Էժան ծաղկեփնջերի հանրային խրախճանքի ներքո ծավալվում է Հայաստանի տնտեսությանը սպառնացող ժանտախտը

Էժան ծաղկեփնջերի հանրային խրախճանքի ներքո ծավալվում է Հայաստանի տնտեսությանը սպառնացող ժանտախտը

Sun, 21 Jun 2026 17:45:55 +0400


Տելեգրամյան հարթակում պարբերաբար անդրադառնում եմ տնտեսական թեմաներին, այդ թվում նաեւ հանրային ընկալումների ու չափումների համակարգում դրանց կարեւորությանը:

Այսօր եւս, ներկայացրել եմ անդրադարձերի մի շարք, որին առաջարկում եմ ծանոթանալ ստորեւ ներկայացված հղումներով:

Էժան ծաղկեփնջերի հանրային խրախճանքի ներքո իրականում ծավալվում է Հայաստանի տնտեսությանը սպառնացող ժանտախտը:

Այս թեմայով մի բան էլ, ոը համարում եմ շատ էական:

Հայաստանում տնտեսական քաղաքականության «կոնցեպտը» արտահայտվում է սոցցանցային նարատիվներով, որոնք կարող ենք ամփոփել՝ «մեր ժամանակի հերոսը» խորագրի ներքո: Հիշեցնեմ, որ սա պետական նախաձեռնություն նարատիվն է:

Ինքինին, որպես հանրային ուղենիշ, այն լավն է, բայց վտանգավոր է դառնում, եթե այն վերաճում է կամ կիրառվում իբրեւ պետական տնտեսական քաղաքականության կոնցեպտուալ ողնաշար:

Ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ, սոցցանցում կարող ես տեսել, թե ինչպես է պետական մասշտաբի փառաբանության ենթարկվում որեւէ փոքր կամ միջին բիզես նախաձեռնություն, ասենք՝ մեկ պարկ կարտոֆիլի, լոլիկի, կամ մի մեքենա ծնեբեկի արտահանում Ավստրալիա: Իհարկե, պետք է շատ ուրախանալ այդ գործը գլուխ բերած բիզնեսմենի համար, բայց այդ բիզնեսներով չէ, որ «գլուխ կգա» պետական տնտեսությունը: Այն էլ՝ ռեգիոնալ շնաձկերով շրջապատված պետության տնտեսությունը:

Պետական տնտեսություն չի կարող հենվել «արկղ-արկղ» կամ «պարկ առ պարկ» արտահանման վրա: Եվ այդ կերպ ցանկացած բան: Փոքր ու միջին բիզնես միջավայրը չափազանց կարեւոր է ներքին սոցիալ-տնտեսական եւ սոցիալ-հոգեբանական միջավայրի համար, բայց պետությունը միջազգային քաղաքականության սուբյեկտ լինելու համար չի կարող «յոլա գնալ» այդ չափումներով: Միջազգային քաղաքականության սուբյեկտ լինելու համար պետությունը պետք է իր տնտեսական արդյունավետությունը չափի խոշոր ծավալներով:

Խոշոր ծավալի ներդրումներ, խոշոր ավալի արտահանումներ, խոշոր ծավալի լոգիստիկ նախագծեր, խոշոր սառման շուկաներ: Տնտեսությունը չի կարող կենսունակ լինել, եթե օրինակ իքս ոլորտում արտահանումը ունի փազլի կառուցվածք՝ մի կտոր այստեղ, մի կտոր այնտեղ, մեկ այլ կտոր ուրիշ ուղղությամբ, եւ այլն:

Ինչպես պետությունն է վերածվում կենցաղապետության, այդպես էլ պետական տնտեսական համակարգը հասցվում է կենցաղային ընկալումների, կենցաղային մասշտաբի չափումների:

Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Sun, 12 Jul 2026 10:46:08 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ…

11 րոպե ago

Առաջիկայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր ճնշումներ կլինեն Հայաստանի նկատմամբ

Առաջիկայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր ճնշումներ կլինեն Հայաստանի նկատմամբ Sun, 12 Jul 2026 10:29:51…

27 րոպե ago

Այսօր Վարդավառ է

Այսօր Վարդավառ է Sun, 12 Jul 2026 10:16:24 +0400 Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի…

41 րոպե ago

Բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները

Բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Sun, 12 Jul 2026 10:02:37 +0400 Հուլիսի 11-ին՝…

55 րոպե ago

Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է

Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է Sun, 12 Jul 2026 09:45:11 +0400 Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ…

1 ժամ ago

Իրանը հարվածել է Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում ԱՄՆ-ի ռազմական բազաներին

Իրանը հարվածել է Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում ԱՄՆ-ի ռազմական բազաներին Sun, 12 Jul 2026…

1 ժամ ago