Ի՞նչ են պայմանավորվել Իրանն ու ԱՄՆ-ն Շվեյցարիայում․ ուշագրավ մանրամասներ

Ի՞նչ են պայմանավորվել Իրանն ու ԱՄՆ-ն Շվեյցարիայում․ ուշագրավ մանրամասներ

Mon, 22 Jun 2026 09:30:36 +0400


Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել են ստեղծել հաղորդակցման կապուղի՝ Հորմուզի նեղուցում միջադեպերը կանխելու համար։ Այս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը, որը Շվեյցարիայում կայացած բանակցությունների հերթական փուլի միջնորդն է։

«Փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետում նշված ժամանակահատվածում կողմերի միջև նախատեսվում է ստեղծվել հաղորդակցման ալիք՝ միջադեպերը և թյուրըմբռնումները կանխելու համար, այդպիսով ապահովելով առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ միջնորդական գործընթացը վերահսկելու համար ստեղծված բարձր մակարդակի կոմիտեն համաձայնեցրել է 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը՝ հիմք դնելով հետագա տեխնիկական բանակցությունների անհապաղ մեկնարկին։

«Բանակցային թիմերի ղեկավարները պարբերաբար կզեկուցեն կոմիտեին և կղեկավարեն միջուկային խնդրի, պատժամիջոցների, վեճերի մոնիթորինգի և լուծման հարցերով զբաղվող աշխատանքային խմբերը», – ասվում է ԱՄՆ-Իրան բանակցությունների միջնորդներ Պակիստանի և Կատարի համատեղ հայտարարության մեջ։ Ավելին, կողմերը համաձայնել են ստեղծել միջնորդական խումբ, որը կազմված կլինի Իրանի, ԱՄՆ-ի և Լիբանանի ներկայացուցիչներից՝ միջնորդների օգնությամբ։ Նպատակն է՝ ապահովել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները՝ համաձայն հուշագրի։

Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «բոլոր հարցերի շուրջ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ»՝ Շվեյցարական Ալպերի Բյուրգենշտոկ հանգստավայրում, Լյուցեռնի մոտ։ Երկրները նաև համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար։ Ապագա համաձայնագրի մանրամասների վերաբերյալ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ձեռք բերված համաձայնությունները անվանել է «մեծ հաջողություն» Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե` բացատրություն տալու

Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե` բացատրություն տալու Mon, 31 Aug 2026 21:36:10 +0400 Քիչ…

7 րոպե ago

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Սարդարապատը» հաղթանակ տարավ «Սյունիքի» նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Սարդարապատը» հաղթանակ տարավ «Սյունիքի» նկատմամբ Mon, 31 Aug 2026…

12 րոպե ago

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը Mon, 31 Aug 2026 21:28:32 +0400…

14 րոպե ago

Ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին ու տեղափոխում են Երևան

Ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին ու տեղափոխում են Երևան Mon, 31 Aug 2026 21:21:44…

21 րոպե ago

Լույս չի լինի սեպտեմբերի 1-ին և 2-ին

Լույս չի լինի սեպտեմբերի 1-ին և 2-ին Mon, 31 Aug 2026 21:15:34 +0400 «Հայաստանի էլեկտրական…

27 րոպե ago

Մեսսիի նոր ձեռքբերումը

Մեսսիի նոր ձեռքբերումը Mon, 31 Aug 2026 21:00:06 +0400 «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի պրոֆեսիոնալ…

43 րոպե ago