Ինչ նշանակություն ունի մուլտֆիլմը երեխայի կյանքում

Ինչ նշանակություն ունի մուլտֆիլմը երեխայի կյանքում

Thu, 18 Jun 2026 21:00:03 +0400


Երեխայի զարգացման եւ դաստիարակության համար, ժամանակակից տեխնոլոգիաների ժամանակաշրջանում շատ կարեւոր է, թե ինչ է նա տեսնում էկրանին։ Այս համատեքստում շատ կարեւոր են մուլտիպլիկացիոն կինոնկարները։ Վաղ տարիքից արդեն երեխաներն ակտիվորեն առնչվում են անիմացիոն բովանդակության հետ։ Այն դառնում է երեխաների համար ոչ միայն ժամանցի աղբյուր, այլ նաեւ՝ շրջակա աշխարհը ճանաչելու միջոց, ինֆորմացիայի աղբյուր։ Սա հաշվի առնելով՝ կարեւոր է, որ երեխաներին, ըստ տարիքային խմբերի, ճիշտ բովանդակություն մատուցվի։

Մասնագետները նշում են, որ անիմացիոն ֆիլմերը՝ մուլտֆիլմերը, զգալի ազդեցություն են գործում երեխայի անհատականության անձնային ձեւավորման վրա, քանի որ մուլտհերոսների, սյուժեների, սյուժետային գծերի կամ սյուժետային մոդելների միջոցով երեխան յուրացնում է բարոյական նորմերը, սոցիալական դերերը, շրջապատող մարդկանց հետ հաղորդակցման մեխանիզմներն ու մեթոդները։ Մանկավարժներն ու հոգեբանները հատկապես կարեւորում են բարոյական դաստիարակության ֆակտորը։ Հատկապես նախադպրոցական տարիքում երեխաներն ակտիվորեն ընդօրինակում են իրենց սիրելի մուլտհերոսներին, որոնք նրանց մոտ էմոցիոնալ արձագանք եւ համակրանք են առաջացնում։ Դրա համար էլ մուլտերը դառնում են նրանց համար վարքագծային որոշակի օրինակներ։ Անիմացիոն կոնտենտի սյուժեի միջոցով երեխան ծանոթանում է բարոյական այնպիսի կատեգորիաների հետ, ինչպիսիք են՝ բարին, չարը, ազնվությունը, սուտը եւ կեղծիքը, ընկերությունն ու դավաճանությունը, փոխօգնությունն ու պատասխանատվությունը։ Մուլտհերոսների արարքների եւ իրավիճակային զարգացումների միջոցով էլ երեխաները սկսում են գիտակցել պատճառահետեւանքային կապերը մարդկային վարքագծի եւ արարքի հետեւանքների միջեւ։

Մանկավարժները նշում են, որ ճիշտ ընտրված կոնտենտն օգնում է, որ երեխան ճիշտ ընկալի բարոյական նորմերը եւ զարգանա այդ նորմերին համահունչ վարքագիծ դրսեւորելով։ Նաեւ՝ մուլտերն օգնում են, որպեսզի երեխաները կարողանան ծանոթանալ կյանքի տարբեր իրավիճակներին ու մոդելներին, փորձեն ինքնուրույն կողմնորոշվել անելիքների հարցում, ձեւավորվի համապատասխան էմոցիոնալ դաշտ։ Մանկավարժներն ու հոգեբանները հորդորում են՝ երեխաներին հեռու պահել այնպիսի անիմացիոն կոնտենտից, որտեղ առկա են ասոցիալ վարքագծի դրսեւորումներ, ագրեսիա, բարոյական պատկերացումներն այլասերող կամ բացասական ազդեցություն ունեցող տեսարաններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ Արա Զոհրաբյան

Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ Արա Զոհրաբյան Thu, 27 Aug 2026 12:49:03 +0400 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՓԻՆԵ…

4 րոպե ago

Քյաբաբ առ քյաբաբ, այո, պետք է վերադարձվի. Նիկոլ Փաշինյան

Քյաբաբ առ քյաբաբ, այո, պետք է վերադարձվի. Նիկոլ Փաշինյան Thu, 27 Aug 2026 12:48:10 +0400…

5 րոպե ago

Իրավապահներին պատվիրո՛ւմ եմ՝ պատժե՛ք ապօրինի քայլերը, Փաշինյանը սահմանազատման մասով ստում էր

Իրավապահներին պատվիրո՛ւմ եմ՝ պատժե՛ք ապօրինի քայլերը, Փաշինյանը սահմանազատման մասով ստում էր Thu, 27 Aug 2026…

6 րոպե ago

Զանգում-պահանջում է խզել կապերն Իրանի հետ. ի՞նչ անի Հայաստանը, եթե իրեն դիմեն

Զանգում-պահանջում է խզել կապերն Իրանի հետ. ի՞նչ անի Հայաստանը, եթե իրեն դիմեն Thu, 27 Aug…

7 րոպե ago

Ես Աննան եմ, բայց ոչ Վարդապետյան, բա 8 տարում բացահայտեիք Հոկտեմբերի 27-ը

Ես Աննան եմ, բայց ոչ Վարդապետյան, բա 8 տարում բացահայտեիք Հոկտեմբերի 27-ը Thu, 27 Aug…

9 րոպե ago

Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում․ հայտարարություն

Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում․ հայտարարություն Thu, 27 Aug 2026 12:34:08 +0400…

19 րոպե ago