Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ

Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ

Mon, 15 Jun 2026 15:21:59 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ նշված է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին։

Որոշումը ստորագրվել է հունիսի 11-ին։ Գործուղումը նախատեսված է 2026թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ։ Առաջին տիկնանց միջոցառումը տեղի է ունենալու Նյու Յորքում։

Գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը ՀՀ պետական բյուջեի հաշվին է, որը ներառում է օրապահիկը, գիշերավարձը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ, հուլիսի 4-ին՝ տարանցիկ վայր (Վիեննա) գիշերավարձը։

Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը օրինական ամուսիններ չեն, վերջերս քաղաքացիական զույգը բաժանվել էր, ապա Փաշինյանի «ջանքերի» շնորհիվ վերամիավորվել, դրանից հետո հայտնի չէ` զույգը պարզապես միասին ապրո՞ւմ են, թե՞ օրինական ամուսիններ են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել

Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել Mon, 24 Aug 2026…

14 րոպե ago

Զելենսկին Պուտինին զսպելու կոչով դիմել է Չինաստանին

Զելենսկին Պուտինին զսպելու կոչով դիմել է Չինաստանին Mon, 24 Aug 2026 15:30:46 +0400 Ուկրաինայի նախագահ…

21 րոպե ago

Սիսիանում ինքնասպանություն գործած զինծառայողի կինը հղի է

Սիսիանում ինքնասպանություն գործած զինծառայողի կինը հղի է Mon, 24 Aug 2026 15:25:55 +0400 Գրել էինք,…

26 րոպե ago

Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց

Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Mon, 24 Aug 2026 15:18:25…

33 րոպե ago

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

Այսօր կրկին զոհ ունենք բանակում Mon, 24 Aug 2026 15:10:16 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի…

41 րոպե ago

Լուկաշենկոյի ջերմ ու անակնկալ շնորհավորանքը ուկրաինացիներին

Լուկաշենկոյի ջերմ ու անակնկալ շնորհավորանքը ուկրաինացիներին Mon, 24 Aug 2026 15:00:13 +0400 Բելառուսի նախագահ Ալեքսանդր…

51 րոպե ago