Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը

Sun, 21 Jun 2026 10:00:40 +0400


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը

Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները», նույն ժամերին Նախիջևանի Օրդուբադում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական փառատոն-համաժողովը։

Այնտեղ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը և խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը, անթաքույց ձևով հնչեցրել են Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային և քաղաքական հավակնություններ պարունակող հայտարարություններ։

Ամրուլաևը «Արևմտյան Ադրբեջանի» թեման որակել է որպես ռազմավարական նշանակության հարց՝ այն անմիջականորեն կապելով ադրբեջանական ազգային ինքնության ձևավորման գործընթացի հետ։ Ասքերովն էլ հայտարարել է, որ յուրաքանչյուր «արևմտյան ադրբեջանցի» իրավունք ունի վերադառնալու «իր նախնիների հողը»՝ Հայաստանի տարածքները բացահայտորեն ներկայացնելով որպես «պատմական ադրբեջանական հողեր»։

«Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը վաղուց դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը։ Այն համակարգված ներմուծվում է դպրոցական ծրագրեր, բուհական դասախոսություններ, պետական լրատվամիջոցներ և պաշտոնական հռետորաբանություն։ Սա ոչ թե ժամանակավոր քարոզչական ակցիա է, այլ գիտակցված ռազմավարություն՝ Հայաստանի նկատմամբ հետագա հավակնությունների գաղափարական և քաղաքական հիմքը ձևավորելու նպատակով։

Այս ամենի լույսի ներքո առավել ցայտուն է դառնում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության քաղաքական վարքագիծը։ Տպավորություն է ստեղծվում, որ նրանք շարունակում են ապրել այն պատրանքով, թե միակողմանի զիջումների և սպառնալիքների մեղմացման միջոցով հնարավոր է «խաղաղեցնել» Բաքվին։

Սակայն իրականությունը բոլորովին այլ է. Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի ախորժակը ոչ միայն չի նվազել, այլ էապես ընդլայնվել է։ Եթե երեկ թիրախը Արցախն էր, ապա այսօր նույն տրամաբանությամբ շրջանառության մեջ է դրվել «Արևմտյան Ադրբեջանի» թեզը՝ ուղղված արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեմ։

Արդյո՞ք Փաշինյանն իսկապես հավատում էր, որ Արցախի հարցը մոռացության տալով և Բաքվին մեկը մյուսի հետևից զիջումներ անելով՝ հնարավոր կլինի «խաղաղեցնել» Ադրբեջանին։ Եթե այդպես է, ապա այսօր այդ քաղաքականության լիակատար սնանկությունը ակնհայտ է։ Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ՝ փորձելով ստեղծել պատմական, քաղաքական և ժողովրդագրական «հիմնավորումներ»՝ Հայաստանի նկատմամբ հետագա հավակնությունների համար։

Իսկ եթե իշխանությունը գիտակցում է այդ վտանգները, բայց շարունակում է հասարակությանը ներկայացնել դրանք որպես «չափազանցված» կամ «ֆեյք», ապա գործ ունենք ոչ թե քաղաքական սխալի, այլ գիտակցված մոտեցման հետ՝ հանրային զգոնությունը բթացնելու և սպառնալիքների իրական մասշտաբը քողարկելու նպատակով։

Հայաստանին այսօր անհրաժեշտ է ոչ թե իրականության քողարկում և ինքնախաբեություն, այլ դրա սթափ և անկեղծ գնահատում։ Սպառնալիքները չեն անհետանում միայն այն պատճառով, որ իշխանությունը նախընտրում է դրանց մասին չխոսել կամ դրանք ծաղրել։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ պետությունների ամենածանր պարտությունները սկսվում են ոչ թե արտաքին հարվածից, այլ իրականությունը սխալ գնահատելու, վտանգները թերագնահատելու և ինքնախաբեության պահից։

Այսօր ժամանակն է վերջ դնել այդ ինքնախաբեությանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվան խոստովանում է՝ Հայաստանի հետ անկեղծ սեր ու հատուկ հարաբերություններ կան

Մոսկվան խոստովանում է՝ Հայաստանի հետ անկեղծ սեր ու հատուկ հարաբերություններ կան Mon, 13 Jul 2026…

10 րոպե ago

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ Mon, 13 Jul 2026 10:46:16 +0400 «Լուսավոր Հայաստան» կուսակցության…

24 րոպե ago

Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին

Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին Mon, 13 Jul 2026 10:30:49 +0400 Պարզվեց, որ Ժոզեպ…

39 րոպե ago

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված․ Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված․ Խաժակյան Mon, 13 Jul 2026 10:03:55 +0400…

1 ժամ ago

Սենատորի մահվան նախնական պատճառը հայտնի է

Սենատորի մահվան նախնական պատճառը հայտնի է Mon, 13 Jul 2026 10:00:52 +0400 Ամերիկացի սենատոր Լինդսի…

1 ժամ ago

ԱՄՆ-ն և Իրանը փոխանակվել են հարվածներով․ ինչ է հայտնի

ԱՄՆ-ն և Իրանը փոխանակվել են հարվածներով․ ինչ է հայտնի Mon, 13 Jul 2026 09:41:12 +0400…

1 ժամ ago