Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով

Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով

Wed, 17 Jun 2026 19:45:38 +0400


«Անկախ դիտորդ» դաշինքի նախնական գնահատականի պատրաստման ժամանակահատվածում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, վերանայելով թիվ 10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) որոշումները, անվավեր է ճանաչել թիվ 10/51 և 35/65 տեղամասերի քվեարկության արդյունքները, իսկ թիվ 12 ԸԸՀ-ն անվավեր է ճանաչել թիվ 12/13 տեղամասի քվեարկության արդյունքները։

Առաջին երկու տեղամասերում արդյունքների չեղարկման պատճառը զինծառայողների քվեարկությունն էր ժամը 20։00-ից հետո, երբ կար հիմնավոր կասկած, որ քվեարկելու հնարավորություն ստացած բոլոր զինծառայողները չէին կարող գտնվել քվեարկության սենյակում ժամը 20։00-ի դրությամբ, ինչպես նախատեսվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածով։

Թիվ 12/13 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պատճառն այն էր, որ պարզվել էր, որ քվեարկության օրը մինչև ժամը 18։00 տվյալ տեղամասում բացակայել էին Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության քվեաթերթիկները։

Նշված տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկման արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեները բավարար չէին լինելու ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանած արգելապատնեշի հաղթահարման համար, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դատական կարգով բողոքարկեց չեղարկման որոշումները։

Անկախ դիտորդ դաշինքը վստահ էր, որ բոլոր երեք տեղամասերում արդյունքները պիտի անվավեր ճանաչվեին և նշանակվեր վերաքվեարկություն, ինչը կապահովեր այդ տեղամասերի ընտրողների իրավունքի վերականգնումը։ Նույն դիրքորոշումն էր հայտնել նաև Բարգավաճ Հայաստանի բողոքը քննող վարչական դատարանը։
Նախնական գնահատականի տարածման հաջորդ օրը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը՝ որոշելով չնշանակել վերաքվեարկություն՝ ինչով փաստացի անտեսեց նշված տեղամասերի ընտրողների քվեն։

«Անկախ դիտորդ» դաշինքը համարում է, որ այս տեղամասերում վերաքվեարկությունը չնշանակելը ապօրինի է և խաթարում է ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահությունը։ «Անկախ դիտորդ»-ը պատրաստվում է հնարավոր իրավական գործողություններ ձեռնարկել՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու և ԿԸՀ որոշմամբ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նախադեպը առանց իրավական հետևանքների չթողնելու նպատակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ֆուտբոլիստը դարձել է ավազակային զինված հարձակման զոհ

Հայտնի ֆուտբոլիստը դարձել է ավազակային զինված հարձակման զոհ Wed, 14 Oct 2026 22:00:20 +0400 «Վիլյառեալ»…

16 րոպե ago

36 ժամ գազ չի լինի

36 ժամ գազ չի լինի Wed, 14 Oct 2026 21:45:56 +0400 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝…

30 րոպե ago

Քանդել են գերեզմաններն ու տարել հանգուցյալների ոսկյա ատամները

Քանդել են գերեզմաններն ու տարել հանգուցյալների ոսկյա ատամները Wed, 14 Oct 2026 21:30:30 +0400 Ավստրիայի…

45 րոպե ago

Մեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է.. Ֆարմանյան

Մեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է.. Ֆարմանյան Wed, 14 Oct 2026 21:28:32…

47 րոպե ago

Միջազգային աչքի՞ն թոզ փչել, թե՞ հոգ տանել. ի՞նչ վիճակում է Երեւանը դիմավորում COP17 պատվիրակներին

Միջազգային աչքի՞ն թոզ փչել, թե՞ հոգ տանել. ի՞նչ վիճակում է Երեւանը դիմավորում COP17 պատվիրակներին Wed,…

1 ժամ ago

«ՌԴ-ն ԱՄՆ-ի և Կիևի հետ բանակցությունների վերաբերյալ որոշում կկայացնի՝ ելնելով իր շահերից»․ Պեսկով

«ՌԴ-ն ԱՄՆ-ի և Կիևի հետ բանակցությունների վերաբերյալ որոշում կկայացնի՝ ելնելով իր շահերից»․ Պեսկով Wed, 14…

1 ժամ ago