Սկսված, բայց չավարտվող էշի հարսանիք

Սկսված, բայց չավարտվող էշի հարսանիք

Tue, 16 Jun 2026 18:15:16 +0400


Հենց սկզբից ասեմ, որ մեր ընտրությունների վրա դրսի ազդեցության մասին ոչ մի խոսք այս հոդվածում չկա: Կարճ ասած՝ մենք մերոնցով ենք: Եվ ուրեմն…

Վահագն Հովակիմյան, դու պետք է շատ արագ կողմնորոշվես՝ կա՛մ դու ես հիմար, կա՛մ՝ շեֆդ: Ես ամենայն լրջությամբ եմ ասում: Մինչեւ ՍԴ-ն վճռի, թե ինչ է անում այս խայտառակ ընտրությունների հետ, որոնք դու եւ շեֆդ կայացած եք համարում, պետք է կողմնորոշվեք՝ իրավունք ունեի՞ք, արդյոք, կայացած հայտարարել համատարած ընտրակաշառքներով ուղեկցված ընտրություններն ու մի բան էլ վերջնական արդյունքներ հրապարակել: Եթե ունեք այդ իրավունքը, ցույց տվեք, խնդրեմ, իսկ եթե ոչ, ապա երկուսդ էլ ռադներդ քաշեք եւ թույլ տվեք ժողովրդին՝ իրական ընտրություն կատարել: Ասողն էլ ես չեմ, Վահագն Հովակիմյան, շեֆդ է ասել, որ 500 հազարից ավելի մարդ 100 տոկոսով ընտրակաշառք է ստացել: Եվ դու, ո՜վ կոլոտ կամանդիր, անտեսելով այդ «փաստն» ու առանց մի գրամ ամաչելու, արդյունքնե՞ր ես հրապարակում:

Ի դեպ, ԿԸՀ պատմության մեջ Վահագն Հովակիմյանի անունը գրվեց որպես այդ կառույցի առաջին նախագահ, ով չի կատարել, իսկ ավելի ճիշտ, քամահրել է ՀՀ դատարանի որոշումը՝ վիճելի ընտրատեղամասերում վերաքվեարկություն իրականացնելու մասին: Դու քանի՞ գլուխ ունես, Վահագն Հովակիմյան, որ քեզ վեր դասես ու դատարանի վճռից հետո դիմես մանիպուլյացիաների, թե բա՝ դատարանը սխալ որոշում է կայացրել, եւ հնարավոր չէ վերաքվեարկություն կազմակերպել, քանի որ այդ տեղամասերում փոխվում են ընտրությունների տրամաբանությունն ու ընտրողների հավասարությունը: Բայց մի հատ քո այդ հանճարեղ ուղեղով փորձիր հասկանալ՝ «հավասա՞ր» են արդյոք բոլոր ընտրողները, երբ դու քամահրում ես դատարանի վճիռն ու 3 տեղամասի քվեարկություն լցնում աղբարկղ: Քեզ է պետք նետել պատմության աղբարկղը եւ ոչ թե մեր հազարավոր ընտրողների քվեն:

Բայց նույնիսկ ձեր (քո եւ Նիկոլի) այս հանցագործությունը չի թեթեւացնում պատասխանատվությունն այն զրպարտության համար, որ Նիկոլ Փաշինյանը թույլ տվեց իրեն, իսկ դու պարտակեցիր՝ հայտարարելով վերջնարդյունքները՝ իբր ոչինչ տեղի չի ունեցել: Դե հիմա մտածիր, թե ինչ եք անելու, ինչպես եք դուրս գալու այդ խայտառակ զրպարտության տակից: 500 հազարից ավելի մարդու, առանց դատուդատաստանի, անվանել եք կաշառակեր եւ կնիք դրել պետական ամենաբարձր փաստաթղթի, այն է՝ համապետական ընտրությունների ամփոփագրի տակ:

Հետեւելով ձեր (քո եւ Նիկոլի) այս վարքագծին՝ ես էլ, որպես ընտրակաշառք ստանալու մեջ հանիրավի մեղադրված ՀՀ քաղաքացի, հայտարարում եմ, որ համատարած ընտրակաշառք է բաժանվել հենց ՔՊ-ի կողմից, եւ այդ ուժին տրված 700 հազարից ավելի քվեները 100 տոկոսով ընտրակաշառքի արդյունք են, եւ դրանց մեջ չկա գոնե մեկ հատիկ օրգանիկ քվե: Այսու՝ մեր շատ սիրելի տիկին դատախազին առաջարկում եմ քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի եւ իմ դեմ՝ որպես զրպարտիչների: Այո, տիկին դատախազ, դատեք մեզ եւ, եթե կարելի է, նույն գործով եւ նույն դատավորով, որ հանկարծ ինձ ու Նիկոլ Փաշինյանին (Վահագնը նրա հետ է) տարբեր պատժաչափեր չտա: Պատրաստ եմ նաեւ նրանց հետ նստել նույն խցո ւմ եւ կյանքներն ուտել այնքան ժամանակ, մինչեւ ընդունեն, որ իրենք ընտրակեղծարար են:

