Նիկոլ Փաշինյան. Աբդուլ Համիդ. տարօրինակ համընկնումներ

Նիկոլ Փաշինյան. Աբդուլ Համիդ. տարօրինակ համընկնումներ

Tue, 16 Jun 2026 15:45:41 +0400


Երբ ես ուսումնասիրում էի Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը՝ 2018 թվականից մինչև մեր օրերը, գլխիս մեջ անընդհատ մի միտք էր պտտվում․ այս ամենն արդեն ինչ-որ տեղ տեսել կամ կարդացել եմ։

Իհարկե, այն զուգահեռները, որոնք պատրաստվում եմ անցկացնել, ոմանց կարող են չափազանցված կամ ոչ այնքան կոռեկտ թվալ։ Սակայն եթե մի կողմ դնենք ժամանակաշրջանների, պայմանների և անձերի տարբերությունները, ապա դրանց հիմքում ընկած քաղաքական փիլիսոփայությունը, իշխանության ընկալումը և գործելակերպի տրամաբանությունը զարմանալիորեն նման են։
Խոսքը Օսմանյան կայսրության արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ II-ի մասին է։
Դատեք ինքներդ։

Աբդուլ Համիդ II-ը, (հղումը տալիս եմ «Հայկական հարց» հոդվածին), Օսմանյան կայսրության սուլթանն էր 1876-1909 թվականներին։ Պատմության մեջ նա մնացել է նաև «Արյունոտ սուլթան» անունով՝ հայերի դեմ կազմակերպած կոտորածների և բռնաճնշումների պատճառով։

Իր իշխանության սկզբնական շրջանում Աբդուլ Համիդ II-ը ներկայանում էր որպես խաղաղության կողմնակից, բարեփոխումների նախաձեռնող և խորհրդարանական կառավարման համակարգի ջատագով։ Նա խոսում էր նոր Օսմանյան կայսրության, զարգացման, արդիականացման և պետության վերափոխման մասին։

Եվրոպական տերությունների վստահությունը շահելու նպատակով 1876 թվականի դեկտեմբերին նա հռչակեց սահմանադրության ընդունումը։ Հատկանշական է, որ այդ սահմանադրության մշակմանը մասնակցել էր նաև հայազգի նշանավոր մտավորական Գրիգոր Օտյանը։

Սակայն խոստումներն ու իրականությունը շատ արագ սկսեցին բաժանվել իրարից։ Արդեն 1878 թվականին Աբդուլ Համիդ II-ը փաստացի կենտրոնացրեց ամբողջ իշխանությունը իր ձեռքում, ցրեց խորհրդարանը և հաստատեց ինքնակալ վարչակարգ, որը պատմության մեջ հայտնի է «զուլում» անվամբ։ Նա սահմանեց խիստ գրաքննություն, արգելեց «Հայաստան» և «Արարատ» բառերի գործածությունը, հետապնդեց այլախոհներին, սահմանափակեց ազատ խոսքը և պետությունը վերածեց համատարած վերահսկողության համակարգի։ Արցախի և Արարատի շուրջ այսօրվա զարգացումների ֆոնին այդ զուգահեռները պարզապես ապշեցուցիչ են թվում։

Աբդուլ Համիդը դաժանորեն ճնշում էր բուլղարների, մակեդոնացիների, արաբների և հայերի ազգային շարժումները։ Սկզբնական շրջանում նա համեմատաբար հանդուրժող էր վերաբերվում ընդդիմախոսներին, սակայն ժամանակի ընթացքում բոլոր անհամաձայններին սկսեց ներկայացնել որպես պետության թշնամիներ, օտար տերությունների գործակալներ և կայսրության անվտանգության սպառնալիք։ Միաժամանակ նա ակտիվորեն խորացնում էր հարաբերությունները եվրոպական պետությունների հետ և աչքի էր ընկնում ընդգծված ռուսատյացությամբ։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ իր իշխանության առաջին տարիներին Աբդուլ Համիդ II-ը զգալի աջակցություն էր վայելում Արևմտյան Հայաստանի հայ բնակչության շրջանում։ Շատերը հավատում էին նրա խոստումներին, սպասում էին բարեփոխումների և արդարության հաստատման։

Սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան թանկ կարող է արժենալ քաղաքական պատրանքը։

Հայերը ենթարկվեցին կոտորածների, տեղահանվեցին և վտարվեցին իրենց հայրենիքից։

Եվ ահա, երբ այսօր թեկուզ մակերեսային համեմատություն ես անցկացնում, ակամայից նկատում ես այնպիսի ուղիղ զուգահեռներ, որոնք դժվար է անտեսել։

Իհարկե, պատմության տարբեր ժամանակաշրջանները երբեք չեն կրկնվում բառացիորեն։ Սակայն հաճախ զարմանալիորեն կրկնվում են իշխանության գալու մեթոդները, տրված խոստումները, հասարակությանը բաժանելու գործելաոճը, այլախոհների նկատմամբ վերաբերմունքը և ազգային հարցերի շուրջ որդեգրվող քաղաքականությունը։

Հենց այդ պատճառով էլ 21-րդ դարում Փաշինյանի իշխանության վարքագծի տրամաբանությունն ու 19-րդ դարի վերջի Աբդուլ Համիդի քաղաքական տրամաբանությունը, առնվազն խոստումների և իրական գործողությունների համեմատության հարթության մեջ, չափազանց շատ ընդհանրություններ ունեն։

Եվ որքան էլ ոմանց այս համեմատությունը տարօրինակ թվա, այնուամենայնիվ այդ զուգահեռների գոյությունը դժվար է չնկատել։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տաքսու 5 ուղևորն ու «Ջիպ» մեքենայում գտնվող ընտանիքը զոհվել են

Տաքսու 5 ուղևորն ու «Ջիպ» մեքենայում գտնվող ընտանիքը զոհվել են Wed, 04 Nov 2026 16:05:17…

13 րոպե ago

Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ

Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ Wed,…

24 րոպե ago

Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելու համար կարող եք գալ հետևյալ հասցեով

Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելու համար կարող եք գալ հետևյալ հասցեով Wed, 04 Nov 2026 15:26:19…

52 րոպե ago

Կոպիտ, հակաիրավական եղանակով խուզարկություն են իրականացնում մեր գրասենյակի ողջ տարածքում

Կոպիտ, հակաիրավական եղանակով խուզարկություն են իրականացնում մեր գրասենյակի ողջ տարածքում Wed, 04 Nov 2026 15:23:29…

55 րոպե ago

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Wed, 04 Nov 2026 15:11:39 +0400 ՀՀ…

1 ժամ ago

Դուք բացի ջարդելուց ուրիշ բանի ընդունակ չեք

Դուք բացի ջարդելուց ուրիշ բանի ընդունակ չեք Wed, 04 Nov 2026 15:09:00 +0400 Latest news…

1 ժամ ago