Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից

Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից

Sat, 13 Jun 2026 22:45:42 +0400


Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչները փաստի առաջ են կանգնել բերքի իրացման առումով։ Ուզում են ճանապարհ փակել, որ իրենց վրա ուշադրություն գրավեն։
Ընդդիմադիր դաշտում կարդում եմ արձագանքներ, թե Նիկոլ Փաշինյանին 700 ձայն տված գյուղը թող բախվի այդպիսի խնդիրների, որ հասկանա իր սխալը։ Բայց մյուս կողմից պետք է գիտակցել, որ Արմաշում ավել քան 200 մարդ էլ մերժել է Նիկոլին ու քվեարկել ընդդիմության օգտին։ Ինչո՞ւ պետք է նրանք տուժեն մյուսների սխալների պատճառով։
Արմաշում մի շատ կարգին մարդու եմ ճանաչում։ Տիգրան Մաթևոսյանը սկզբունքային ազգային տղա է, միշտ կանգնած է ինչպես առաջնագծի, այնպես էլ կրթական, իրավական խնդիրների լուծման գործում։
Մեր գաղափարակից գործարարներին ու ընդհանրապես, կարգին հայ մարդկանց առաջարկում եմ Արմաշի Տիգրան Մաթևոսյանին ու նրա նման ընդդիմադիր մյուս 200 հոգուն օգնել’ իրացնելու բերքը, իսկ Նիկոլի կողմնակիցները թող գնան Նիկոլի հետևից։ Մենք պետք է կանգնենք մեր գաղափարակիցների կողքին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները Wed, 16 Sep 2026 17:19:17 +0400 Սույն…

10 րոպե ago

ՔՊ-ական պատգամավորը սխալ է հանում իրեն, մնացած ՔՊ-ականներին ու ՔՊ առաջնորդին

ՔՊ-ական պատգամավորը սխալ է հանում իրեն, մնացած ՔՊ-ականներին ու ՔՊ առաջնորդին Wed, 16 Sep 2026…

13 րոպե ago

Արտակարգ դեպք` Քաղցրաշենում. Մանկապարտեզից ահազանգել են, որ ներսում օձեր կան

Արտակարգ դեպք` Քաղցրաշենում. Մանկապարտեզից ահազանգել են, որ ներսում օձեր կան Wed, 16 Sep 2026 17:14:39…

14 րոպե ago

Այս տարի գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, հակառակը՝ ունենք նվազում. Փաշինյան

Այս տարի գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, հակառակը՝ ունենք նվազում. Փաշինյան Wed, 16 Sep 2026 17:01:41…

27 րոպե ago

Որքա՞ն կկազմեն այս տարի ռուսական բանակի մարդկային կորուստները՝ ըստ Զելենսկու

Որքա՞ն կկազմեն այս տարի ռուսական բանակի մարդկային կորուստները՝ ըստ Զելենսկու Wed, 16 Sep 2026 17:00:33…

28 րոպե ago

Մահացել է Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը

Մահացել է Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը Wed, 16 Sep 2026 16:52:22 +0400 Սեպտեմբերի 16-ին 90 տարեկան…

37 րոպե ago