TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես կայուն խաղաղությանն ուղղված ներդրում․ Ալիև

TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես կայուն խաղաղությանն ուղղված ներդրում․ Ալիև

Mon, 15 Jun 2026 10:15:54 +0400


Ադրբեջանը դիտարկում է «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը, որը կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը և կդառնա Միջին միջանցքի մաս՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանն ուղղված հերթական ներդրում։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական նամակում՝ նրա 80-ամյակի կապակցությամբ։ «Մենք նաև շնորհակալ ենք Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու Ձեր վճռականության համար: Ձեր ներկայությամբ Վաշինգթոնում ստորագրված եռակողմ համատեղ հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանի հետ նախաստորագրված խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը խաղաղության կառուցման գործում ձեր հետևողական ջանքերի արդյունքն են»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ կանեին նորմալ երկրներում՝ եթե մի բիզնեսմեն օրենքի հետ խնդիրներ ունենար

Ի՞նչ կանեին նորմալ երկրներում՝ եթե մի բիզնեսմեն օրենքի հետ խնդիրներ ունենար Wed, 15 Jul 2026…

6 ժամ ago

Հուլիսի 14-ի դեմքերը, հետաքրքիր իրադարձությունները, հայտնագործությունները

Հուլիսի 14-ի դեմքերը, հետաքրքիր իրադարձությունները, հայտնագործությունները Tue, 14 Jul 2026 23:59:05 +0400 Հուլիսի 14-ի հայկական…

7 ժամ ago

Վրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել

Վրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել Tue, 14 Jul 2026 23:45:33 +0400 Վրաստանի…

7 ժամ ago

Վեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումը

Վեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումը Tue, 14 Jul 2026 23:37:20 +0400 Հուլիսի…

7 ժամ ago

Ինչ ֆիլմեր դիտել ամռանը

Ինչ ֆիլմեր դիտել ամռանը Tue, 14 Jul 2026 23:30:09 +0400 Ամառային արձակուրդները կարեւոր են յուրաքանչյուրիս…

7 ժամ ago

Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը

Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Tue,…

7 ժամ ago