Պետական կառույցները դարձրել են վախ տարածելու միջոց

Պետական կառույցները դարձրել են վախ տարածելու միջոց

Sat, 20 Jun 2026 17:15:07 +0400


«Հրապարակի» զրուցակիցը իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն է։

– Ընտրություններից անցել է երկու շաբաթ, սակայն քաղաքական ուժերը, հատկապես ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի դադարում սպառնալ «կզզացնել», «սատկացնել», և դատել ընդդիմադիր ուժերին։ Նա անգամ իրեն քվե չտված քաղաքացիներին է վիրավորում, պնդելով, որ նրանք բոլորը գումարի դիմաց են իրենց քվեն տվել այլ ուժերի։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ մթնոլորտ է այժմ հայաստանյան քաղաքական դաշտում։ Ամենապաքաղաքական մարդիկ անգամ ասում են, որ իշխանության խոսույթը անտանելի և անհանդուրժելի է դարձել։

– Ընտրություններից հետո առնվազն հանրային հուզումներ չենք տեսնում, մարդիկ փողոց դուրս չեկան, խմբերը չմոբիլիզացվեցին, սակայն այն լեզուն, որը կիրառվում է քաղաքական հարթակներում, իհարկե անընդունելի է, և հասարակության մոտ առաջացնում է ծանր զգացողություններ։ Անդադար բանտով սպառնալը, անդադար քրեական գործերով վախեցնելը սխալ է, և բնավ այն խոսույթը չէ, որը կարող է ժողովրդավարության կամ առաջադիմության մասին վկայել։ Մարդու իրավունքների զգայունությանը հակասող լեզու է սա։ Բանտը չպետք է լինի սպառնալիքի վայր։ Բանտարկվելը մի գործընթաց է, որը միտված է հանցագործ անձանց փոխելուն, չի կարելի բանտով վախեցնել, կամ սպառնալ մարդկանց։ Մենք այսքան տարի զբաղվում ենք նրանով, որ բանտը դառնա հասարակությանը վերափոխելու, առավել առողջացնելու տրանսֆորմացիոն մարմին, բայց այս բանտով սպառնալը բանտը դարձնում է սպառնալիքի աղբյուր, ինչը ոչ միայն անցանկալի է և սխալ, այլև վկայում է այն մասին, որ մենք հետընթաց ենք ապրում։

– Ի դեպ, անգամ բանակն են որպես սպառնալիքի միջոց օգտագործում։ Արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին սպառնում էին՝ եթե ընտրություններին գաք Հայաստան, ուղարկելու ենք վարժական հավաքների․․․․ բանակում ծառայելը շատ մարդկանց համար պատիվ է, իսկ իշխանությունների համար, ստացվում է, որ բանակը ևս պատժախուց է։

– Բանակը ևս չպետք է կիրառվի որպես հարկադրանքի ինստիտուտ։ Բանակը, բանտը չպետք է պետությունը կիրառի որպես վախ ստեղծող վայրեր, հակառակը՝ այն ուղղակի պարտականություն կատարելու, չկատարած անձանց դեպքում՝ պարտականությունը վերադարձնելու միջոց պետք է լիներ։ Տրամաբանությունը դա է։ Մենք փաստացի հեռանում են ճիշտ տրամաբանությունից, փոխարենը պատժում ենք քաղաքական այլախոհներին, իսկ պետական կառույցները դարձնում՝ վախ տարածելու միջոց։ Ցավոք սրտի մենք չունենք այնպիսի գաղափարական այլախոհություն, որ ես կարողանամ այն մատնացույց անել, այսօրվա ընդդիմությունը էականորեն տրամաբանությամբ և արժեհամակարգով չի փայլում, բայց ինչ վերաբերում է բուն պետությանը, ապա ինձ համար ցավալի է, որ հեռանում ենք կարևոր արժեքներից։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ տասը տարով ազատազրկելու է ընդդիմադիր մի քանի ուժերի։ Իրավունք ունի՞ նա դատավճիռներ, պատժի ժամկետներ որոշելու։

– Իհարկե՝ չունի նման իրավունք։ Դատական, իրավական համակարգերը իրապես ժողովրդավար պետություններում գործադիրից անջատ են, և միտված են մարդուն համակարգերից պաշտպանելու համար։ Քաղաքական ցանկացած խումբ, որը գալիս է իշխանության, ստացվում է այնպես, որ ունենում է լայն ախորժակ, օգտագործում է հնարավորությունների մաքսիմալը։ Այս պարագայում պայքարը գնում է այն ուժերի դեմ, ովքեր հավակնում են գալ իշխանության։ Պետական ինստիտուտները, առավել ևս՝ դատաիրավական համակարգը ստեղծված է նրա համար, որպեսզի կարողանա իշխանության նկրտումները զսպել։ Այս պարագայում իշխանությունը անօրինական հայտարարություններ է անում։ ՀՀ գործող սահմանադրությամբ օրենսդիր, գործադիր և դատական համակարգերը հստակ տարանջատված են, բայց երբ կիրառվում է նման լեքսիկոն, հավասարակշռում ասվածը վերանում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հեռացող Նիկոլը մեզ ապագա չէ

Հեռացող Նիկոլը մեզ ապագա չէ Sat, 20 Jun 2026 18:45:29 +0400 Հուշեք ինձ, խնդրեմ, թե…

14 րոպե ago

Վստահ է, որ Իրանի դեմ պատերազմի վերսկսելու անհրաժեշտություն չի լինի

Վստահ է, որ Իրանի դեմ պատերազմի վերսկսելու անհրաժեշտություն չի լինի Sat, 20 Jun 2026 18:30:29…

29 րոպե ago

Սամվել Կարապետյանը՝ որպես մեր օրերի Իսրայել Օրի

Սամվել Կարապետյանը՝ որպես մեր օրերի Իսրայել Օրի Sat, 20 Jun 2026 18:15:43 +0400 Ընդդիմության առաջնորդ…

44 րոպե ago

Մտադիր է հասնել Ուկրաինական հակամարտության կարգավորմանը

Մտադիր է հասնել Ուկրաինական հակամարտության կարգավորմանը Sat, 20 Jun 2026 18:00:44 +0400 Միացյալ Նահանգները կուզենար…

59 րոպե ago

Խուսափե՛ք արևի ճառագայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում

Խուսափե՛ք արևի ճառագայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում Sat, 20 Jun 2026 17:46:02 +0400 ՀՀ ԱՆ ՀՎԿ…

1 ժամ ago

Նախարար է մեկնել Իրան՝ բանակցությունների

Նախարար է մեկնել Իրան՝ բանակցությունների Sat, 20 Jun 2026 17:30:03 +0400 Պակիստանի ՆԳ նախարար Մոխսին…

1 ժամ ago