ԸԸՀ անդամների աշխատավարձն ուշանում է

ԸԸՀ անդամների աշխատավարձն ուշանում է

Wed, 17 Jun 2026 20:15:45 +0400


Հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններից անցել է ավելի քան տասն օր։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը «Հրապարակին» պատմեց, որ ինչպես հինգ տարի առաջ` 2021 թվականին էլ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային հանձնաժողովների անդամների աշխատավարձերը ուշացրել, այս անգամ էլ դեռ չեն ստացել:

Մեր զրուցակիցի խոսքով` 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկուկես ամիս անց` օգոստոսի սկզբին են ԸԸՀ անդամները աշխատավարձ ստացել, այս անգամ նույնպես աշխատավարձը ուշանում է:

Ի դեպ` մեր զրուցակիցը նաև ասաց, որ ԿԸՀ-ն այս տարի հավելյալ խնդիրներ է ստեղծել հանձնաժողովականների համար: Եթե առաջ մարդիկ պարզապես անձը հաստատող փաստաթղթով մոտենում էին բանկ ու այդ գումարը ստանում, ապա այս անգամ հայտարարվել է, որ տեղամասային բոլոր հանձանժողովների անդամները, քարտուղարները և նախագահները պետք է «Ամերիա բանկի» քարտապան լինեն, իսկ իրենցից ոմանք այդ բանկում հաշիվներ չունեն, ստիպված գնում են բանկեր, հերթ կանգնում, որ քարտ ձեռք բերեն, որ ստանան իրենց հասանելիքը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նախորդ ամիս հայտարարել էր, որ հանձնաժողովների նախագահները 14 հազար դրամով ավելի գումար կստանան այս անգամ: Նախկինում նախագահները ստացել են 136 հազար դրամ, այս անգամ կստանան` 150 հազար դրամ, իսկ քարտուղարները և հանձնաժողովի անդամները կստանան նվազագույն աշխատավարձի չափով` 75 հազար դրամ: Սա պայմանավորված է նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԿԸՀ խոսնակից, թե ինչու են աշխատավարձերն ուշացնում, եւ ինչու են պարտադրում, որ բոլորը նույն բանկի քարտապան դառնան, ԿԸՀ խոսնակը մեզ հետ զրույցում չմեկնաբանեց իրողությունը, նշելով, որ այս մասով ԿԸՀ կայքում կլինի պարզաբանում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ամերիկացի դերասանուհին ամուսնալուծվում է

Հայտնի ամերիկացի դերասանուհին ամուսնալուծվում է Sun, 01 Nov 2026 19:00:35 +0400 «Սուբստանցիա» ֆիլմի աստղ, հայտնի…

9 րոպե ago

Վրացուհին հաղթել է «Միսս Ասիա Գլոբալ 2026» մրցույթում․ լուսանկար

Վրացուհին հաղթել է «Միսս Ասիա Գլոբալ 2026» մրցույթում․ լուսանկար Sun, 01 Nov 2026 18:45:45 +0400…

23 րոպե ago

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը․ Սամվել Կարապետյան

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը․ Սամվել Կարապետյան Sun, 01 Nov 2026…

31 րոպե ago

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել Sun, 01 Nov 2026 18:15:43…

54 րոպե ago

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին Sun, 01 Nov 2026 18:00:59 +0400 Երկվորյակ Երկվորյակները…

1 ժամ ago

Մահացել է Սամվել Կոսյանը

Մահացել է Սամվել Կոսյանը Sun, 01 Nov 2026 17:45:04 +0400 ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Խոր վշտով տեղեկացնում…

1 ժամ ago