Էժան ծաղկեփնջերի հանրային խրախճանքի ներքո ծավալվում է Հայաստանի տնտեսությանը սպառնացող ժանտախտը

Էժան ծաղկեփնջերի հանրային խրախճանքի ներքո ծավալվում է Հայաստանի տնտեսությանը սպառնացող ժանտախտը

Sun, 21 Jun 2026 17:45:55 +0400


Տելեգրամյան հարթակում պարբերաբար անդրադառնում եմ տնտեսական թեմաներին, այդ թվում նաեւ հանրային ընկալումների ու չափումների համակարգում դրանց կարեւորությանը:

Այսօր եւս, ներկայացրել եմ անդրադարձերի մի շարք, որին առաջարկում եմ ծանոթանալ ստորեւ ներկայացված հղումներով:

Էժան ծաղկեփնջերի հանրային խրախճանքի ներքո իրականում ծավալվում է Հայաստանի տնտեսությանը սպառնացող ժանտախտը:

Այս թեմայով մի բան էլ, ոը համարում եմ շատ էական:

Հայաստանում տնտեսական քաղաքականության «կոնցեպտը» արտահայտվում է սոցցանցային նարատիվներով, որոնք կարող ենք ամփոփել՝ «մեր ժամանակի հերոսը» խորագրի ներքո: Հիշեցնեմ, որ սա պետական նախաձեռնություն նարատիվն է:

Ինքինին, որպես հանրային ուղենիշ, այն լավն է, բայց վտանգավոր է դառնում, եթե այն վերաճում է կամ կիրառվում իբրեւ պետական տնտեսական քաղաքականության կոնցեպտուալ ողնաշար:

Ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ, սոցցանցում կարող ես տեսել, թե ինչպես է պետական մասշտաբի փառաբանության ենթարկվում որեւէ փոքր կամ միջին բիզես նախաձեռնություն, ասենք՝ մեկ պարկ կարտոֆիլի, լոլիկի, կամ մի մեքենա ծնեբեկի արտահանում Ավստրալիա: Իհարկե, պետք է շատ ուրախանալ այդ գործը գլուխ բերած բիզնեսմենի համար, բայց այդ բիզնեսներով չէ, որ «գլուխ կգա» պետական տնտեսությունը: Այն էլ՝ ռեգիոնալ շնաձկերով շրջապատված պետության տնտեսությունը:

Պետական տնտեսություն չի կարող հենվել «արկղ-արկղ» կամ «պարկ առ պարկ» արտահանման վրա: Եվ այդ կերպ ցանկացած բան: Փոքր ու միջին բիզնես միջավայրը չափազանց կարեւոր է ներքին սոցիալ-տնտեսական եւ սոցիալ-հոգեբանական միջավայրի համար, բայց պետությունը միջազգային քաղաքականության սուբյեկտ լինելու համար չի կարող «յոլա գնալ» այդ չափումներով: Միջազգային քաղաքականության սուբյեկտ լինելու համար պետությունը պետք է իր տնտեսական արդյունավետությունը չափի խոշոր ծավալներով:

Խոշոր ծավալի ներդրումներ, խոշոր ավալի արտահանումներ, խոշոր ծավալի լոգիստիկ նախագծեր, խոշոր սառման շուկաներ: Տնտեսությունը չի կարող կենսունակ լինել, եթե օրինակ իքս ոլորտում արտահանումը ունի փազլի կառուցվածք՝ մի կտոր այստեղ, մի կտոր այնտեղ, մեկ այլ կտոր ուրիշ ուղղությամբ, եւ այլն:

Ինչպես պետությունն է վերածվում կենցաղապետության, այդպես էլ պետական տնտեսական համակարգը հասցվում է կենցաղային ընկալումների, կենցաղային մասշտաբի չափումների:

Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նորից պարգևավճարներ

Նորից պարգևավճարներ Mon, 13 Jul 2026 11:55:56 +0400 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է…

27 րոպե ago

Դիմել են ՖԻՖԱ-ին կիսաեզրափակիչից առաջ

Դիմել են ՖԻՖԱ-ին կիսաեզրափակիչից առաջ Mon, 13 Jul 2026 11:45:45 +0400 Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայի…

38 րոպե ago

Նրանք, հավանաբար, ժողովրդին կոչ կանեին դուրս գալ փողոց

Նրանք, հավանաբար, ժողովրդին կոչ կանեին դուրս գալ փողոց Mon, 13 Jul 2026 11:43:02 +0400 Քաղաքագետ,…

40 րոպե ago

Հակառուսական նոր սադրա՞նք․ Կիևին կոչ է արել չհաշտվել օկուպացիայի հետ

Հակառուսական նոր սադրա՞նք․ Կիևին կոչ է արել չհաշտվել օկուպացիայի հետ Mon, 13 Jul 2026 11:30:01…

53 րոպե ago

Այդ ո՞ր հայ գործարարն է տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը․ Կարապետյան

Այդ ո՞ր հայ գործարարն է տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի…

1 ժամ ago

Մոսկվան խոստովանում է՝ Հայաստանի հետ անկեղծ սեր ու հատուկ հարաբերություններ կան

Մոսկվան խոստովանում է՝ Հայաստանի հետ անկեղծ սեր ու հատուկ հարաբերություններ կան Mon, 13 Jul 2026…

1 ժամ ago