Չուշանա՛լ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». հայտարարություն

Չուշանա՛լ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». հայտարարություն

Fri, 19 Jun 2026 17:00:47 +0400


Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և «Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման Համակարգող խորհուրդը, հավատարիմ Հայաստանում ժողովրդավարական, իրավական ընթացակարգերի կայացմանը, հանուն ՀՀ ազգային և պետական շահերի, անվտանգության և իրական խաղաղության հաստատման, արձանագրում է․

Ա․ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն ընթացել են իշխող ՔՊ վարչախմբի և նրանց առաջնորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակնհայտ բռնաճնշումների, ընդդիմադիր հայացքներ կրող ՀՀ քաղաքացիների և քաղաքական ուժերի հանդեպ ուղղորդված հետապնդումների, կասկածահարույց քրեական գործերի զանգվածային հարուցման և դրանց հետևող անհիմն ազատազրկումների մթնոլորտում։ Այս ամենի գագաթնակետը դարձավ հունիսի 7-ի ընտրություններին հաջորդող գիշերը։ Դեռ հաշվարկված չէին ընտրատեղամասերի անգամ 20% տոկոսի ձայները, Նիկոլ Փաշինյանը հրավիրեց ասուլիս և իրեն հռչակեց հաղթող։ Դրան հաջորդեց ապշեցուցիչ փաստ։ ՀՀ ԿԸՀ-ն դադարեցրեց ձայների ուղիղ հեռարձակմամբ հաշվարկը և ընտրությունների արդյունքների հրապարակային հաղորդումը։ Արդեն առավոտյան միանալով վարչապետի հայտարարությանը, հռչակեց, թե ՔՊ-ն հաղթել է։ Այսինքն՝ տեղի ունեցավ առերևույթ իշխանազավթման և սահմանադրական կարգի տապալման փորձ։ Ընդ որում, ընտրությունների շեմը 40-60 ձայների պակասով չհաղթահարած համարվեց 3-րդ ընդդիմադիր ԲՀԿ կառույցը, որը մինչ այդ ակնհայտ 4-ից բարձր տոկոսներ էր արձանագրում։

Բ․ Հետընտրական շրջանում բռնությունների ալիքն առավել ահագնացավ։ ԿԸՀ-ն 3 ընտրատարածքում ընտրությունները համարեց չեղյալ և հրաժարվեց վերաքվեարկություն անցկացնել անգամ ՀՀ վարչական դատարանի որոշման հիման վրա։ Մոտ 3000 քաղաքացու ընտրելու իրավունքը սահմանափակվեց՝ «տակտիկական քվեարկության» մտացածին մեկնաբանությամբ։

Գ․ Իրեն «կրքոտ հռետոր» հռչակած Նիկոլ Փաշինյանի խոսքերը և դրանց հետևող քայլերն ակնհայտ հակաիրավական, հակասահմանադրական բնույթ ունեն, դրանք խախտում են դատաիրավական համակարգի անկախության դրույթները, ՀՀ քաղաքացիների անմեղության կանխավարկածը, հասարակական համերաշխության և խաղաղ համակեցության տարրական կանոնները։ Նա ձեռնամուխ է եղել իր բոլոր ընդդիմախոսներին «ջախջախելու» գործողությանը՝ չխորշելով անգամ քաղաքացիական բախումներ հրահրելու արտառոց կոչերից, իր քաղաքական ծրագիրը մերժող բոլոր քաղաքացիներին հայտարարելով «ընտրակաշառք վերցնող կամ բաժանող»։

Հայաստանի համար վտանգավոր այս պահին ՀԴԿ-ն և «Միասին» շարժումը համամիտ են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առաջարկությանը՝ ստեղծելու ՔՊ ընդդիմացող ուժերի համախմբում, ազատ, արդար և իրավաչափ ընտրությունների վերականգնման պայքարի համակարգող խորհուրդ, որը միասնականորեն կհամակարգի իրավական, ժողովրդավարական գործողությունները՝ սկսյալ ՍԴ-ում ընտրությունների խեղված արդյունքների վիճարկումից։

Ընտրական ձայները չփոշիացնելու համար մենք չենք մասնակցել ընտրություններին՝ կոչ անելով քաղաքացիներին իրենց ձայները տալ ընդդիմադիր առաջատար ուժերին։ Պատրաստ ենք մասնակցելու հանրային պայքարին, որպեսզի Հայաստանում վերականգնվի ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու սահմանադրական իրավունքը, ժողովրդին վերադարձնելու իր քվեն։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ,
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալլա Պուգաչովան կորցրել է «բարոնուհի ֆոն Օրբախ» ապրանքանիշը

Ալլա Պուգաչովան կորցրել է «բարոնուհի ֆոն Օրբախ» ապրանքանիշը Mon, 03 Aug 2026 20:30:04 +0400 Երգչուհի…

7 րոպե ago

Քծնանքից՝ դավաճանություն. Սերգեյ Բագրատյանի քաղաքական դիմանկարը․ քաղաքագետ

Քծնանքից՝ դավաճանություն. Սերգեյ Բագրատյանի քաղաքական դիմանկարը․ քաղաքագետ Mon, 03 Aug 2026 20:25:20 +0400 Քաղաքագետ Սուրեն…

12 րոպե ago

Բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության դեպք․ կա 4 ձերբակալված

Բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության դեպք․ կա 4 ձերբակալված Mon, 03 Aug 2026 20:15:50 +0400…

21 րոպե ago

Չեն մասնակցի Իրանի դեմ նոր հնարավոր ռազմարշավին

Չեն մասնակցի Իրանի դեմ նոր հնարավոր ռազմարշավին Mon, 03 Aug 2026 20:00:39 +0400 Բուլղարիան, Մեծ…

37 րոպե ago

Ազգային ժողովում պիտի իրար ծեծեն

Ազգային ժողովում պիտի իրար ծեծեն Mon, 03 Aug 2026 20:00:05 +0400 Latest news from Secure…

37 րոպե ago

Դավիթ Համբարյանը նշանակվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է Mon, 03 Aug 2026 19:55:07 +0400 Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ…

42 րոպե ago