Դոնալդ Թրամփն ինչպես է մտադիր միջամտել Ուկրաինայի հարցում

Դոնալդ Թրամփն ինչպես է մտադիր միջամտել Ուկրաինայի հարցում

Thu, 18 Jun 2026 14:45:57 +0400


ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ իրանական հակամարտության կարգավորումից հետո վերստին կենտրոնանում է ուկրաինական հարցի վրա։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ գործարքը թեեւ միջանկյալ է, սակայն, ամեն դեպքում, բացում է որոշակի հնարավորություններ՝ հաջողելու համար։ Առնվազն հունիսի 19-ին, երբ երկու երկրների բարձր ներկայացուցիչները՝ ի դեմս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի, կստորագրեն գործարքի համաձայնագիրը, կողմերը 60 լիարժեք օր կունենան՝ վերջնական համաձայնության հասնելու համար։ Այդ երկամսյա ժամկետն էլ հնարավորություն է տալու Թրամփին՝ կենտրոնանալու միջազգային այլ խնդիրների վրա։ Իսկ առաջնային պլանում «ուկրաինական քեյսն» է։

Սպիտակ տան ղեկավարն արդեն հայտարարել է, որ առավելագույն ջանքեր է գործադրելու՝ ուկրաինական հակամարտության կարգավորման համար։ Ֆրանսիայում ընթացող Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ էլ վերստին Ռուսաստանին կոչ է արել գործարք կնքել։ Առաջին քայլն էլ կարծես կատարվել է։ Թրամփը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ եւ այդ հանդիպումը համարել «լավը»։ Ինչպես գրում է քաղաքագետ Քամրան Հասանովը Vestnik Kavkaza-ում, ողջ անցյալ տարին Թրամփը համառորեն ու անխոնջ աշխատում էր ուկրաինական կարգավորման ուղղությամբ։ Նրա ջանքերի շնորհիվ տեղի ունեցան մի շարք հանդիպումներ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ, այդ թվում՝ նաեւ Ալյասկայում՝ նախագահների մակարդակով։ Անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների երեք ռաունդ, որոնք հետո շարունակվեցին Աբու-Դաբիում։ Բանակցությունները շարունակվում էին փոփոխական հաջողություններով։ Ռուսաստանում բարձր էին գնահատում Պուտին-Թրամփ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Անքորիջում, դրանք անվանելով «Անքորիջյան ոգի»։ Եվրոպացիները սկզբում դիրքավորվեցին որպես «վիրավորվածներ», որ իրենց դուրս էին դնում բանակցություններից, սակայն տարեվերջին Թրամփը սկսեց նրանց ձայնին ականջալուր լինել, նույնիսկ նրանց ցանկությունները հաշվի առավ իր նախնական պլանում, որը ներառում էր նաեւ Ուկրաինային տրամադրվելիք անվտանգային երաշխիքները։

Ռուսաստանում Եվրոպայի ակտիվացումը դիտարկվեց որպես ապակառուցողական էլեմենտ, որը վնասում էր «Անքորիջյան ոգուն»։ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ հակամարտության ավարտի մասին ընկալումների անդունդը չփոքրացավ։ Զելենսկին այդպես էլ հստակ պատասխան չտվեց Ռուսաստանի հսկողության տակ եղած տարածքների վերաբերյալ։ Դոնեցկի Հանրապետության տարածքից զորքերի դուրսբերման հարցում նա պատրաստ չէր գնալ փոխզիջման։ Փետրվարին Աբու-Դաբիում կայացած վերջին հանդիպմամբ՝ դիվանագիտական պրոցեսը կանգ առավ։ Իրանի դեմ սկսված ամերիկա-իսրայելական ռազմարշավը մի կողմից Թրամփի ուշադրությունը շեղեց ուկրաինական կարգավորումից, մյուս կողմից՝ թույլ տվեց, որ հաստատված ընդմիջմամբ խաղաղության պրոցեսը վերագործարկման համար որոշակիորեն հասունանա։ Պարզ է, որ Թրամփը շատ է ցանկանում վերագործարկել ուկրաինական կարգավորման բանակցությունները։ Հատկապես որ անցած չորս ամիսներին պայմանները զգալիորեն փոխվել են։ Ի հայտ են եկել նոր գործոններ, որոնք խանգարելու են դիվանագիտությանը։ Ինչպես, օրինակ, Ռուսաստանի խորքերին հարվածելը դրոններով եւ զոհերի առկայությունը քաղաքացիական բնակչության շրջանում։ Զելենսկին, իհարկե, նամակով հանդես եկավ՝ ուղղված Կրեմլին, եւ կոչ արեց սկսել խաղաղության բանակցություններ, սակայն Մոսկվայում այդ նամակը կասկածանքով ընդունեցին, հատկապես՝ վերջնագրային ոճի պատճառով։

Եվրոպայում էլ ավելանում է ընկալումը, որ անհրաժեշտ է ուղիղ շփում սկսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեսականորեն ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը կարող է խթանել դիվանագիտական քայլերը։ Հատկապես որ Թրամփի՝ ուկրաինական թեմայի վրա կենտրոնանալու մասին հայտարարության օրը Ռուսաստան էր այցելել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Վերջինս, ի դեպ, ակնարկել էր, որ Ստամբուլը պատրաստ է ընդունել ռուսական եւ ուկրաինական պատվիրակություններին։ Այս իրավիճակում Սպիտան տան ներկայիս տերն ունի հնարավորություն՝ ուկրաինական բանակցային պրոցեսը վերականգնելու այն կետից, որտեղ ընդհատվել էր, երբ Մոսկվան ու Կիեւը Ստամբուլում փոխանակվել էին հուշագրերով։ Հատկապես որ առջեւում Թրամփն ունի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, եւ արդեն զուտ ներամերիկյան քաղաքական կյանքի մակարդակում շատ կարեւոր է, որ արդյունքներ ցույց տա ամերիկացի ընտրողներին՝ նոյեմբերից հետո «կաղ բադիկի» դերում չհայտնվելու համար։ Նրա համար շատ կարեւոր է ինչ-որ արդյունք ունենալը, որպեսզի այն կապիտալիզացնի եւ նախընտրական շրջանում որպես «հաջողություն»՝ վաճառի ամերիկացի ընտրողներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են

Վտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են Thu, 22 Oct 2026 19:00:10 +0400 ԱՄՆ…

3 րոպե ago

Երբ կհրապարակվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը

Երբ կհրապարակվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը Thu, 22 Oct 2026 18:52:28 +0400 Սեդրակ…

11 րոպե ago

«Մխիթարյանը բարձրակարգ գինու նման է․ տարիների ընթացքում ավելի է լավն է դառնում»

«Մխիթարյանը բարձրակարգ գինու նման է․ տարիների ընթացքում ավելի է լավն է դառնում» Thu, 22 Oct…

18 րոպե ago

Մեծ վթար` Երեւան-Երասխ ճանապարհին. ինչ է կատարվում

Մեծ վթար` Երեւան-Երասխ ճանապարհին. ինչ է կատարվում Thu, 22 Oct 2026 18:43:38 +0400 Latest news…

20 րոպե ago

Բողոքի ակցիաների պատճառով խանութները դատարկվել են

Բողոքի ակցիաների պատճառով խանութները դատարկվել են Thu, 22 Oct 2026 18:30:14 +0400 Իտալիայում հեռագնա բեռնափոխադրողների…

33 րոպե ago

Ձերբակալվել է թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդ

Ձերբակալվել է թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդ Thu, 22 Oct 2026 18:23:35 +0400 ՆԳՆ Քրեական ոստիկանության…

40 րոպե ago