Վենսը հրաժարվու՞մ է բանակցել իրանցիների հետ․ նոր շրջադարձ

Վենսը հրաժարվու՞մ է բանակցել իրանցիների հետ․ նոր շրջադարձ

Fri, 19 Jun 2026 11:30:49 +0400


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի մեկնի Շվեյցարիա, ինչպես նախկինում նախատեսված էր՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակը, որի խոսքերը մեջբերում է Axios-ը։

«Այս պահի դրությամբ փոխնախագահը այսօր երեկոյան չի մեկնում։ Մենք կտեղեկացնենք ձեզ, հենց որ ունենանք կոնկրետ տեղեկություններ հաջորդ քայլի վերաբերյալ», – ասել է Սպիտակ տան խոսնակը հայտարարության մեջ։

Սպիտակ տունը հավելել է. «Մենք անհամբեր սպասում ենք տեխնիկական բանակցությունների հնարավորինս շուտ մեկնարկին»։

Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ տեխնիկական բանակցությունների ծրագրերը դեռևս վերջնականապես չեն որոշվել, չնայած ամերիկյան պատվիրակությունը պատրաստ էր մեկնել «առաջին հնարավորության դեպքում»։ Սպիտակ տունը հավելել է, որ նման բանակցությունների լոգիստիկան «երբեք պարզ կամ կանխատեսելի չի եղել»։

Վենսը պետք է մեկներ Շվեյցարիա ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։ Փաստաթուղթը նախատեսված էր Վաշինգտոնի և Թեհրանի միջև վերջնական համաձայնագրի շուրջ 60-օրյա բանակցությունների մեկնարկի համար։

Մեկ օր առաջ Վենսը հաստատել էր իր մտադրությունը՝ մեկնելու Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու, սակայն ընդգծել էր, որ դեռ ճշգրիտ չգիտի, թե երբ կլինի այնտեղ, քանի որ դա կախված է իրանցի բանակցողների ժամանումից։

Միևնույն ժամանակ, ամերիկյան Axios պորտալի և իսրայելական Channel 12-ի թղթակից Բարաք Ռավիդը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաների շրջանում աղբյուրին, հայտնել է, որ Վաշինգտոնի կողմից փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Շվեյցարիա այցի հետաձգումը կարող էր պայմանավորված լինել Թեհրանի Լիբանանի նկատմամբ դիրքորոշմամբ։

Ինչպես Ռավիդը նշել է X սոցիալական ցանցում, «հետաձգման պատճառներից մեկը կարող էր լինել Լիբանանում տիրող իրավիճակի վերաբերյալ Իրանի պահանջները»։

Թեհրանը հայտարարել է, որ Լիբանանի վրա Իսրայելի ցանկացած նոր հարձակում կդիտարկի որպես Միացյալ Նահանգների հետ կնքված փոխըմբռնման հուշագրի «դրույթների խախտում»։

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգները և Իրանը հունիսի 18-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը նշանավորել է երկրների միջև զինված հակամարտության դադարեցման առաջին քայլը և նախատեսված է ավելի լայն համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար։

Հուշագրի պաշտոնական ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին Ժնևում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի քանի ժամով լույս, ջրի և սննդի պակաս․ կիևցիներիին «դաժան» օրեր են սպասվում

Մի քանի ժամով լույս, ջրի և սննդի պակաս․ կիևցիներիին «դաժան» օրեր են սպասվում Sun, 11…

19 րոպե ago

Հայաստանում ադրբեջանական ազդեցության գործակալների ցանց չե՞ն ձևավորել․ Խաչատրյան

Հայաստանում ադրբեջանական ազդեցության գործակալների ցանց չե՞ն ձևավորել․ Խաչատրյան Sun, 11 Oct 2026 16:15:36 +0400 ԱԺ…

34 րոպե ago

Ծրագրել են սպանել վարչապետին և ՊՆ ղեկավարին․ ուժայինները շտապ հավաքվում են

Ծրագրել են սպանել վարչապետին և ՊՆ ղեկավարին․ ուժայինները շտապ հավաքվում են Sun, 11 Oct 2026…

50 րոպե ago

Էմոցիաներն անկառավարելի են. Բեն Աֆլեքը դժգոհ զրուցում է Ջենիֆեր Լոպեսի հետ

Էմոցիաներն անկառավարելի են. Բեն Աֆլեքը դժգոհ զրուցում է Ջենիֆեր Լոպեսի հետ Sun, 11 Oct 2026…

1 ժամ ago

Խոշոր ավտովթարի հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ կան Թուրքիայում

Խոշոր ավտովթարի հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ կան Թուրքիայում Sun, 11 Oct 2026 15:30:23 +0400…

1 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Sun, 11 Oct 2026 15:17:03 +0400 08.10.2026…

2 ժամ ago