Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ

Sun, 21 Jun 2026 15:15:23 +0400


Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները և դրանց հաջորդած հասարակական-քաղաքական զարգացումները համայն հայության, այդ թվում՝ պատմական հարուստ անցյալ ունեցող Ռումանիոյ հայոց թեմի համար, հանդիսանում են լուրջ խոկման և հոգևոր վերլուծության առարկա։ Որպես զավակները մի ազգի, որն ունի հազարամյակների պատմություն և հետայսու ևս պիտի շարունակի իր ընթացքը գալիք դարերում, մեզ համար այս ընտրությունները ունեին կարևոր նշանակություն Հայաստանի Հանրապետության՝ որպես լիարժեք ինքնիշխան պետության, հետագա հեռանկարի առումով։ Որպես քրիստոնեական հնագույն Եկեղեցու մաս կազմող և նվիրապետական կառուցվածք ունեցող ինստիտուտ՝ Հայոց Սուրբ Եկեղեցու հայացքը ներկա գործընթացներին բխում է բացառապես ավանդական, հոգևոր և ազգային արժեքների պահպանման գերակայությունից՝ զերծ մնալով իրավիճակային քաղաքական շահերից կամ աշխարհաքաղաքական բևեռների միջև երկվությունից։

Ժամանակակից քաղաքագիտական և տեղեկատվական հոսքերը հաճախ են ընկնում պարզունակության թակարդը՝ հայաստանյան իրականության մեջ արմատական արժեքների պահպանությանն ուղղված ցանկացած անհանգստություն կամ մտահոգություն որակելով որպես աշխարհաքաղաքական կողմնորոշում, մասնավորապես՝ «ռուսամետություն»։ Ուղղափառ, Կաթոլիկ և Բողոքական աշխարհի մեր հոգևոր քույրերին և եղբայրներին ցանկանում ենք փոխանցել կարևոր մի մտածում և արձանագրում. Հայ Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի մտահոգությունները վերկուսակցական են և ունեն գոյաբանական բնույթ։ Դրանք ուղղված չեն որևէ արտաքին վեկտորի դեմ, այլ միտված են ներսից հայկական քրիստոնեական դիմագծի անաղարտության պաշտպանությանը։
Ընդհանուր եկեղեցաբանական՝ հատկապես ուղղափառ աստվածաբանական և կանոնական ավանդության մեջ հստակ է այն ճշմարտությունը, որ Եկեղեցին և Ազգը գտնվում են անքակտելի հոգևոր միասնության մեջ, և սա տեսանելի է նաև եվրոպական շատ պետությունների օրինակով՝ Ռումինիա, Հունաստան, Բուլղարիա և այլն։ Հայության պարագային էլ Եկեղեցին դարեր շարունակ եղել է այն հիմնական կռվանը, որ պահպանել է աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնությունը, իսկ պետության գոյության պարագային արել է ամեն ինչ՝ հայրենի պետականության զորացման համար:

Այսօր, երբ աշխարհիկացման (սեկուլյարիզացիայի) և համահարթեցնող գլոբալիզացիայի ալիքները փորձում են խարխլել ազգային կառույցները ամբողջ աշխարհում, ավանդական ընտանիքի մոդելը և հոգևոր արմատները, հայ մարդու անհանգստությունը սեփական երկրի ընթացքի վերաբերյալ առավելաբար բնական ինքնապաշտպանական մի արձագանք է։ Դա մտահոգություն է մի ինքնության կորստի համար, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի գոյության հիմնասյունը։

Ռումանիոյ հայոց թեմը, հավատարիմ մնալով իր պատմական առաքելությանը և եվրոպական քաղաքակրթական ընտանիքում իր ուրույն տեղին, վերահաստատում է, որ քրիստոնեական հավատքը և ազգային դիմագիծը չեն կարող զոհաբերվել քաղաքական հարմարվողականությանը։ Մենք հեռու ենք քաղաքական կողմնորոշումների պարզունակ պիտակավորումներից. մեր միակ ուղենիշը հայոց պետականության անսասանությունն է և այն հոգևոր ժառանգության պահպանումը, որը կիսում ենք Արևելյան Քրիստոնեական ողջ ընտանիքի հետ։

Ռումանիայի Հայոց Թեմ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են Fri, 09 Oct 2026 08:15:00 +0400 Մինչ քաղաքական-հասարակական որոշ շրջանակներ քննարկում…

21 րոպե ago

«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով

«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Fri, 09 Oct 2026 08:10:39 +0400 Մոտ մեկ ամիս…

25 րոպե ago

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Fri, 09 Oct 2026 08:05:05 +0400 Բրյուսովի անվան եւ մանկավարժական…

31 րոպե ago

«Հրապարակ». Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել

«Հրապարակ». Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել Fri, 09 Oct 2026 08:00:38 +0400 Քրիստինա Թաթարյանը…

35 րոպե ago

Ձերբակալվել են նկարների գողերը

Ձերբակալվել են նկարների գողերը Fri, 09 Oct 2026 02:30:21 +0400 Ֆրանսիայում ձերբակալել են Կանն-սյուր-Մերի Պյեր…

6 ժամ ago

Իրանի դեմ ռազմական նոր հարվածների տարբերակներ են մշակում

Իրանի դեմ ռազմական նոր հարվածների տարբերակներ են մշակում Fri, 09 Oct 2026 02:00:21 +0400 Սպիտակ…

7 ժամ ago