«Հրապարակ»․ 118 հազար բնակչից ինչպես կարող է 103 հազարն ընտրող լինել

«Հրապարակ»․ 118 հազար բնակչից ինչպես կարող է 103 հազարն ընտրող լինել

Thu, 18 Jun 2026 09:45:26 +0400


2025թ․ նոյեմբերի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին մարզի բնակչության թվի մասին տեղեկատվական հարցում եմ արել: Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզի բնակչությունը կազմում է 143․108 մարդ»։ Այդ թիվը խիստ ուռճացված է եւ ոչ արժանահավատ, քանի որ Տավուշի մարզի ձեւավորման ժամանակ՝ 1995-1996 թվականներին, Տավուշի մարզի բնակչությունը եղել է շուրջ 132 հազար, Տավուշից արտերկիր արտագաղթի, Երեւան, Հայաստանի այլ վայրեր տեղափոխությունների, բնակչության ցածր ծնելիության, մահվան դեպքերի մեծ թվի հետեւանքով անցած 30 տարում Տավուշի մարզի բնակչությունը որոշակի չափով նվազել է։ Կասկածելով այս տվյալներին՝ 2025թ․ դեկտեմբերի 1-ին մարզի բնակչության վերաբերյալ նոր հարցում արեցի Տավուշի մարզպետին։

Ի պատասխան, մարզպետի աշխատակազմից հայտնեցին․ «ՀՀ Տավուշի մարզի բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է պետական լիազոր մարմինը, մարզում մշտական առկա եւ հաշվառված բնակչության թվաքանակի վերաբերյալ առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմին»։ Բնակչության թվաքանակի հարցով պետական լիազոր մարմինը ՀՀ վիճակագրական կոմիտեն է։ Այդ կոմիտեի տվյալներով, 2006թ․ հունվարի 1-ի դրությամբ, նախնական տվյալներով՝ Տավուշի մարզի մշտական բնակչությունը 118 հազար է, 2026 թ․ հունվարի 1-ի դրությամբ մարզում առկա բնակչությունը 103 հազար 600 է։ Տավուշի մարզպետը որտեղի՞ց է վերցրել մարզի բնակչության 143 հազար 108 թիվը։ Իսկ ինչքա՞ն է համապետական ընտրություններում Տավուշի մարզի ընտրողների թիվը։ 2018 թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքի ընդհանուր թվով 96 ընտրական տեղամասերի ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 108 հազար 773: Դրանցից քվեարկությանը մասնակցել է 57 հազար 698-ը: 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններում Տավուշի մարզի ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը եղել է 109 հազար 692, դրանցից քվեարկությանը մասնակցել է 58 հազար 677-ը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքի տվյալների՝ 2026 թ․հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններին Տավուշի մարզի ընտրողների թիվը եղել է 103 հազար 467, որից քվեարկությանը մասնակցել է 65 հազար 557-ը։
Տավուշի մարզպետի աշխատակազմի տրամադրած պաշտոնական տվյալներից տեղեկացել եմ, որ 2025-2026 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը եղել է 15 հազար 468։ 12-րդ դասարանցիներից քչերն են հունիսի 7-ի դրությամբ եղել 18 տարեկան եւ ընդգրկված եղել ընտրողների ցուցակներում։ Տավուշի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների թիվը շուրջ 9 հազար է։ Ինչպե՞ս է ստացվել, որ մարզի 118 հազար բնակչից 103 հազար 467-ն ընտրող է, երբ այդ 118 հազարից ավելի քան 15 հազարը դպրոցական է, իսկ 9 հազարն էլ նախադպրոցական տարիքի։ Գուցե այդ պատճառով է մարզպետ Հ․ Ղալումյանը մարզի բնակչության թիվն ավելացրել, «հասցրել» 143 հազար 108-ի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ

Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ Thu, 18 Jun 2026 11:01:46 +0400 Latest news from…

20 րոպե ago

Պատմական համաձայնությունը կայացավ․ մանրամասներ

Պատմական համաձայնությունը կայացավ․ մանրամասներ Thu, 18 Jun 2026 11:00:11 +0400 Իրանի ԱԳՆ-ն հաստատել է ԱՄՆ-ի…

22 րոպե ago

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք Thu, 18 Jun 2026 10:47:30 +0400 Latest news from…

34 րոպե ago

«Հրապարակ». Ո՞վ է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կամ արդարադատության նախարարը, որ նմանատիպ միջնորդություններով հանդես գա

«Հրապարակ». Ո՞վ է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կամ արդարադատության նախարարը, որ նմանատիպ միջնորդություններով հանդես գա Thu,…

36 րոպե ago

«Հաղթանակի համար պետք է ոչ թե փող, այլ գաղափար»․ Բլոգ/Հովհաննես Իշխանյան-1

«Հաղթանակի համար պետք է ոչ թե փող, այլ գաղափար»․ Բլոգ/Հովհաննես Իշխանյան-1 Thu, 18 Jun 2026…

41 րոպե ago

Պատրաստ ենք Հայաստանի հետ կարգավորմանը, եթե․․․ ինչ է ասել Ֆիդանւ

Պատրաստ ենք Հայաստանի հետ կարգավորմանը, եթե․․․ ինչ է ասել Ֆիդանւ Thu, 18 Jun 2026 10:30:50…

51 րոպե ago