ԿԸՀ-ն կոպտորեն միջամտել ու փոխել է հանրության որոշումը

ԿԸՀ-ն կոպտորեն միջամտել ու փոխել է հանրության որոշումը

Mon, 15 Jun 2026 23:58:43 +0400


ԿԸՀ-ն պնդում է, թե երեք տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումն ազդեցություն չի ունեցել հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Սա հիմնավորելու շատ պարզ տարբերակ կա. ցույց տալ, որ եթե չեղարկումները չլինեին, ԱԺ-ում մանդատների բաշխումը չէր փոխվի։ Հասարակ թվաբանության փոխարեն ԿԸՀ նախագահը ներկայացրել է իրավական ձևակերպումներով խճճված մի երկարաշունչ բացատրություն։

Այս փաստն ինքնին ցույց է տալիս, որ ԿԸՀ-ն կոպտորեն միջամտել ու փոխել է հանրության որոշումը։ Եթե հասարակ թվաբանությունը հաստատեր «ազդեցություն չի ունեցել» պնդումը, կներկայացվեր թվաբանությունը։ Ու ամենևին զարմանալի չէ, որ ԿԸՀ-ի չներկայացրած թվաբանությունը ցույց է տալիս, որ եթե չարվեին վերոնշյալ չեղարկումները, ԱԺ-ում ներկայացված ուժերի թիվը մեկով ավել կլիներ, իսկ Նիկոլ Փաշինյանը չէր ստանա մանդատների 3/5-ը։
Ընտրակեղծիքների հարուստ փորձ ունեցող Հայաստանում նման կարգի կեղծիք դեռ չէր եղել։

Քանի որ իշխանությունը չի կարող փոխել թվաբանության օրենքները, որոշել է փոխել հարցի քննարկման դաշտը՝ տեղափոխելով այն «բարոյական» հարթություն։

Նիկոլ Փաշինյանը չի ընդունում իր իսկ իշխանության կազմակերպած քվեարկության արդյունքը, որով հենց ինքն է հաղթել։ Ըստ վարչապետի, իր կուսակցությունը ստացել է «100% օրգանիկ քվե», իսկ մյուս ուժերը՝ «100%-ով ընտրակաշառքով քվե». «Առանց փողի նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»։
Սա անպատասխանատու և վտանգավոր հայտարարություն է, հատկապես այն պայմաններում, երբ չկա ուժի մեջ մտած դատական գեթ մեկ վճիռ, որը կհաստատի թեկուզ մեկ ձայնի գնում։

Ստանալով քվեների կեսից պակասը՝ վարչապետը փորձում է բարոյապես արժեզրկել իր օգտին չքվեարկած քաղաքացիների քվեները։

Նրա ասածի էությունը հենց դա է. կառավարող կուսակցությանը տրված քվեներն իրական են, դեմ տրվածները՝ ոչ։ Հետևաբար ոչ միայն կարելի է անտեսել այդ քվեները, այլև՝ չհարգել դրանց հետևում կանգնած մարդկանց դիրքորոշումը։

Երբ մասնակիցների կեսի ընտրությունը հայտարարվում է գնված ու կեղծ, իշխանությունն իրեն ազատում է այդ մարդկանց հետ հաշվի նստելու պարտավորությունից։ Այդ պահից օրենքը, դատարանը և նույնիսկ ընտրությունների պաշտոնական արդյունքը դադարում են որոշիչ լինել՝ փոխարինվելով իշխանության, ավելի ստույգ՝ մեկ անձի «բարոյական» դատավճռով։ Հենց այստեղ է հիմնական վտանգը. Հայաստանը շարժվում է դեպի այնպիսի ավտորիտարիզմ, որպիսին դեռ չի տեսել։

Գրել է Ռաֆայել Թերմուրազյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է

«Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է Sat, 29 Aug 2026 08:20:31 +0400 Մեղրիում գնալով նախընտրական կրքերը թեժանում…

31 րոպե ago

«Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում

«Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում Sat, 29 Aug 2026 08:15:41 +0400 Մեր տեղեկություններով` ուժային…

36 րոպե ago

«Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին Sat, 29 Aug 2026 08:10:14 +0400 Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն…

41 րոպե ago

«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում

«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում Sat, 29 Aug 2026 08:05:02 +0400 ՊՆ-ում նոր պաշտոնան­կություններ…

46 րոպե ago

«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու

«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու Sat, 29 Aug 2026 08:00:48 +0400 Ինչպես մի շարք համայնքներում,…

51 րոպե ago

Օդանավակայում կայանած օդանավում հրդեհ է բռնկվել

Օդանավակայում կայանած օդանավում հրդեհ է բռնկվել Sat, 29 Aug 2026 02:30:48 +0400 Ղազախստանում, Ալմաթիի օդանավակայանում,…

6 ժամ ago