Նորատուսցի Արայի որդու դատն ավարտվել է. ի՞նչ է միջնորդել դատախազը

Նորատուսցի Արայի որդու դատն ավարտվել է. ի՞նչ է միջնորդել դատախազը

Thu, 18 Jun 2026 20:45:32 +0400


2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետեւանքով կրակոցներ հնչեցին եւ սպանվեց Սեւանի ավագանու անդամ՝ 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններն էին, նրանցից մեկի` Արա Բանդուրյանի որդին` Լյովան, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը մեկ այլ գործով հետախուզման մեջ էր գտնվում եւ հայտնաբերվեց այդ սպանության արդյունքում։

Հանրային աղմուկը հանդարտեցնելու համար Բանդուրյանների որդին կալանավորվեց, կարճ ժամանակ անց Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքի, իսկ անցած օգոստոսին նույն դատարանը` դատավոր Կարեն Հակոբյանի նախագահությամբ, տնային կալանքն էլ վերացրեց` կիրառելով վարչական հսկողություն, գրավ եւ բացակայելու արգելք: Բայց մի քանի ամիս առաջ Վերաքննիչ դատարանը վարչական հսկողությունը փոխել էր տնային կալանքի՝ 3 ամիս ժամկետով, հետո առաջին ատյանի դատարանը կրկին բաց էր թողել։

Եւ, ահա, տարիներ տևած այս գործի քննությունը մոտեցել է ավարտին․ հունիսի 17-ին Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հրանտ Ներսիսյանը հանդես է եկել մեղադրական ճառով։ Գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան փոխանցեցին, որ մեղադրողը հետեւյալ ճառն է ասել․ «Միսաք Սամվելի Փաշիկյանի՝ մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Լյովա Արայի Բանդուրյանի՝ մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նախատեսված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար»։

Բանդուրյանի պաշտպան Բունիաթ Եղիազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ պաշտպանական կողմն էլ է հանդես եկել ճառով, իսկ հուլիսին դատարանը վերդիկտով է հանդես գալու` որոշելով մեղավոր է արդյոք Լյովա Բանդուրյանը, թե ոչ:․ «Լյովա Բանդուրյանը կապ չունի դեպքի հետ, ես իմ պաշտպանական ճառով դա հիմնավորել եմ, դա հիմնավորվել է հետազոտված ապացույցներով։ Բանդուրյանը հանդես է եկել կանխարգելողի դերում, կան տեսագրություններ, որ նա փորձել է բաժանել», ասաց պաշտպանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ Mon,…

35 րոպե ago

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Mon, 21 Sep 2026 00:00:10 +0400 Արջը…

58 րոպե ago

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով Sun, 20 Sep 2026 23:45:25…

1 ժամ ago

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները Sun, 20 Sep 2026 23:30:03 +0400 Porsche ընկերությունը հավելյալ…

1 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Sun, 20 Sep 2026 23:20:07 +0400 Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով…

2 ժամ ago

Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել

Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել Sun, 20 Sep 2026 23:15:43 +0400…

2 ժամ ago