էներգետիկ ենթակառուցվածքը գնալով ավելի բացահայտ կերպով վերածվում է ռազմական պլանավորման և ազդեցության գործիքի. Վահե Դավթյան

էներգետիկ ենթակառուցվածքը գնալով ավելի բացահայտ կերպով վերածվում է ռազմական պլանավորման և ազդեցության գործիքի. Վահե Դավթյան

Sun, 14 Jun 2026 12:30:36 +0400


Քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. «Երբ դիտարկվում են երկու, առաջին հայացքից իրարից անջատ սյուժեներ՝ ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը՝ ուղղված Թուրքիայի ու Արևելյան Եվրոպայի էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, ակնհայտ է դառնում ավելի խորքային միտում։

Էներգետիկ ենթակառուցվածքը գնալով ավելի բացահայտ կերպով վերածվում է ռազմական պլանավորման և ազդեցության գործիքի։

Թուրքիան լայնորեն ներգրավված է ՆԱՏՕ-ի վառելիքային ցանցի ընդլայնման ծրագրին, որի արժեքը կազմում է շուրջ 28 մլրդ ԱՄՆ դոլար։ Խոսքը ոչ թե պարզապես լոգիստիկայի արդիականացման մասին է, այլ ռազմական շարժունակության էներգետիկ ապահովման միասնական համակարգի ձևավորման։

Նախագիծը ներառում է․

• Թրակիայի ստորգետնյա խողովակաշարերի միացում Թուրքիայի հարավային շրջաններին,

• Մերսինի շրջանում գտնվող օբյեկտների և Ինջիրլիքի ավիաբազայի ինտեգրում վառելիքային մատակարարման միասնական ցանցում,

• համակարգի հնարավոր ընդլայնում դեպի Արևելյան Եվրոպա,

• Թուրքիա–Ռումինիա խողովակաշարի նախագծում՝ շուրջ 1.2 միլիարդ դոլար արժողությամբ։

Գործնականում ձևավորվում է ՆԱՏՕ-ի լոգիստիկ ենթակառուցվածք՝ մինչև 10,000 կմ երկարությամբ, որը ուղղված է ռազմական գործողությունների արդյունավետության բարձրացմանը և վառելիքային ինքնավարության ապահովմանը։

Այս ֆոնին ԱՄՆ-ի (TRIPP) և ԵՄ-ի (Global Gateway) քաղաքական և աշխարհատնտեսական նախաձեռնությունները Կովկասում ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն։

Խոսքն արդեն ոչ միայն տնտեսական ազդեցության մասին է, այլև տարածաշրջանի աստիճանական ներգրավման՝ ավելի լայն ռազմավարական լոգիստիկ համակարգի մեջ։

Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկում՝ առաջին հերթին՝ էներգետիկ։

Եվ հենց այստեղ Հարավային Կովկասը և Արևելյան Եվրոպան սկսում են դիտարկվել որպես Արևելք–Արևմուտք միասնական ռազմավարական գծի բաղադրիչներ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին

«Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին Wed, 25 Nov 2026 08:20:58 +0400 Ամիսներ առաջ գրել էինք,…

1 րոպե ago

«Հրապարակ»․ Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

«Հրապարակ»․ Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Wed, 25 Nov 2026 08:15:29 +0400 Նախօրեին սահմանադրության…

7 րոպե ago

«Հրապարակ»․ Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

«Հրապարակ»․ Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Wed, 25 Nov 2026 08:10:10 +0400 Նոյեմբերի…

12 րոպե ago

«Հրապարակ»․ Կուսակիցները եւս անակնկալի են եկել

«Հրապարակ»․ Կուսակիցները եւս անակնկալի են եկել Wed, 25 Nov 2026 08:05:56 +0400 Թեպետ հայտարարվում էր,…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

«Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Wed, 25 Nov 2026 08:00:35 +0400 Ստեփանավանի համայնքապետի…

22 րոպե ago

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Tue, 24 Nov 2026 23:53:14 +0400 «Հայաստանի…

8 ժամ ago