«Հրապարակ»․ Պայմանագրային զինծառայողները դատվում են թմրանյութ օգտագործելու համար

«Հրապարակ»․ Պայմանագրային զինծառայողները դատվում են թմրանյութ օգտագործելու համար

Sat, 20 Jun 2026 09:45:03 +0400


Վերջին տարիներին Հայաստանում թմրամոլությունն աննախադեպ տարածում է ստացել։ Այն մտել է նույնիսկ բանակ։ Ահավասիկ՝ պաշտոնապես արձանագրված մի դեպք․ պայմանագրային զինծառայող Սերգեյ Զուրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թ. մայիսի 13-ին, ժամը 21:00-ի սահմաններում զինվորական ծառայությունը կրելու այլ վայր հանդիսացող՝ Այգի կոչվող կապի հանգույցում պայմանագրային զինծառայող Էդմոն Մարգարյանին հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրամիջոց։ Զուրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով («Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը, որը կատարվել է խոշոր չափերով») եւ ՀՀ քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի 2-րդ մասով («Զինծառայողի կողմից զորամասում, զինվորական ծառայությունը կրելու այլ վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի գործածելը կամ դրանք գործածած վիճակում ծառայության ներկայանալը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»): Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Ս․ Զուրաբյանը եւ Է․ Մարգարյանը միջնորդել են, որ արագացված վարույթ կիրառվի: Ասել են, որ համաձայն են առաջադրված մեղադրանքների հետ, իրենց լիովին մեղավոր են ճանաչել։ Հայտնել են նաեւ, որ մինչեւ միջնորդությունները ներկայացնելը խորհրդակցել են իրենց պաշտպանների հետ եւ գիտակցում են արագացված վարույթ կիրառելու հետեւանքները: Դատարանը բավարարել է մեղադրյալների միջնորդությունը: 2026 թ․ հունվարի 12-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանը վճռել է Սերգեյ Զուրաբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման, 531-րդ հոդվածի 2-րդ մասով որպես պատիժ նշանակել կարճաժամկետ ազատազրկում՝ 1 ամիս ժամկետով, եւ Քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված կարգով 1 ամիս ժամկետով կարճաժամկետ ազատազրկումը համապատասխանեցնել 1 ամիս ժամկետով ազատազրկմանը։ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով։ Հանցագործությունների համակցությամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով՝ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 4 տարի 1 ամիս ժամկետով: Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 4 տարի ժամկետով։ Էդմոն Մարգարյանին նույնպես մեղավոր են ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի 2-րդ մասով եւ պատիժ են նշանակել կարճաժամկետ ազատազրկում՝ 1 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չեն կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Հանրային մեղադրող Է․ Աղաբալյանն այդ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել, որով խնդրել է Սերգեյ Զուրաբյանի եւ Էդմոն Մարգարյանի նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել Տավուշի մարզի դատարանի 2026թ. հունվարի 12-ի դատավճիռը: Գործն այժմ քննվում է վերաքննիչ դատարանում, վերջին նիստը կայացել է մայիսի 4-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

2 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

2 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

3 ժամ ago

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct…

3 ժամ ago

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի Sat, 10 Oct 2026 22:30:07 +0400 «Աստղային…

3 ժամ ago

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից Sat, 10 Oct 2026 22:15:32 +0400 Նոյեմբերի…

4 ժամ ago