«Միասնության թևեր» կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան

«Միասնության թևեր» կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան

Fri, 19 Jun 2026 17:34:50 +0400


«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Գալստյանը և Լիպարիտ Դրմեյանն այսօր դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026 թ․ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները և նշանակել վերաքվեարկություն։

«Մեր համոզմամբ` այն խախտումները, որոնք առկա են եղել և՛ քվեարկության օրը, և՛ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում կումուլյատիվ ազդել են ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա։ Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի չարաշահումն էր և ռեպրեսիվ միջոցների օգտագործումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։ Ճնշումներ են եղել ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև հենց ընտրողների նկատմամբ, օրինակ, որ նրանք զերծ մնան «Միասնության թևերի» հավաքին մասնակցելուց»,- ասել է Լիպարիտ Դրմեյանը։

Նա նշել է, որ մեծ թիվ են կազմել խախտումները, որոնք վերաբերել են ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ծախսերին։ Իշխող ուժը, ըստ ներկայացրած հայտարարագրի, կատարել է շուրջ 800 մլն դրամի ծախս, սակայն իրականում դրանք եղել են շատ ավելին։

«Մենք գտնում ենք, որ ընտրություններն անցել են այնպիսի խախտումներով, որոնց արդյունքները մեզ համար ընդունելի չեն։ Իրավիճակը ցույց կտա, թե ինչպիսի պրոցեսներ կունենանք Սահմանադրական դատարանում։ Մենք օգտագործելու ենք օրենքով նախատեսված բոլոր միջոցները, բոլոր իրավաչափ միջոցներով շարունակելու ենք մեր պայքարը»,- հայտարարել է Արմեն Գալստյանը։

Հիշեցնենք, որ այսօր Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել «Միասնության թևերի» հայցադիմումը, որով կուսակցությունը պահանջում էր անվավեր ճանաչել ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը։ Վարչական դատարանի որոշումը կուսակցությունը բողոքարկելու է Վերաքննիչ վարչական դատարանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին

Համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին Thu, 26 Nov 2026 16:00:41 +0400 34 երկրի և Եվրամիության…

21 րոպե ago

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց Thu, 26 Nov 2026 15:56:17 +0400 Արմեն Աշոտյանի տնային…

26 րոպե ago

Այսօր խաղում է «Արարատ-Արմենիան». Եվրոպա լիգա

Այսօր խաղում է «Արարատ-Արմենիան». Եվրոպա լիգա Thu, 26 Nov 2026 15:45:16 +0400 Այսօր՝ նոյեմբերի 26-ին,…

37 րոպե ago

Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել

Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել Thu, 26 Nov 2026 15:36:00 +0400 Նախագահի հրամանագրերով…

46 րոպե ago

Ամենամեծ ու վտանգավոր լրտեսը դու ես

Ամենամեծ ու վտանգավոր լրտեսը դու ես Thu, 26 Nov 2026 15:33:55 +0400 Հայ ազգային կոնգրեսի…

48 րոպե ago

Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում․ Մերց

Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում․ Մերց Thu, 26 Nov 2026 15:30:12 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

52 րոպե ago