«Հրապարակ»․ Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ

«Հրապարակ»․ Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ

Tue, 16 Jun 2026 08:15:05 +0400


Իջեւանյան իշխանական շրջանակներում խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մեծ եղբոր` Արտակի որդին` ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, նշանակվելու է Տավուշի մարզպետ։ Նա նախորդ գումարման պատգամավոր էր, որից հետո Ուկրաինայում զբաղվում էր գործարարությամբ, բայց նախընտրական քարոզչության շրջանում ժամանել էր Հայաստան` հորեղբոր վերընտրվելուն աջակցելու։

Նա անգամ մարզեր էր գնում, քարոզչություն անում, եւ մի գյուղում՝ տեսանյութերից մեկում հենց նրան էր գյուղացիներից մեկն ասում` ներողություն խնդրելով չի լինի, դրանով ձեր արածների հետեւանքները չեք մաքրի: Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր Հայկ Ղալումյանը, հիշեցնենք, Տավուշի մարզպետ է աշխատում 2021թ․ ապրիլի 8-ից: Նա մայիսի 8-ից գտնվում էր նախընտրական արձակուրդում, ՔՊ-ի օգտին քարոզչություն էր անում։

Հունիսի 8-ից հետո Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում Հայկ Ղալումյանի ոչ մի որոշում չկա, նրա մասնակցությամբ որեւէ միջոցառում, ժողովի վերաբերյալ տեղեկատվություն զետեղված չեն։ Նա ՔՊ ընտրացուցակի 49-րդ համարն է, իսկ ՔՊ-ն 64 մանդատ է ստանում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանն ավարտել է մինչև ՀՀ-ի հետ սահման հասնող էլեկտրահաղորդման գծի նախագծումը

Ադրբեջանն ավարտել է մինչև ՀՀ-ի հետ սահման հասնող էլեկտրահաղորդման գծի նախագծումը Fri, 11 Sep 2026…

4 րոպե ago

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի Fri, 11 Sep…

15 րոպե ago

Քաղբանտարկյալների ազատագրման չորս տարբերակները

Քաղբանտարկյալների ազատագրման չորս տարբերակները Fri, 11 Sep 2026 18:15:53 +0400 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը,…

18 րոպե ago

Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Fri, 11 Sep…

22 րոպե ago

Բելառուսը պատերազմի է պատրաստվում․ Լուկաշենկոն խոստովանեց

Բելառուսը պատերազմի է պատրաստվում․ Լուկաշենկոն խոստովանեց Fri, 11 Sep 2026 18:00:44 +0400 Բելառուսը նախատեսում է…

34 րոպե ago

Ով է ձերբակալվել Նուբարաշեն ՔԿՀ-ից

Ով է ձերբակալվել Նուբարաշեն ՔԿՀ-ից Fri, 11 Sep 2026 17:54:29 +0400 Գրել էինք, որ այսօր…

40 րոպե ago