Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ կախել էին գլուխները․․․

Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ կախել էին գլուխները․․․

Thu, 18 Jun 2026 15:15:11 +0400


Երեկ Զովք մտա։ Ամեն ինչ սովորականի նման էր թվում, բայց միայն առաջին հայացքից։ Գետնի վրա տեղ չկար։ Ռուսաստան «չընդունած» մեր վարդերի փնջերն էին շարված՝ անշարժ, մի քիչ խոնարհ, մի քիչ էլ վիրավորված, ինչպես մարդիկ, որոնց չես թողել ներս մտնեն ու նրանք մնացել են դռան մոտ՝ ձեռքին նվերը։ Թարմ էին դեռ, բայց արդեն ինչ-որ կերպ «հանձնված» էին իրենց ճակատագրին։
Մի պահ ինձ թվաց՝ դրանք տարած, հետ բերած աղջկա են նման։ Այն աղջկա, որին ինչ-որ տեղ չընդունեցին, ու նա վերադարձավ՝ գլուխը կախ, ամոթահար։

Վարդերն էլ էին այդպես։ Գլուխները կախ, ծանրացած, ասես ամոթ ունենային, որ չկարողացան գնալ այնտեղ, որտեղ նրանց սպասում էին որպես ապրանք, ոչ թե որպես ծաղիկ։
Ուշադիր հետևում էի մարդկանց։

Բոլորը կարծես փորձում էին չտեսնել այդ «տեսարանը»։ Աչքերը սահում էին վրայով՝ արագ, խուսափող, ինչպես երբ անցնում ես մի տեղով, որտեղ ինչ-որ բան լավ չի ստացվել, ու չես ուզում ներսդ պահել դա։ Կարծես եթե չնայես՝ իրական չի դառնա։
Ես սպասում էի, որ գոնե գնորդների մի փոքր խմբակ կհավաքվի՝ այդքան էժան վարդերի շուրջ։ Բայց ոչ։ Մարդիկ անցնում էին կողքով՝ ինչպես մի բանի, որը թեև գեղեցիկ է, բայց արդեն «խախտված կարգ» ունի։
Միայն մի տխուր, մռայլ հայացք էր կախված օդում՝ ծանր, անբացատրելի։
Հետո նկատեցի մի կնոջ։ Նա ամուսնուն ասաց․
-Էժան է, գնենք։

Ու այդ մեկ նախադասությունը մի տեսակ խախտեց ամբողջ լռությունը։ Թվում էր՝ հիմա պիտի սկսվի սովորական առևտուրը, բայց փոխարենը ստացվեց լարվածություն, որը բառերով չէր բացատրվում։

Ամուսինը շրջվեց ու նայեց նրան այնպիսի հայացքով, որ ես ակամայից սառեցի։ Ոչ բարձրաձայն, ոչ կոպիտ խոսք կար, բայց այդ լռված սաստող հայացքը շատ ավելի ծանր էր, քան ցանկացած նախադասություն։

Ինձ թվաց՝ կնոջ ասածը հանկարծ սխալ տեղում հնչեց՝ ինչպես եթե ինչ-որ մեկը հանգուցյալի ծաղիկները փորձեր տուն տանել՝ պարզապես որովհետև էժան են։

Ու հենց այդ պահից ամբողջ տարածքը ինձ համար դարձավ ավելի ծանր, քան իրականում կար։

Երբ դուրս եկա Զովքից, երկար ժամանակ ինձ հետ եկավ այդ պատկերն ու այդ զգացողությունը՝ ոչ թե վարդերի, այլ մարդկանց լուռ խուսափելու։ Կարծես բոլորս մի քիչ ամաչում էինք ինչ-որ բանից, որը ոչ ոք բարձրաձայն չէր ասում։
Եվ այդ օրվա մնացած մասը արդեն նույն գույնը չուներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը Sun, 01 Nov 2026 13:30:33…

7 րոպե ago

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է Sun, 01…

23 րոպե ago

Այսօր Գարեգին Բ Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

Այսօր Գարեգին Բ Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Sun, 01 Nov 2026 13:00:41 +0400…

37 րոպե ago

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ Sun, 01 Nov 2026…

55 րոպե ago

Զոհված զինծառայողը Սևանից էր

Զոհված զինծառայողը Սևանից էր Sun, 01 Nov 2026 12:28:22 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ զոհված զինծառայողը…

1 ժամ ago

Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ

Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ Sun, 01 Nov 2026 12:15:11 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը…

1 ժամ ago