Գումարները մսխել են, կշեռքն էլ չի շահագործվում

Գումարները մսխել են, կշեռքն էլ չի շահագործվում

Fri, 19 Jun 2026 22:45:49 +0400


Լոռվա մարզի Գյուլագարակի համայնքապետարանի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում էր Կուրթան համայնքում կշեռք շահագործել, որպեսզի գյուղացիներն իրենց բերքը կշռեն: Կուրթանցիները մեզ պատմեցին, որ նման ծրագրի համար միայն ուրախ էին, քանի որ այն կօգներ գյուղացուն մեքենայով բերքը կշռել, ու տեղափոխել: Սակայն նրանց ուրախությունը կարճ է տեւել, քանի որ 4 տարի է անցել, գումարը վատնվել է, իսկ կշեռք էլ՝ դեռ չի շահագործվում: Գյուղացիները մեզ պատմեցին, որ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, փոքր գումարով մի անսարք կշեռք է գնել, փորձել է որոշ դետալներ գնել, որ կշեռքը նորոգեն ու աշխատացնեն, սակայն մինչեւ օրս չի հաջողվել կշեռքը շահագործել: Գյուղացիներին հետաքրքրում է, թե որքան գումար էր նախատեսվել այդ ծրագրի համար, որքան գումարով է Վարդանյանն այդ անսարք կշեռքը ձեռք բերել, որը 4 տարի է չի շահագործվում եւ ով է մսխել մնացած գումարը:

Կուրթան բնակավայրի վարչական ղեկավար Աբգար Մագթաղյանին հարցրինք՝ որքա՞ն գումար է հատկացվել կշեռքի կառուցման համար, եւ ինչո՞ւ մինչ օրս չի շահագործվում. «Բերեք այդ հարցը ինձ մի տվեք, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, հարցրեք համայնքապետարանից: Փորձել են շահագործել, բայց չեմ կարող պատճառը ասել, թե ինչու չի շահագործվել: Գյուղում այդ կշեռքը մի քանի ձեւի կարող են օգտագործել` գյուղացին դաշտից մեքենայով իր բերքը կարող էր կշռել, լավ բանա, բայց թե ինչու չի շահագործվում` չգիտեմ»: Քանի որ Խաչիկ Վարդանյանը սովորություն չունի հեռախոսազանգերին պատասխանելու, ուստի կապ հաստատեցինք համայնքապետի խորհրդական Լուսինե Թորոսյանի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, կապվեք համայնքի ղեկավար հետ»:

Պարզվում է, ՔՊ-ական համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը ընտրությունների վատ արդյունքներից եւ համայնքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ընդհատակ է անցել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

4 ամիս կկարողանան ռուսական նավթ գնել

4 ամիս կկարողանան ռուսական նավթ գնել Tue, 17 Nov 2026 23:55:31 +0400 Սլովակիան ամերիկյան վարչակազմից…

4 ժամ ago

«Ես դեռ երեխա եմ». Մակրոնը խոստովանել է, որ հոգեբանորեն կախված է տարիքով մեծ կանանցից

«Ես դեռ երեխա եմ». Մակրոնը խոստովանել է, որ հոգեբանորեն կախված է տարիքով մեծ կանանցից Tue,…

4 ժամ ago

Մարդիկ, ովքեր հեռու են բարոյականությունից, հանկարծ սկսել են բարոյականության դասեր տալ․ Տեր Պսակ

Մարդիկ, ովքեր հեռու են բարոյականությունից, հանկարծ սկսել են բարոյականության դասեր տալ․ Տեր Պսակ Tue, 17…

5 ժամ ago

Չկորցնենք մարդ լինելու, սգալու, ընդվզելու, ափսոսելու, պայքարելու մեր ունակությունը

Չկորցնենք մարդ լինելու, սգալու, ընդվզելու, ափսոսելու, պայքարելու մեր ունակությունը Tue, 17 Nov 2026 23:32:51 +0400…

5 ժամ ago

Ականազերծման համար փող են հատկացրել

Ականազերծման համար փող են հատկացրել Tue, 17 Nov 2026 23:30:43 +0400 Նիդերլանդները, Նորվեգիան, Եվրամիությունն ու…

5 ժամ ago

Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին

Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Tue, 17 Nov 2026 23:23:56…

5 ժամ ago