Այսօր էլ բանակը կա ու ծառայություն է կազմակերպում` այսքան հարվածներից ու թիրախավորումից հետո. Աբրահամյան

Այսօր էլ բանակը կա ու ծառայություն է կազմակերպում` այսքան հարվածներից ու թիրախավորումից հետո. Աբրահամյան

Mon, 15 Jun 2026 23:15:51 +0400


ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«20 տարի առաջ այս օրը բանակ գնացի: Հիշում եմ հավաքակայանում, ըստ ուղղությունների, բուհեր ավարտածների անունները հերթով հնչում էին:
Իմը վերջերում հնչեց: Սկզբում չհասկացա, թե ուր եմ մեկնում, որովհետև ինձ հայտնի բոլոր ուսումնական զորամասերն արդեն հնչել էին:

Ավելի ուշ ասացին` Ղարաբաղ: Ճիշտ է օրվա ընթացակարգային արարողություններից արդեն հոգնել էի, բայց մի տեսակ թեթևություն զգացի. արցախյան պատերազմի վերաբերյալ տարբեր հերոսական դրվագներ մտքիս եկան, հոգեպես ինձ ամուր զգացի:

Թեպետ բարձրախոսով դրսում հայտարարվում էր, սակայն հավաքակայանից դուրս գալիս էլ, ավանդույթի ուժով, ընկերներիս ու հորս կողմ նայելով, ավտոբուսի պատուհանից գոռացի` «Ղարաբաղ»:

Հաջորդ օրը հասանք Արցախի ՊԲ Իվանյանի հավաքակայան, որտեղից նախ մեկնեցի Հայկազովի հրետանային ուսումնական զորամաս` սերժանտական, ապա սպայական դասերի, իսկ հետո Մատաղիս (Թալիշի գումարտակ, դասակի հրամանատար):

Պաշտպանության բանակն իր կարգապահությամբ, խստությամբ և ծառայության նկատմամբ մշակույթով կյանքս ամբողջովին փոխեց:
Իմ կյանքի գլխավոր դպրոցը դարձավ բանակը, որի վրա կառուցվեցին նախասիրություններս, կարիերաս ու հետագա աշխատանքային տարիներս:
Պաշտպանության բանակն ինձ համար անմնացորդ ծառայության, պատվի, արժանապատվության, սխրագործության և տղամարդկության իսկական խորհրդանիշ է, որով հազարավոր մարդիկ են անցել` շարքայինից մինչև գեներալ:

Այսօր էլ, որ բանակը կա ու ծառայություն է կազմակերպում` այսքան հարվածներից ու թիրախավորումից հետո, նաև ՊԲ դարբնոցի և նրանով անցած մարդկանց շնորհիվ է:

Փառք ու պատիվ ՊԲ մարտիկներին,
հավերժ փառք մարտական հերթապահության, դիվերսիաների և պատերազմների հետևանքով նահատակված մեր հերոսներին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարող են դառնալ Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր

Կարող են դառնալ Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր Wed, 07 Oct 2026 22:00:38 +0400 Միջազգային Օլիմպիական…

7 րոպե ago

Ադելիա Պետրոսյանը գլխավորում է ISU-ի գեղասահքի Գրան պրիի փուլերի պահեստայինների ցուցակը

Ադելիա Պետրոսյանը գլխավորում է ISU-ի գեղասահքի Գրան պրիի փուլերի պահեստայինների ցուցակը Wed, 07 Oct 2026…

12 րոպե ago

Թոշակառուներին առաջարկվում է հարազատներին մեռնելուց հետո շատ նեղություն չտան․ ինչի հաշվին

Թոշակառուներին առաջարկվում է հարազատներին մեռնելուց հետո շատ նեղություն չտան․ ինչի հաշվին Wed, 07 Oct 2026…

15 րոպե ago

Ինչ է ասել Ղալիբաֆը Միրզոյանին, որի մասին հայկական իշխանությունները լռում են

Ինչ է ասել Ղալիբաֆը Միրզոյանին, որի մասին հայկական իշխանությունները լռում են Wed, 07 Oct 2026…

21 րոպե ago

Երկու դիզայների դրամական աջակցություն կտրամադրենք

Երկու դիզայների դրամական աջակցություն կտրամադրենք Wed, 07 Oct 2026 21:40:08 +0400 Latest news from Secure…

27 րոպե ago

Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում

Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Wed, 07…

36 րոպե ago