«Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում

«Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում

Sat, 20 Jun 2026 08:00:42 +0400


Երեւանի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստ` նույնքան անմեղ։

Վարչական հսկողության տակ գտնվող Ղեւոնդյանը, ըստ ՔԿ-ի, «իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ» է արել, դատարանի որոշմամբ նրան արգելվել է հրապարակումներ անել, հավաքների մասնակցել, սոցցանցում «հաղորդակցվել»:

Իսկ մեղադրանքի հիմքում հունիսի 2-ի գրառումն է․ «Ընդդիմադիրներ ջան, եթե դուք չեք պատրաստվում գալիք ԱԺ-ում ընդդիմադիրներ լինել, երեկվանից արդեն պետք է ինստիտուցիոնալ պատրաստ լինեք ամենից կոշտ հետընտրականի: Նիկոլը կարմիր գիծ չունի, իր քաղաքական կենսագրությունը սկսել է 2008-ի մարտի 1-ին, արյամբ: Հետո իբր տեղը չէին գտնում … Ես հույսս չէի դնի դրսի որեւէ օգնությանը, ավելին՝ դրսի օգնությունը հիմա քաղաքական վարկեր են հետո: Դա ՀՀ-ի լուծարումն է. բանաձեւն էլ են արդեն ուրվագծել: Սա պետք է հաշվի առնել:

Ի դեպ, Նիկոլի հետ են ռեգիոնալ ու եվրո մի քանի պետության հատուկ ծառայություններ: ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը` վկա: Ի դեպ, հետընտրականի համար հատուկ մասնագիտականներ են պետք»: Երեկ եւս մի գործչի ձերբակալեցին` արտահայտվելու համար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մրցույթ են հայտարարել, ծածուկ անցկացրել՝ դիմողներին տեղն էլ չեն ասել

Մրցույթ են հայտարարել, ծածուկ անցկացրել՝ դիմողներին տեղն էլ չեն ասել Tue, 23 Jun 2026 22:15:17…

15 րոպե ago

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. Ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. Ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան Tue, 23 Jun 2026 22:15:14 +0400…

15 րոպե ago

Լիոնել Մեսին նոր ռեկորդ է սահմանել

Լիոնել Մեսին նոր ռեկորդ է սահմանել Tue, 23 Jun 2026 22:00:15 +0400 Արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ…

30 րոպե ago

Դիլիջանի լճակը՝ ջրիմուռներով պատված

Դիլիջանի լճակը՝ ջրիմուռներով պատված Tue, 23 Jun 2026 21:45:54 +0400 Դիլիջան քաղաքի կենտրոնական զբոսայգու լճակը…

45 րոպե ago

Աղմուկից հետո ՔԿ-ն անցել է գործի

Աղմուկից հետո ՔԿ-ն անցել է գործի Tue, 23 Jun 2026 21:37:58 +0400 Գրել էինք, որ…

52 րոպե ago

Մբապեն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ երկրորդ տուրում

Մբապեն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ երկրորդ տուրում Tue, 23 Jun 2026 21:30:57 +0400 Ֆրանսիայի ֆուտբոլի…

60 րոպե ago