Հնարավոր է ամերիկյան հետաքրքրության ընդլայնում ՀՀ ռազմավարական ռեսուրսների ամբողջ համալիրի նկատմամբ

Հնարավոր է ամերիկյան հետաքրքրության ընդլայնում ՀՀ ռազմավարական ռեսուրսների ամբողջ համալիրի նկատմամբ

Tue, 16 Jun 2026 16:18:35 +0400


Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց մասին շատերն արդեն հասցրել են մոռանալ։
Մինչդեռ Հայաստանի թերթաքարային ռեսուրսների նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունն ունի բավական երկար պատմություն։
Դեռևս 1995թ-ին «Էներգետիկա» նպատակային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց իրականացնել երկրաբանական-հետախուզական աշխատանքներ՝ խորհրդային տարիներին հայտնաբերված այրվող թերթաքարերի, նավթի, գազի և ածխի պաշարների արդյունաբերական ներուժը գնահատելու և յուրացնելու նպատակով։ Սակայն 1990-ականների ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված նախաձեռնությունը մնաց կիսատ։

2011թ-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Մեն կղզում գրանցված International Minerals & Mines Ltd ընկերության միջև ստորագրվեց հուշագիր, որի հիմնական նպատակը Հայաստանում թերթաքարային պաշարների հետախուզման և մշակման հնարավոր ուղիների ուսումնասիրությունն էր։

Համաձայնագիրը նախատեսում էր էներգետիկ ռեսուրսների համատեղ գնահատում և տեխնիկական ուսումնասիրություն, ներառյալ թերթաքարային գազի հնարավոր պաշարները։

Սակայն ամերիկյան կողմի երկրաբանական հետազոտությունները Հայաստանում սկսվել էին դեռևս նշված հուշագրի ստորագրումից շատ առաջ։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության ուսումնասիրությունների համաձայն՝ Արամուսի շրջանում առկա է շուրջ 44 մլն տոննա այրվող թերթաքարի պաշար։ Այս եզրակացության ամերիկացի մասնագետները եկել էին 1994թ-ին իրականացված հետազոտությունների արդյունքում։

2005թ-ի զեկույցում ամերիկյան կողմն արդեն ներկայացրել էր ավելի բարձր գնահատականներ՝ նշելով Իջևանում, Շամուտում և Ջերմանիսում 17-18 մլն տոննա, իսկ Դիլիջանի շրջանում՝ շուրջ 128 մլն տոննա թերթաքարային պաշարների առկայությունը։
Այսօր, ԱՄՆ-ի կողմից Հայաստանում իրականացվող աճող գեոտնտեսական ակտիվության պայմաններում, հնարավոր է ամերիկյան հետաքրքրության աստիճանական ընդլայնում Հայաստանի ռազմավարական ռեսուրսների ամբողջ համալիրի նկատմամբ՝ կրիտիկական հանքանյութերից մինչև թերթաքարային պաշարներ։

Այս ամենը գնալով ռեսուրսային գաղութացման նոր բնույթ է ստանում։ TRIPP-ն այդ ռազմավարության հենասյուներից է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դեպի Անթալիա ճանապարհին աղետալի պատահար է եղել

Դեպի Անթալիա ճանապարհին աղետալի պատահար է եղել Tue, 03 Nov 2026 12:00:32 +0400 Թուրքիայի Քոնյա…

8 րոպե ago

Կոռուպցիոն աղմուկ նախարարի շուրջ, բայց առանց քրեական վարույթի՞․ Ղազարյանի հարցադրումը

Կոռուպցիոն աղմուկ նախարարի շուրջ, բայց առանց քրեական վարույթի՞․ Ղազարյանի հարցադրումը Tue, 03 Nov 2026 11:59:00…

9 րոպե ago

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել Tue, 03 Nov 2026 11:54:39…

13 րոպե ago

Ինչու է մեկնում Մոնակո

Ինչու է մեկնում Մոնակո Tue, 03 Nov 2026 11:53:02 +0400 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և…

15 րոպե ago

Որտեղից է ֆինանսավորվում «Վարչաբենդը»

Որտեղից է ֆինանսավորվում «Վարչաբենդը» Tue, 03 Nov 2026 11:50:34 +0400 ԱԺ -ում, պետական բյուջեի քննարկման…

18 րոպե ago

«Հրապարակ». Մեր սահմանին չենք հանդուրժի գեթ մեկ ամերիկացի զինվոր

«Հրապարակ». Մեր սահմանին չենք հանդուրժի գեթ մեկ ամերիկացի զինվոր Tue, 03 Nov 2026 11:45:54 +0400…

22 րոպե ago