Հարգելի Վահագն Հովակիմյան (սենց լա՞վ ա)… դու այս ընտրություններից մի այնպիսի էշի հարսանիք ես սարքել, որ մարդիկ (նկատի ունեմ ընդդիմությանը) չեն կարողանում հասկանալ՝ ճիշտը մանդատները վերցնե՞լն է, թե՞ չվերցնելը: Վերցնում են՝ դառնում են քո եւ Նիկոլի հանցակիցը, չեն վերցնում՝ չեն կարողանում իրենց ընտրողին պատասխան տալ կորած քվեների համար: Ես հասկանում եմ, որ «դափոնով» ԱԺ անցած ՔՊ-շնիկների համար սա խնդիր չէ, նրանց ձայները հիմնականում նկարված են, իսկ ստացած հատուկենտ քվեն՝ պատահականություն: Իսկ ի՞նչ անեն ընդդիմադիրները, որ մանդատներն ստանձնելով՝ ընկնում են քո եւ Նիկոլի քրեականացված ընտրությունների թակարդը, չստանձնելով՝ ամոթով մնում 500 հազար քաղաքացու առաջ:

Ձեր (քո եւ Նիկոլի) բուն մեղքը, պարոն Հովակիմյան, միայն ընտրակաշառք բաժանելը չէ: Դուք (դու եւ Նիկոլը) մի ամբողջ ընդդիմադիր քաղաքական ուժ եք կուլ տվել՝ իր ընտրազանգվածով հանդերձ: Այն էլ այնպիսի քաղաքական ուժ, որ թե՛ տարիքով է մեծ ՔՊ-ից, թե՛ իր կշռով (սա՝ անկասկած), թե՛ մեր երկրի համար իր արած-չարածով: Կարողանալո՞ւ եք մարսել, երբ ՍԴ-ում ձեզ հարցնեն՝ ԲՀԿ-ն ո՞ւր է, ինչո՞ւ չի անցել խորհրդարան: Պիտի ասեք՝ քվենե՞րը չեն բավարարել: ՍԴ ո՞ր դատավորը կհավատա ձեզ, երբ նրանց պարզաբանվեն այս ընտրությունների բոլոր հանգամանքներն ու հատկապես ամբողջական տեղամասերի արդյունքների չեղարկումը: ՍԴ-ն ձեզ (քեզ եւ Նիկոլին, պարոն Հովակիմյան) կհարցնի՝ ինչո՞ւ չեք կատարել վարչական դատարանի պահանջը՝ խնդրահարույց տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին: Եվ հանկարծ չփորձեք ՍԴ-ում դիմել մանիպուլյացիաների, ձեզ չեն հավատա, այլ սիրուն խոստովանեք, որ ԲՀԿ-ն այնքան ձայն ուներ այդ տեղամասերում, որ նրան լիուլի բավարար էր՝ ԱԺ շեմը հաղթահարելու համար:
Կարծում եմ՝ դրանից հետո ՍԴ-ն կխղճա ձեզ (քեզ ու Նիկոլին, պարոն Հովակիմյան) եւ կուղարկի նոր ընտրություններ անցկացնելու, բայց այս անգամ առանց ընտրակաշառքների եւ հետին մտքերի, որպեսզի 1,5 միլիոն մարդ, ի վերջո, կարողանա սեփական երկրում օրինավոր իշխանություն ձեւավորել: Եվ ոչ մի դեպքում չփորձեք ՍԴ-ի վճիռը չկատարել: Այդ 1,5 միլիոն մարդը փուլ կգա ձեր գլխին եւ այս անգամ արդեն կպահանջի նոր ընտրություններ՝ առանց Նիկոլի եւ Վահագն Հովակիմյանի:

ՀԳ. 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը համապետական երկու ընտրություն է կազմակերպել, երկուսն էլ՝ խայտառակ: Այդ ընտրությունների ժամանակ նա վարչապետի աթոռից գոնե մեկ ժամով չի իջել: Այս հիմքով՝ ՍԴ-ին առաջարկում եմ՝ Փաշինյանից հետաքրքրվել՝ պարոն վարչապետ, այսքանից հետո, արդյոք, ձեր բոլո՞ր վերջույթներն են տեղում, թույլ չե՞ք տվել, արդյոք, այնպիսի կեղծարարություն, որի համար ստիպված լինեք կտրել դրանք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հիվանդ երեխաների տեղափոխող ինքնաթիռի ողբերգական վթար է եղել

Հիվանդ երեխաների տեղափոխող ինքնաթիռի ողբերգական վթար է եղել Mon, 22 Jun 2026 12:00:26 +0400 Բոլիվիայի…

7 րոպե ago

Ուկրաինան հուժկու հարձակում է սկսել Մոսկվայի վրա․ ի՞նչ է կատարվում

Ուկրաինան հուժկու հարձակում է սկսել Մոսկվայի վրա․ ի՞նչ է կատարվում Mon, 22 Jun 2026 11:30:28…

37 րոպե ago

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Mon, 22 Jun…

40 րոպե ago

Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն

Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Mon, 22…

52 րոպե ago

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ Mon, 22 Jun 2026 10:43:48 +0400 Բանկ ընտրելիս…

1 ժամ ago

Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին

Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին Mon, 22 Jun 2026 10:41:22 +0400 Նիկոլ…

1 ժամ ago