. նույնականացում, իրավական գնահատում և արձագանք» խորագրով քննարկում-հանդիպումը՝ պետական…

4 ժամ ago

Wildberries-ը չեղարկել է փոխանցումների միջնորդավճարները վաճառողների համար

Wildberries-ը չեղարկել է փոխանցումների միջնորդավճարները վաճառողների համար Thu, 30 Jul 2026 23:45:18 +0400 Wildberries-ի բանկը…

5 ժամ ago

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Thu, 30 Jul 2026 23:30:46 +0400 Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն…

5 ժամ ago

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Thu, 30 Jul 2026 23:16:51 +0400 Հարավային…

6 ժամ ago

Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը

Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Thu, 30 Jul 2026…

6 ժամ ago

Եթե նման միտք արտահայտեր պայմանական «Բմբլաշեն» գյուղի կթվորուհի Վարդուշ տատին, կարելի էր հասկանալ

Եթե նման միտք արտահայտեր պայմանական «Բմբլաշեն» գյուղի կթվորուհի Վարդուշ տատին, կարելի էր հասկանալ Thu, 30…

6 ժամ ago