«Հրապարակ». Կայքը դեռ չի աշխատում, Աննա Հակոբյանը հայտարարագիր ներկայացրել է վերջին օրը

«Հրապարակ». Կայքը դեռ չի աշխատում, Աննա Հակոբյանը հայտարարագիր ներկայացրել է վերջին օրը

Wed, 17 Jun 2026 11:15:10 +0400


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքն արդեն երկու շաբաթ է՝ աշխատում է մասնակիորեն։ Չի աշխատում ամենակարեւոր հատվածը` հնարավոր չէ մուտք գործել հայտարարագրերի ռեեստր, որտեղ հրապարակվում են պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների եւ անշարժ գույքի հայտարարագրերը։ Բանն այն է, որ հունիսի 1-ին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն ավարտվել է։ ԿԿՀ-ից մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ «Մեր կայքը սպասարկող կազմակերպությունը կիբեռանվտանգության հետ կապված խնդիրներ է արձանագրել եւ պետք է միջոցառումներ իրականացնեին։ Դրա հետ կապված՝ հրապարակային ռեեստրը ժամանակավորապես անհասանելի է, բայց հիմա էլ աշխատում են դրա վրա, որ հասանելիությունն արագ վերականգնվի»։ Նկատենք, որ այդ «արագ»-ը 2 շաբաթից ավելի է:

Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, դուստրերը՝ Մարիամ եւ Շուշան Փաշինյանները, որդին` Աշոտ Փաշինյանը, հայտարարագիր ներկայացրե՞լ են՝ ԿԿՀ-ից պատասխանեցին․ «Աննա Հակոբյանը, Շուշան եւ Մարիամ Փաշինյանները հայտարարագրերը ներկայացրել են վերջին օրը՝ մայիսի 31-ին, իսկ Աշոտ Փաշինյանը հայտարարագիր չի ներկայացրել եւ պարտավորվածություն էլ չունի հայտարարագիր ներկայացնելու, քանի որ չի հանդիսանում պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձ»։

Նշենք, որ Աշոտ Փաշինյանը վերջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2022 թվականին։ Իսկ Շուշան Փաշինյանն ամիսներ առաջ էր տեղեկացրել, որ բնակվում է առանձին։ Փետրվարին ամուսնալուծության կամ քաղաքացիական ամուսնությունը դադարեցնելու եւ առանձին ապրելու մասին հայտնեց նաեւ Աննա Հակոբյանը, սակայն մեկ ամսից վերադարձավ կառավարական ամառանոց եւ այժմ վարչապետի կնոջ կարգավիճակում գործուղվում է ԱՄՆ։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ԿԿՀ՝ պարզելու, թե որ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացրել։ ԿԿՀ-ից հայտնել էին, որ 67 պաշտոնատար անձ եւ տարբեր կուսակցությունների 164 ներկայացուցիչ տարեկան հայտարարագիր չեն ներկայացրել։ Հայտարարագիր չեն ներկայացրել ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Մերի Գալստյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը։ ԿԿՀ-ն գրավոր ծանուցագրեր է ուղարկել հայտարարագիր չներկայացրած բոլոր հայտարարատուներին, այդ թվում՝ պաշտոնյաների ընտանիքի անդամներին։ Եթե վերջիններս մինչեւ հունիսի 31-ը հայտարարագիր չներկայացնեն, ապա սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կտուգանվեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աննախադեպ տեղումներ և ջերմաստիճանային տատանումներ

Աննախադեպ տեղումներ և ջերմաստիճանային տատանումներ Mon, 14 Sep 2026 17:30:12 +0400 Օգոստոս ամսվա օդի միջին…

16 րոպե ago

Նիկոլն ազատվեց երկրորդ հավանական մրցակցից

Նիկոլն ազատվեց երկրորդ հավանական մրցակցից Mon, 14 Sep 2026 17:15:16 +0400 Արդեն նախկին ԱԽՔ Գրիգորյան…

31 րոպե ago

Ջոնսոնն ու եվրոպացի այլ պաշտոնյաններ հազիվ են խուսափել ռուսական հարձակումից

Ջոնսոնն ու եվրոպացի այլ պաշտոնյաններ հազիվ են խուսափել ռուսական հարձակումից Mon, 14 Sep 2026 17:00:22…

45 րոպե ago

Նոր սկանդալային ձերբակալություն, այդ թվում՝ փաստաբանի են «տարել»

Նոր սկանդալային ձերբակալություն, այդ թվում՝ փաստաբանի են «տարել» Mon, 14 Sep 2026 16:41:31 +0400 Տարբեր…

1 ժամ ago

Սաուդյան Արաբիան դիմել է Իսրայելին․ վիճակն օրհասական է

Սաուդյան Արաբիան դիմել է Իսրայելին․ վիճակն օրհասական է Mon, 14 Sep 2026 16:30:05 +0400 Սաուդյան…

1 ժամ ago

Բա եթե խաղաղություն է, ինչո՞ւ հայ գործարարներն Ադրբեջանից էլի բենզին չեն գնում

Բա եթե խաղաղություն է, ինչո՞ւ հայ գործարարներն Ադրբեջանից էլի բենզին չեն գնում Mon, 14 Sep…

1 ժամ ago