Ոչ թե «Նոր Հայաստան», այլ իսկական «Հայաստան բանտ»․․․ ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ…

Ոչ թե «Նոր Հայաստան», այլ իսկական «Հայաստան բանտ»․․․ ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ…

Mon, 15 Jun 2026 21:08:36 +0400


Մարդը որոշել է Հայաստանը մի մեծ բանտի վերածել` ոչ թողնում է մարդիկ դուրս գան երկրից, ոչ ներս գան: Իրեն թթու խոսք ասած, թարս նայած` դրսում ապրող մարդկանց (ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի) մուտքն` առանց որևէ հիմնավորման արգելում է Հայաստան, իսկ իրեն իշխանությունից հեռացնելու փորձ անողների, իրեն քննադատողների էլ ելքն է արգելում երկրից: Ընդ որում, մարդիկ անգամ չեն իմանում` ինչի համար է իրենց ՍԷԿՏ-ը փակ (մի քանի օրով երկրից մեկնող Գագիկ Ծառուկյանին, Նարեկ Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին են արգելել սահմանը հատել): Մարդը ցար ի բոգ է իրեն զգում` ինչ ուզի կանի, առանց օրենք ու դատարան…

Ոչ թե «Նոր Հայաստան», այլ իսկական «Հայաստան բանտ»: Ամեն օր էլ ֆանտոմասի դեմքով լայվ է անում ու քուչի լեքսիկոնով սպառնում ընդդիմադիրներին` ոչնչացնելու եմ, բոմժ եմ սարքելու, բանտ եմ գցելու…հեռախոսը շատ մոտեցրած, չարությունից ու ատելությունից աղավաղված դեմքով, հիվանդագին հայացքով, ցիլոն տան մեջ գլխին դրած, դանդաղ ու հանդիսավոր սպառնում է…

Ասենք, ինչքան անադեկվատ լինի մարդը, որ միլիոնատեր մարդկանց վախեցնի, թե` «հացին կակա եք ասելու»: Այ անմեղսունակ, նրանք որ այլևս իրենց ամբողջ հետագա կյանքում ոչ մի դրամ փող էլ չաշխատեն հացի կարոտ չեն մնա: Ոչ միայն իրենց ունեցվածքը հերիք է քեզ նման հազարավոր սովածներին կերակրելուն, այլ միայն էն մարդիկ, ում իրենք լավություն են արել, հացի տեր սարքել, աջակցել, նեղ պահին հասել…իրենց չեն թողնի, որ սոված մնան: Դու քո մասին մտածիր, որ էս աշխարհում ոչ մի ընկեր ու բարի կամեցող չունես- չես թողել, ու որ օրը զրկվես պաշտոնից` ոչ բարև տվող ես ունենալու, ոչ դուռդ բացող…և էնքան մարդու ես վատություն արել, որ 10 կյանք չի հերիքի մեղքերիդ քավության համար…

Մարդը որոշել է մեր էս սիրուն, հրաշք երկիրը խոր ու անհուսալի փակուղի մտցնել, որ իրենց հողը սիրող, իրենց հայրենիքի ամեն սանտիմետրի վրա դողացող, արժանապատվություն ունեցող, խաղաղ ու ստեղծագործ կյանք երազող մարդիկ հասկանան, որ սրան հնարավոր չէ իշխանությունից հեռացնել, բայց նաև սրա հետ խաղաղ ու բարեկեցիկ կյանք գոյություն չունի…հասկանան, զզվեն, հեռանան իրենց երկրից, որ ինքը, ընտրությունները դեռ հորով մորով չարած, Հաջիև ու Մուստաֆաև բերի, սահմանազատում անի, հող տա, սահման բացի թշնամու առաջ…պարգևավճարներ բաժանի, ինչ ուզի` անի…

Բայց ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սա պետական իշխանության անթույլատրելի միջամտություն է Եկեղեցու ինքնավարությանը. ԱԺԲ

Սա պետական իշխանության անթույլատրելի միջամտություն է Եկեղեցու ինքնավարությանը. ԱԺԲ Thu, 06 Aug 2026 15:39:36 +0400…

11 րոպե ago

«ԿԵՆՏՐՈՆ»-ը տուգանվել է 100․000 դրամով

«ԿԵՆՏՐՈՆ»-ը տուգանվել է 100․000 դրամով Thu, 06 Aug 2026 15:35:46 +0400 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը…

15 րոպե ago

1 մլն 697 հազար դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով

1 մլն 697 հազար դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով Thu, 06 Aug…

24 րոպե ago

«Ձեր նպատակը նորի ստեղծումը չէ, այլ ուրիշի ստեղծածը խլելը», «Մի քիչ էլ քո կողի օլիգարխներից վերադարձրա». քոմենթներ

«Ձեր նպատակը նորի ստեղծումը չէ, այլ ուրիշի ստեղծածը խլելը», «Մի քիչ էլ քո կողի օլիգարխներից…

35 րոպե ago

Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի շուրջ իրավիճակի մասին

Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի շուրջ իրավիճակի մասին Thu, 06 Aug 2026 15:13:04 +0400 «Ուժեղ Հայաստան» դաշինքի…

38 րոպե ago

Ինձ թվում էր՝ ուշքի կգան, բայց շարունակում են

Ինձ թվում էր՝ ուշքի կգան, բայց շարունակում են Thu, 06 Aug 2026 15:03:42 +0400 Գործարար…

47 րոպե ago