Դաժե՝ Արման Բաբաջանյանը

Դաժե՝ Արման Բաբաջանյանը

Thu, 18 Jun 2026 18:45:36 +0400


Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ նոր ընտրություններ նշանակելու պահանջով: Որոշել է արմատական ընդդիմության պահանջին միանալ նաեւ «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը: Նա համարում է, որ հունիսի 7-ին Հայաստանում ոչ թե ԱԺ ընտրություններ, այլ խայտառակություն է տեղի ունեցել:

Դուք սխալ չկարդացիք՝ հենց Արման Բաբաջանյանը, նույն ինքը՝ «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավարը, որ հունիսի 7-ի արարողության մասնակիցների մեջ թերեւս ամենախորացված ընդդիմադիր հայացքներով գործիչն էր: Ի՜նչ Նիկոլի սատելիտ, ի՜նչ Արեւմուտքի դրածո, ի՜նչ շպիոն, ի՜նչ բան… Այս ամենն ասեկոսեներ են: Հիմա, երբ նա արդեն հայտարարել է ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու իր ցանկության մասին, նրան պետք է համարել «ընդդիմադիր»՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով:
Իսկ ինչո՞ւ Արման Բաբաջանյանը չմիացավ իրական ընդդիմության համատեղ բողոքին, այլ ՍԴ գնաց մենակ՝ բողոքարկելու ՀՀ իշխանությունների կազմակերպած վայ-ընտրությունները:

Չար լեզուներն ասում են, որ սա Արեւմուտքի «Արման Բաբաջանյան» ծրագիրն է, որով փորձ է արվելու շփոթմունքի մեջ գցել ՍԴ-ին եւ կորզել մի որոշում, ըստ որի՝ ՀՀ իշխանություններն ու ընդդիմությունը հավասարապես կմեղադրվեն ընտրությունները տապալելու մեջ: Հասկացա՞ք, թե ինչ կարող է տեղի ունենալ… ՍԴ-ում ընդդիմությունն ընտրախախտումների մեջ կմեղադրի իշխանություններին, իսկ Արման Բաբաջանյանը, դրան զուգահեռ, կվիճարկի ընդդիմության արձանագրած արդյունքը եւ «փաստերով կապացուցի», որ ընդդիմության ձայներն ընտրակաշառքով բերված ձայներ են, եւ ընտրությունները պետք է չեղարկվեն: Ու կստացվի, որ Արման Բաբաջանյանը ոչ թե սովորական, այլ «ազնիվ» ընդդիմադիր է:

Մենք գիտենք, որ Արեւմուտքն ամեն այլանդակության պատրաստ է, որ ՀՀ բարձր դատարանի վճռի մեջ որեւէ հիշատակում չլինի իր «դիվերսիոն» գործողությունների մասին, որոնք հանգեցրել են աննախադեպ հնարքներով կեղծված ընտրությունների: Ե՞րբ, այդ ո՞ր ընտրություններից առաջ են ընդդիմադիրներին կալանավորել, ո՞ր ընտրությունների ժամանակ են ՀՀ ղեկավարները «կզըցնելու», «բոմժացնելու», «ԱԱԾ պադվալները լցնելու» սպառնալիքներ հնչեցրել ընդդիմության հասցեին, ե՞րբ է Արեւմուտքն այնքան փող տվել ՀՀ իշխանություններին, որ նրանք առատորեն ընտրակաշառք բաժանեն ու 700 հազարից ավելի քվե գնեն թշվառության մեջ ապրող ընտրողներից: Ընդդիմությունը, հասկանալի է, դատարանում կպնդի, որ այս երեւույթներն արտացոլվեն վճռի մեջ, բայց դատարանը կգնա՞ դրան: Ես մեծ հույս չունեմ, որ ՍԴ-ն կկանգնի արդարության կողքին: Դա ՍԴ-ից մեծ քաջություն պահանջող դիրքորոշում կլինի, մանավանդ որ Արման Բաբաջանյանն էլ զուգահեռ բզբզելու է Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի թեման՝ իբր Ռուսաստանն այդկերպ ազդել է մեր ընտրությունների արդյունքների վրա եւ խաթարել պատկերը: Ուստի չենք կարող բացառել, որ ՍԴ-ն վճիռ կկայացնի ոչ այնքան ընտրությունների օրինականության, որքան Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության շուրջ: Արման Բաբաջանյանը, ըստ էության, դառնալու է Արեւմուտքի շահերի պաշտպանն այդ դատավարությունում: Հնարավոր է՝ նա դատարանի դահլիճ մտնի ԵՄ դրոշով եւ ռուսական կրկնակոշիկով (գալոշով), սկսի կծոտել դատավորներին՝ «կկզըցնեմ», միայն թե ՍԴ-ն ՀՀ արեւմտական իշխանությունների ցանկությանը հակառակ որոշում չկայացնի:

Մնաց պարզենք, թե մեր մյուս արեւմտամեռ «ընդդիմադիրներն» ինչու չեն միացել Արման Բաբաջանյանի՝ ՍԴ դիմելու որոշմանը: Արամ Սարգսյան, Լեւոն Շիրինյան… Ո՞ւր եք, արա, որ ելաք մարտի, Արման Բաբաջանյանին մենակ եք թողել, որ ի՞նչ: Արամ Զավենիչ, մանավանդ դու, ո՞ւր ես, ինչո՞ւ տեր չես կանգնում քո 15 հազարանոց ընտրազանգվածին ու կուսակիցներիդ: Ասել էիր, չէ՞, որ մտնեմ խորհրդարան, Նիկոլի հետ կոալիցիա եմ կազմելու: Նիկոլը «քցեց» քեզ, չմտար խորհրդարան, դու բողոք-մողոք չունե՞ս: Գոնե արի եւ Արմանի նման բզբզա իրական ընդդիմության «բաժանած ընտրակաշառքների» ու ռուսական ազդեցության մասին: Մարդ ես, մեկ էլ տեսար՝ ՍԴ-ն հենց այդ հիմքով չեղարկի այս խայտառակությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հիասթափված են Թրամփից

Հիասթափված են Թրամփից Tue, 04 Aug 2026 20:00:32 +0400 Պարսից ծոցի երկրները կուլիսային քննարկումներում հայտարարել…

2 րոպե ago

Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը

Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը Tue, 04 Aug 2026 19:43:20 +0400 Կյանքից հեռացել է…

20 րոպե ago

38 միլիոն եվրոյով ձեռք են բերել «ՊՍԺ»-ի հարձակվողին

38 միլիոն եվրոյով ձեռք են բերել «ՊՍԺ»-ի հարձակվողին Tue, 04 Aug 2026 19:30:37 +0400 Թուրինյան…

32 րոպե ago

Վեհափառն այս դավաճանների հետ չէր կարող նստել մի սեղանի շուրջ, իրեն վայել չի

Վեհափառն այս դավաճանների հետ չէր կարող նստել մի սեղանի շուրջ, իրեն վայել չի Tue, 04…

33 րոպե ago

Եթե «պարսպապատ» մարդիկ ապապարսպապատեն իրենց

Եթե «պարսպապատ» մարդիկ ապապարսպապատեն իրենց Tue, 04 Aug 2026 19:15:18 +0400 Հարեւան փողոցում նոր տուն…

48 րոպե ago

Չի կարելի հենվել, դիպչել, կարելի է միայն հիանալ

Չի կարելի հենվել, դիպչել, կարելի է միայն հիանալ Tue, 04 Aug 2026 19:00:40 +0400 Մեծ…

1 ժամ ago